ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյո՞ք պահպանվում են եռակողմ համաձայնության կետերը. Պուտինի հայտարարության հետքերով

17:33, 12 Հնվ, 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ այտարարության կատարման ընթացքին:

«Այսօր գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ եռակողմ համաձայնությունը հետևողականորեն իրականացվում է»,- հայտարարել է Պուտինը: 

Ըստ նրա՝ այդ հիմնարար հայտարարությունում խոսքը առաջին հերթին ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման, տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման և ռազմական բախումներից տուժած խաղաղ բնակչությանը սովորական կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ օգնության տրամադրման մասին է:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ պարզելու, թե արդյո՞ք հայտարարության կետերը պահպանվում են։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը բաղկացած էր 9 կետից: Ըստ դրա՝ կողմերը մնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, փախստականները վերադառնում են, ստեղծվում է խաղաղապահ կենտրոն և այլն։ 

Որ կետերն են իրագործվել 

Այս պահի դրությամբ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Աղդամի (Ակնա), Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Քաշաթաղ) շրջանները՝ համաձայն 2-րդ և 6-րդ կետերի: 

Շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը՝ համաձայն 3-րդ կետի:

Ռուսաստանն ու Թուրքիան դեկտեմբերի 1-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգային միասնական կենտրոն ստեղծելու մասին՝ համաձայն 5-րդ կետի: 

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետին, ապա դրա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն է ստորագրվել հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ դրա՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թվականի հունվարի 30-ը:

Որ կետերն են խախտվել

Համաձայն առաջին կետի՝ հրադադարից հետո կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերը, բացառությամբ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի: Հետևաբար՝ ըստ համաձայնագրի, դրանք պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո: Սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրեցին երկու գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն գործողության ընթացքում գերեվարվեց 62 զինծառայող։ Այսինքն՝ փաստացի խախտվեց համաձայնագրի առաջին կետը: 

Համաձայնագրի 8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Դեկտեմբերի 9-ին հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերի:

Դեկտեմբերի 14-ին Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի: Այնուհետև՝ դեկտեմբերի 28-ին, վերադարձվել է ևս 4 քաղաքացի: Սակայն ըստ փաստաբանների՝ այս պահին Ադրբեջանում պահվում է 120 գերի:  Նրանցից 62-ը, որոնք գերեվարվել էին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, կալանավորվել են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Մյուս կողմից, Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հունվարի 5-ի դրությամբ այդ երկրում է գտնվում 5 ռազմագերի և 2 քաղաքացիական գերի: Հետևաբար, ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը չի իրականացվում, ավելին՝ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում դրա իրականացման համար: 

Քննարկման առարկա էր դարձել նաև դեկտեմբերի 18-ին Կապանին և Գորիսին հարակից՝ Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների այն հատվածների հանձնումը Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չէր գրավել բուն ռազմական գործողությունների ընթացքում, և քանի որ, ըստ առաջին կետի, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, հայտարարվեց, որ խախտվել է նաև այս կետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել էր այս հարցին՝ պնդելով, որ առաջին կետը վերաբերում էր միայն Արցախի շփման գծին: «Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձին Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչի մասին խոսվում է 7-րդ կետում, ապա այս հարցով ամեն ինչ անորոշ է և որևէ գործուն քայլ դեռևս չի իրականացվել:

Այսպիսով, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե եռակողմ համաձայնությունը հետևողականորեն իրականացվում է, չի համապատասխանում իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` եռակողմ համաձայնությունՆիկոլ ՓաշինյանՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է
Սխալ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը սխալվում է. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում ևս կայացել է

18:02, 12 Հնվ, 2021

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հունվարի 12-ին տպված «Ինչը և պահանջվում էր ստորագրել» վերնագրով հոդվածում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է
Մեծամասամբ սխալ

Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը 500-ից տասնապատիկ ավելին է. Լոռու նորանշանակ մարզպետը սխալվում է

16:39, 17 Դկտ, 2020

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 17-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող...

Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները

14:48, 9 Դկտ, 2020

Այս տարվա հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հերթական 100 փաստը ներկայացնելիս, խոսելով աղետի գոտու տուժած...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×