ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել

12:29, 15 Հնվ, 2021

ՍԽԱԼ

Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել:

«Հենց հիմա Կոմիտասի Երևան սիթիում ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում: Սուպերմարկետի տարածքը խիստ վերահսկվում է՝ դրսից ու ներսից: Վաղը ձեր տներն են նույն մարդկանց ուղեկցությամբ  մտնելու»,- գրել էր նա՝ կից ներկայացնելով լուսանկար։

Գրառումը մեծ տարածում է ստացել սոցցանցերում և վերատպվել pastinfo.am, antifake.am, mamul.am, kentron.am, artsakh.news, norlur.am, infosarm.ru և այլ կայքերի կողմից։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքանով է տարածված տեղեկությունը ճիշտ։ 

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակից նշեցին, որ ո՛չ Կոմիտասի 60/2 մասնաճյուղում և ո՛չ էլ ցանցի այլ սուպերմարկետներում ադրբեջանցիներ չեն եղել։  «Եթե նման բան լիներ, մենք կիմանայինք, միանշանակ նման բան չի եղել»,- ասացին գրասենյակից։ 

Կոմիտասի 60/2 հասցեում տեղակայված «Երևան Սիթիի» աշխատակիցը նշեց, որ ամբողջ օրը սուպերմարկետում է եղել և ինքն էլ սոցցանցերից է իմացել, որ իրենց մոտ ադրբեջանցիներ են եղել, որոնք գնումներ են կատարել հատուկ ուժայինների ուղեկցությամբ։ «Կարծում եք որևէ մեկս չէինք նկատի՞ նման բան»,- ասաց նա։ 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունից ևս տեղեկությունը հերքեցին։ FIP.am-ի հետ զրույցում վարչության ներկայացուցիչը նշեց, որ պաշտոնապես հերքում է լուրը. «Իհարկե չի եղել, բացառվում է նման բան լինի»։ 

Տեղեկությունը հերքել է նաև ՊՆ-ն. «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցներն ուղեկցել են նրանց»,- նշել են ՊՆ-ից։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևան ՍիթիՀՀ ՊՆ

Հարակից հոդվածներ

Դատարկ տաղավարը վարձակալվել է 200 հազար դոլարով
Ճիշտ

Դատարկ տաղավարը վարձակալվել է 200 հազար դոլարով

12:17, 23 Փտր, 2021

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-ից 25-ն ընթանում է IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև...

ՊՆ-ն իրեն ուղղված հարցումներին պատասխանում է զուտ պատասխանելու համար
Խմբագրի ընտրանի

ՊՆ-ն իրեն ուղղված հարցումներին պատասխանում է զուտ պատասխանելու համար

17:57, 16 Դկտ, 2020

Պաշտպանության նախարարությունը գերատեսչությանն ուղղված հարցումներին հիմնականում մերժում է պատասխանել՝ բերելով պատճառաբանություններ, որոնք նոր հարցերի տեղիք են տալիս։ Մի դեպքում ՊՆ-ից հայտնում...

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը բացահայտում է պաշտոնական կեղծիքը

14:53, 3 Դկտ, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և...

«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել
Լրատվական

«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

18:26, 22 Հնս, 2018

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×