ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 

18:45, 25 Հնվ, 2021

Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ժամանակ և նոյեմբերի 10-ին կնքված հրադադարից հետո հայկական մի շարք հուշարձաններ թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Բաց աղբյուրներում կան դա փաստող մի շարք լուսանկարներ և տեսանյութեր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ի մի բերել այդ բոլորը՝ հասկանալու, թե ինչ վնաս են կրել Արցախի հայկական հուշարձանները։

Ղազանչեցոց եկեղեցի, Շուշի

Հայ-առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ոչ միայն Շուշիի, այլ նաև ամբողջ Արցախի խորհրդանիշներից է համարվում։ Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինուժը երկու անգամ խոցեց այն։ Ըստ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության, որն առանձին ուսումնասիրություն է հրապարակել եկեղեցու կրկնակի խոցման մասին, այն, ամենայն հավանականությամբ, խոցվել է բարձր ճշգրտության զենքի միջոցով։

Երկու հարվածներով եկեղեցուն զգալի վնաս է հասցվել։ Խոշոր անցք է բացվել եկեղեցու հարավային աբսիդի տանիքում։ Տանիքի քարերն ընկել էին եկեղեցու հատակին, և դրա հետևանքով վնասվել է նաև շինության ներքին հատվածը, այդ թվում՝ պատերը, խորանը, նստարանները։ Վնասվել էր նաև եկեղեցու գմբեթի թիթեղյա տանիքը։

Լուսանկարները՝ Fip.am-ի և «Հետքի»

Շուշիի անկումից հետո ադրբեջանական տիրույթում տեսանյութ տարածվեց, որում երևում են Ղազանչեցոց եկեղեցու պատերին վանդալիզմի հետքեր՝ սև ներկով գրվածքներ, ինչպես նաև ամսաթիվ՝ «11.10.2020»։

Կանաչ ժամ եկեղեցի, Շուշի

Նոյեմբերի 15-ին ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ հրապարակվեց Շուշիից, որում երևում էր կիսավեր շինություն։ Fip.am-ին հաջողվեց տեղանքը վերլուծելով հաստատել, որ տեսանյութում երևացող կիսավեր շինությունը Կանաչ ժամ եկեղեցին է։ Տեսանյութից պարզ է դառնում, որ եկեղեցու գմբեթը և զանգակատունը ավերված են։ Թե երբ և ինչ պայմաններում են դրանք խոցվել՝ անհայտ է, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցել Շուշիի անկման ժամանակ կամ դրանից անմիջապես հետո։

Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում

Շուշիի քաղաքապետարանի դիմացի հրապարակում տեղադրված ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Սպարապետ կոչմանը արժանացած Վազգեն Սարգսյանի արձանը ադրբեջանցի զինվորները վանդալիզմի էին ենթարկել, իսկ հետո արդեն «գլխատել»։ Հունվարի 15-ին Իլհամ Ալիևի այցի ժամանակ նրա կնոջ՝ Մեհրիբանի հրապարակած տեսանյութում երևաց, որ արձանը նետված է հրապարակում։ 

Մեխակավանի (Ջեբրայիլի) եկեղեցի

Հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 14-ին, համացանցում տեսանյութ հայտնվեց, որում ադրբեջանցի զինվորը կանգնած էր մի փոքր եկեղեցու տանիքին և վանկարկում էր «Ալլահու Ակբար»։ Եկեղեցու վրայի խաչը իջեցված էր, իսկ զինվորը կամ զինյալը կանգնած էր խաչի տեղում։

Տեսանյութում երևվում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Մեխակավանում՝ նախկին Ջեբրայիլ քաղաքում։ Այն օծվել էր 2017-ի հոկտեմբերի սկզբին՝ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից։

Կադրեր եկեղեցու օծման արարողությունից և շրջանառվող տեսանյութից

Թալիշի հուշահամալիր

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որը դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ ավերվածություններ էր կրել, այս պատերազմի ժամանակ ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 3-ին ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Կիրիլ Կրիվոշեևը հրապարակեց Թալիշ գյուղի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրի և «Վերածնված Թալիշ» հուշարձանի լուսանկարները, որոնցում դրանք ավերված վիճակում են։ «Վերածնված Թալիշ»  հուշարձանը բացվել էր 2017-ի հունիսին։

Թալիշ գյուղի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը և «Վերածնված Թալիշ» հուշարձանը պատերազմից առաջ և հետո

Հուշարձան Որոտանում (Կուբաթլու)

Նոյեմբերի 9-ին ադրբեջանական տիրույթում տեսանյութ հայտնվեց, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորն ավիրում Որոտան քաղաքում՝ նախկին Կուբաթլուում կառուցված հուշարձանը՝ նվիրված առաջին արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին։ 

Խաչքար Առաքել (Առաքյուլ) գյուղում

Հունվարի 12-ին սոցիալական ցանցերում շրջանառվեց տեսանյութ, որում երևում է Հադրութի շրջանի Առաքել (Առաքյուլ) գյուղում ազատամարտիկ Սլավիկ Սեյրանյանի հիշատակին 1997-ին կանգնեցրած խաչքարի ոչնչացումն ադրբեջանցի զինվորների կողմից։

Հուշարձան Ջեբրայիլի շրջանում

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեսանյութում երևում է քանդված տուֆե հուշարձան՝ Ջեբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում։

Գերեզմանոցներ

Համացանցում են հայտնվել նաև ադրբեջանցի զինվորների կողմից Արցախի տարբեր բնակավայրերում հայերի գերեզմանների նկատմամբ վանդալիզմը պատկերող մի քանի տեսանյութեր։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն գրել է, թե Արցախի որ հուշարձաններ են անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայկական հուշարձանների հանդեպ Ադրբեջանի քաղաքականությունը և այս հոդվածում բերված օրինակները փաստում են, որ Արցախի հայկական հուշարձանները խիստ վտանգված են։ Այս տեսանյութերը ու լուսանկարները համացանցում հիմնականում տարածվում են հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք հպարտանում են իրենց արարքով՝ ներկայացնելով որպես հերոսություն։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հուշարձանՇուշիպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ
Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է...

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens