ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունը ապակողմնորոշում է

19:01, 3 Փտր, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 14-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն է ստեղծվելու: 

«Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն»,- հաղորդել էր նախարարության պաշտոնական կայքը:

«Փաստերի ստուգման հարթակ» է դիմել ընթերցողներից մեկը՝ հայտնելով, որ կենտրոնն արդեն տարիներ շարունակ գործում է, և խնդրել էր անդրադառնալ թեմային: 

Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ստեղծումը

2017 թվականին Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը որոշում էր կայացրել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի: 

Այսինքն, ըստ որոշման՝ գիշերօթիկ հաստատության իրավաբանական կարգավիճակը փոփոխվել էր:

Հաստատության նպատակն է կանխել երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և օգնել դուրս այդ իրավիճակից, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին` կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով։ Հաստատությունը նաև խնամք է տրամադրում հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին, ինչպես նաև աջակցում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին:

Կառավարության նոր որոշումը

Կառավարության այս տարվա հունվարի 14-ին նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և 2017-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

Ըստ որոշման՝ հիմնադրամին վերադարձվել է նախկին կարգավիճակը․ այն դարձել է ՊՈԱԿ: 

Fip.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ է ենթադրում նոր որոշումը: Նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ Կապանի կենտրոնն իսկապես գործում է 2018 թվականից, իսկ նոր որոշմամբ ավելացել է ճգնաժամային բաղադրիչը. «Եթե նախկինում 100 երեխա ստանում էին ցերեկային աջակցություն, հիմա ճգնաժամային բաղադրիչով ևս 50-ը ստանալու են արդեն շուրջօրյա խնամք»: 

Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ Սյունիքում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կստեղծվի, ապակողմնորոշող է, քանի որ կենտրոնը գործում է արդեն տարիներ շարունակ: Կառավարության որոշմամբ ընդամենը փոխվել է կենտրոնի կազմակերպաիրավական ձևը և ավելացել է ճգնաժամային բաղադրիչը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԿապանՍյունիքի մարզՍոցապ նախարարությու

Հարակից հոդվածներ

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին
Առանց վճռի

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

17:23, 15 Փտր, 2021

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ...

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը
Մանիպուլյատիվ

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը

19:13, 25 Դկտ, 2020

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Ararat (@ararathau) տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութին, դեկտեմբերի 24-ին գրեցին, որ հակառակորդի տանկերը մտել են Սյունիքի մարզի...

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից
Սխալ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից

19:44, 24 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝...

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում
Սխալ

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում

15:29, 22 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×