ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում

16:58, 8 Փտր, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 11-ին, մի շարք լրատվականներ գրեցին, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան են կատարվել 200 մլն դոլարից ավել դրամական փոխանցումներ։ Լրատվական կայքերը հղում էին արել Թերեզա Մխիթարյան անունով օգտատիրոջ գրառմանը։ Այն վերահրապարակվել էր analitik.am, hayeli.am, pastinfo.am և այլ կայքերում։

Օգտատիրոջ գրառման մեջ զետեղված էին Համաշխարհային բանկի (ՀԲ) երկու հրապարակումների հղումներ։ Դրանցում ներկայացված էին 2017 և 2018 թվականներին աշխարհի երկրների միջև իրականացված դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները։ Ըստ 2018 թվականի զեկույցի, այդ տարի Ադրբեջանից Հայաստան իրականացվել էր 211 մլն դոլարի դրամական փոխանցում, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ 84 մլն դոլարի։ Իսկ 2017-ին այդ գումարները կազմել էին Ադրբեջանից Հայաստան՝ 7 և Հայաստանից Ադրբեջան՝ 174 մլն դոլար։

Նշված գրառումը փորձ էր արվել կապել «հողերը վաճառելու» թեզի հետ։ «Հենց որ ԱԱԾ-ն բացահայտի 2018-ին Հայաստանում 211 միլիոն դոլար ստացողների անունները, ամբողջ գլուխկոտրուկը բացվելու է․ մենք ամեն ինչ կիմանանք բոլորի մասին և կիմանանք նաև, թե ինչպես են դավաճանել և վաճառել մեր հողերը»,- գրել էր օգտատեր Թերեզա Մխիթարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չկան

Իրավիճակը հասկանալու համար Fip.am-ը հարցում ուղարկեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից պարզաբանում ներկայացրեցին Համաշխարհային բանկի նշված հրապարակումների բովանդակության մասին։ Նախ, Կենտրոնական բանկից տեղեկացրեցին, որ ՀՀ և Ադրբեջանի սուբյեկտների միջև առևտրային բանկերի միջոցով դրամական փոխանցումներ չեն իրականացվում։

Ինչ վերաբերում է ՀԲ-ի հրապարակումներին, ապա դրանք հիմնված են ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների վրա, այլ ՀԲ փորձագետների ենթադրությունների վրա, որոնք, իրենց հերթին, հիմնված են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալների վրա։ Այսպես, ըստ ՀԲ-ի տվյալների՝ Հայաստանում կա Ադրբեջանից եկած 87,000 միգրանտ, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146,000 միգրանտ։ Վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող կամ իրականացնող ֆիզիկական անձինք։ 

«Ելնելով միգրանտների թվաքանակներից և եկամուտների ու ծախսերի գնահատականներից՝ ՀԲ փորձագետների կողմից եզրակացություն է արվում, որ բոլոր միգրանտները փոխանցումներ են իրականացնում իրենց մայր երկիր, ինչը ՀՀ դեպքում սխալ է (քանի որ ՀՀ-ում և Ադրբեջանում միգրանտ են հանդիսանում տեղափոխվածները)»,- ասվում է ԿԲ պատասխանի մեջ։

Այսպիսով, լրատվականներով շրջանառվող գրառման մեջ բերված Համաշխարհային բանկի հրապարակումները ոչ թե իրական, այլ ենթադրյալ թվեր են, որոնք հիմնավորված չեն փաստացի իրականացված դրամական փոխանցումների վրա՝ այլ միգրանտների թվի վրա, որը Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կիրառելի չէ, քանի որ նրանք ոչ թե միգրանտներ են, այլ հակամարտության արդյունքում տեղափոխվածներ։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանՀայաստանՀՀ կենտրոնական բանկ

Հարակից հոդվածներ

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով
Չդասակարգված

Ինչպես է ռուսական գազը Հայաստան հասնում Ադրբեջանի տարածքով․ ապակողմնորոշող վերնագրերի հետքերով

18:58, 18 Մրտ, 2021

Մարտի 17-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրեցին, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։  «Ռուսական գազի մատակարարումը...

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում
Առանց վճռի

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

20:32, 17 Դկտ, 2020

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ «կվերադառնա» 12,024 ադրբեջանցի: Մասնավորապես,...

Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան․ զորամաս չի կառուցվում
Սխալ

Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան․ զորամաս չի կառուցվում

14:36, 14 Դկտ, 2020

Դեկտեմբերի 13-ին «Փաստինֆո» լրատվականը տեսանյութ էր հրապարակել` «Ադրբեջանցիները զորք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում`զորամաս են կառուցում» վերնագրով։  Կարճ ժամանակ անց...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×