ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների շարքում էր, իսկ Վրաստանը դասվում էր «ամենաանվտանգ» երկրների թվին, մեկ տարվա ընթացքում Վրաստանը ոչ միայն «հասավ» Հայաստանին, այլ որոշ ցուցանիշներով նույնիսկ «գերազանցեց»։ 

Խոսքը, ընդ որում, վերաբերում է ոչ միայն բացարձակ թվով գրանցված դեպքերին, այլ նաև միավոր բնակչության քանակով վարակակիրների և մահացությունների թվերին։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել կորոնավիրուսի հայ-վրացական պատմությունը։

Պատմություն 

Այսպես, երբ կորոնավիրուսը հասավ Հարավային Կովկաս, Հայաստանն առաջիններից էր, որ մեծապես տուժեց վարակից։ Հայտարարված արտակարգ դրությունը չկարողացավ կանգնեցնել վարակի մեծ թափով տարածումը։ Ապրիլի 15-ին երկրում վարակակիր էր 1111 մարդ, մահերի թիվը 17 էր։ Սեպտեմբերի կեսին Հայաստանն արդեն հաղթահարել էր կորոնավիրուսի առաջին ալիքը՝ 46,119 վարակակիրներով և գրանցված 920 մահերով։ Մինչդեռ Վրաստանում ապրիլի 15-ի դրությամբ 306 վարակակիր կար, իսկ մինչև սեպտեմբեր վարակակիրների թիվը չէր անցնում 2000-ը։ Սեպտեմբերի 15-ին երկրում վարակակիր էր 2562 մարդ, մահերի թիվը՝ 19։ 

Վրաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղ տեմպերը կասկածներ էին առաջացրել Հայաստանում՝ պաշտոնյաների շրջանում, ինչը փոքրիկ «միջադեպի» պատճառ դարձավ երկու երկրների միջև։ Վարակակիրների քիչ թիվը Վրաստանին հնարավորություն տվեց հավակնություններ ներկայացնել ամռանը երկիրը զբոսաշրջիկների համար բացելու։ Շատ չանցած, սակայն, վարակի տարածման դինամիկան երկրում փոխվեց։

Հոկտեմբերից մինչ փետրվար վարակակիրների թիվը շուրջ 6․5 հազարից հասավ 266 հազարի՝ ավելանալով շուրջ 40 անգամ։ Նույն շրջանում Հայաստանում  վարակակիրների թիվը ավելացել է շուրջ 3․5 անգամ՝ 50 հազարից դառնալով մոտ 168 հազար։

Ցուցանիշները միավոր բնակչության հաշվով

Վարակի տարածման տեմպերը և երկրի վրա ունեցած ազդեցությունները համեմատելու ճշգրիտ տարբերակներից է միավոր բնակչության թվով ցուցանիշների համեմատությունը։ Այսպես, Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով գրանցված մահերի թիվը 106 է, վարակակիրներինը՝ 3147: Վրաստանում այս ցուցանիշները, համապատասխանաբար, 90 և 7142 են։

Փետրվարի 15-ի դրությամբ մեկ միլիոն բնակչի հաշվով օրական մահերի թիվը Վրաստանում շուրջ կրկնակի ավել է, քան Հայաստանում։ Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, թե ինչպես են նոյեմբերի վերջից հետո Վրաստանում գրանցված դեպքերը սկսում գերազանցել Հայաստանում գրանցված ցուցանիշները։ 

Գրեթե նույն պատկերն ունի նաև օրական գրանցվող դեպքերի աղյուսակը։ Այս դեպքում նկատելի է դառնում, թե ինչպես, սկսած հունվարի վերջից, երկու երկրներում էլ օրական գրանցվող դեպքերի թիվը նվազում է։ Հատկանշական է, որ երկու երկրներում էլ զգալիորեն չի նվազել թեստերի քանակը։  

Հայաստանում կատարվել է 681,000 թեստավորում կամ 230,000 թեստավորում՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Վրաստանում թեստավորումն իրականացվում է ավելի մեծ ակտիվությամբ։ Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է շուրջ 2․5 միլիոն թեստավորում՝ Հայաստանից մոտ եռակի անգամ ավելի։ Վրաստանի մեկ միլիոն բնակչի հաշվով թեստերի քանակը 623,000 է։

Սահմանափակումներ և պատվաստումներ

Սահմանափակումների խիստ ռեժիմի սահմանումից և որոշակի փոփոխություններից հետո Վրաստանը միայն 2021 թվականի փետրվարից որոշեց անցնել աստիճանական մեղմացումների՝ փետրվարի երկրորդ շաբաթվանից բացելով ռեստորաններն ու վերականգնելով հանրային տրանսպորտի աշխատանքը։ Միաժամանակ, կառավարությունը կրկնակի բարձրացնում է հանրային վայրերում դիմակ չկրելու համար սահմանված տուգանքը՝ 20 լարիից դարձնելով 40 լարի։ Հարկ է նշել, որ հունվարին արդեն Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել սահմանափակումները երկարաձգելու որոշման դեմ։

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին։ Մինչ այդ և դրանից հետո սահմանափակումների ռեժիմը աստիճանաբար մեղմացվում էր։ Մեղմացումները շարունակվեցին նաև հունվարի 11-ից՝ կարանտինային ռեժիմը վեց ամսով երկարաձգելու որոշման համաձայն։ Որոշումը պայմանավորված էր տարվա ընթացքում մեծ վնասներ կրած տնտեսությանը առավել մեծ վնաս չհասցնելու մտադրությամբ։

Այսպես, կորոնավիրուսի համավարակը Հայաստանում և Վրաստանում սկսվեց միաժամանակ, սակայն ի տարբերություն Հայաստանի «կայուն» դինամիկայի, Վրաստանում գրանցված առաջին և դեռևս միակ պիկը երկրում վարակակիրների թիվը զգալիորեն փոխեց։ Իսկ մասնագետները կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետներ այդպես էլ չեն կանխատեսում:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսՀայաստանՎրաստան

Հարակից հոդվածներ

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը

14:16, 10 Փտր, 2021

2020 թվականը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Նախ, տարեսկզբին բռնկված կորոնավիրուսի համավարակը, ապա՝ Արցախյան պատերազմը։ Հայաստանում գրանցված մահերի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում
Մեծամասամբ սխալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում

16:58, 8 Փտր, 2021

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 11-ին, մի շարք լրատվականներ գրեցին, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան են կատարվել 200 մլն դոլարից ավել...

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Տվյալների լրագրություն

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×