ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը

13:53, 1 Մրտ, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ՀՀ կառավարությունը հետպատերազմական շրջանում սկսեց Արցախի և արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր՝ ուղղված զինծառայողների և նրանց հարազատների, քաղաքացիական անձանց աջակցությանը և ենթակառուցվածքների վերականգմանը։

Փետրվարի 22-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ պատերազմից տուժածներին տրված հատկացումները կազմել են շուրջ 21․5 մլրդ դրամ։ Նախարարը նշեց, որ տարբեր ծրագրերով արդեն իսկ հաստատվել է 55 մլրդ դրամի աջակցություն Արցախի համար։ Որոշ ծրագրեր իրականացվում են Արցախի բյուջեից՝ ՀՀ աջակցությամբ։

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել աջակցության ծրագրերի ու դրանց համար պետության միջոցներից և հիմնադրամներից հատկացված գումարների մասին։ Նախարարությունը, ըստ այդմ, տրամադրել է տեղեկություններ 19 ծրագրերի մասին, որոնց մի մասը դեռ ավարտված չէ։

Այսպես, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների՝ «Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն և կեցավայրի փոխհատուցում» ծրագրով 2020 թվականի ընթացքում տրամադրվել է շուրջ 7 մլրդ 9 մլն դրամ աջակցություն։ 2021 թվականի ընթացքում, փետրվարի առաջին շաբաթվա դրությամբ՝ շուրջ 260 մլն աջակցություն։ Ծրագրի համար ստացվել էր 147,757 դիմում (119,574 անձի համար)։ Վճարման ցանկում, սակայն, ներառվել են 99,323-ը։

Կառավարությունը դրամական փոխհատուցում է տրամադրել նաև Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին։ Հատկացումները 2020 թվականի ընթացքում կազմել են շուրջ 4․65 մլրդ, իսկ 2021-ին՝ 3․51 մլրդ դրամ։ Ծրագրի համար դիմել է 43,070 քաղաքացի, վճարման ցուցակում ներառվել է նրանցից 23,385-ը։

Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի ընթացքում բնակելի անշարժ գույք են կորցրել բնակավայրի՝ Արցախի վերահսկողությունից դուրս գալու կամ այլ պատճառներով, պետք է ստանան 250,000 դրամ միանվագ աջակցություն։ Աջակցություն ստանալու համար դիմել է 62,727 քաղաքացի, սակայն վճարման ցուցակում ներառված քաղաքացիների ցանկը հարցումը ստանալու պահին մշակման փուլում էր։

Արցախի Հանրապետությունում հաշվառված և պատերազմի հետևանքով տունը կորցրած չափահաս քաղաքացիներին հյուրընկալողերի համար ևս կառավարությունը մեկնարկել էր փոխհատուցման ծրագիր, որը նախատեսում է 30 հազար դրամ փոխհատուցում Հայաստանի դեպքում և 45 հազար դրամ՝ Արցախի դեպքում։

Ընդհանուր առմամբ, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և տունը պատերազմի հետևանքով կորցրած (ավերված կամ այլ պատճառներով) անձանց հյուրընկալող 40,157 քաղաքացի է դիմել, դիմումների ուսումնասիրությունը, ըստ նախարարության, դեռ ընթացքի մեջ է։

Կառավարությունը փոխհատուցել է նաև ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Ընդհանուր 50 մլն դրամ բյուջեով ծրագրին դիմել է Սյունիքի մարզի 71 քաղաքացի։

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և մահացած քաղաքացիական անձանց համար ստացվել է 26 դիմում, վճարում կատարվել է մեկ անձի համար՝ 3 մլն դրամի չափով՝ հաշմանդամություն ձեռք բերելու հիմքով։

Իրագործման փուլում է նաև Արցախի գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը՝ երեք ամիս ժամկետով։ Ծրագրի համար ստացվել է 435 դիմում, վարձատրվող հասարակական աշխատանք կատարելու համար դիմել է 772 քաղաքացի։ Ծրագրի շրջանակում քաղաքացիները կստանան ամսական 100,000 դրամ մաքուր աշխատավարձ։

Կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրվել 5 և ցածր տարիքի երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման համար։ Ֆինանսավորումը կազմել է 292 միլիոն դրամ։

Անհետ կորած, վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին աջակցությունը տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Ըստ հիմնադրամի 1000plus.am կայքի տվյալների՝ մինչ օրս փոխանցվել է շուրջ 14․5 մլրդ դրամ գումար։ Պարտադիր վճարներից և նվիրատվություններից հավաքագրված միջոցները շուրջ 41 մլրդ դրամ են։ Միանվագ դրամական աջակցություն, ըստ հրապարակված տվյալների, ստացել է 1122 զինծառայող։

Ընդհանուր առմամբ, նշված ծրագրերով փետրվարի սկզբի դրությամբ ծախսվել էր շուրջ 17 մլրդ դրամ, իսկ շուրջ 15 մլրդ դրամ տրամադրվել է զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ Կառավարությունպատերազմ Արցախումօժանդակության ծրագրեր

Հարակից հոդվածներ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

Անկանխիկ թոշակն օգտագործելու հնարավորությունը սահմանափակ է ՀՀ բնակավայրերի մեծ մասում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկանխիկ թոշակն օգտագործելու հնարավորությունը սահմանափակ է ՀՀ բնակավայրերի մեծ մասում

16:55, 11 Օգս, 2023

Այս տարվա հունվարից կենսաթոշակները, իսկ հուլիսից արդեն նպաստը և այլ հրատապ օգնությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վճարվում են...

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման
Տվյալների լրագրություն

ՀՀ-ն նահանջել է կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ի հեճուկս կառավարության կանխատեսման

16:15, 31 Հնվ, 2023

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2021 թվականի համեմատ վատթարացրել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens