ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։

«Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է, որ իր անվտանգության համար ավելի մեծ, ավելի զրահապատ մեքենա է անհրաժեշտ։ … Հիմա Փաշինյանը շրջում է նոր զրահապատ մեքենայով՝ Lexus LX 470, 2015 թվականի արտադրության, բայց գնվել է սրահից ըստ ամենայնի։ Այսինքն՝ մոդելը այդ թվականի արտադրության է, բայց նոր մեքենա է»,- գրել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

Ըստ Մուրազիի, իրենք այդ մեքենայի առկայությունը ֆիքսել են, երբ Փաշինյանն այս տարվա փետրվարի 17-ին դրանով այցելել էր Շիրակի մարզ։ Մուրազին պնդում է, որ մեքենան արժե գրեթե 70,000 դոլար, իսկ դրա ամբողջական զրահապատումը՝ առնվազն 250,000 դոլար։ Այսինքն՝ մեքենան, ընդհանուր առմամբ, արժեցել է շուրջ 320,000 դոլար։

Մուրազիին հակադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ նույն մեքենայով։ «Առաջին նկարում կարող եք տեսնել նկարն անելու պահին ՀՀ նախագահ Մերժվածին և այն մեքենան, որը 320 հազար դոլարով գնելու մեջ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Ալեքսանյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե երբ է ձեռք բերվել վեճի առարկա դարձած մեքենան։ 

Փաշինյանի էջում հրապարակված տեսանյութում, որն արվել է նրա՝ Գյումրի այցելության ճանապարհին մի քանի բնակավայրերում ունեցած հանդիպումների ժամանակ, երևում է Lexus մակնիշի սև գույնի մեքենա, որը, իրոք, զրահապատված է։

Մեքենայի մակնիշը և արտադրության տարեթիվը կարելի է պարզել նույն տեսանյութում երևացող մեքենայի ետևի լուսարձակներից։ Դրանք ոճով համընկնում են մինչև 2015 թվականն արտադրված Lexus LX 570 մակնիշի մեքենայի ետևի լուսարձակների հետ։ Լուսարձակների ոճն արդեն ուրիշ է 2016 թվականի արտարդության նույն մակնիշի մեքենաների դեպքում։ Այսինքն՝ այդ մեքենան թողարկվել է մինչև 2016 թվականը։

Ի դեպ, նույն մեքենան նաև երևում է Փաշինյանի՝ 2018-ի սեպտեմբերին Արցախ կատարած այցի ժամանակ։

Fip.am-ն ուսումնասիրել է նաև Ալեքսանյանի մատնանշած՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տեսանյութը, որտեղ ևս նույն մակնիշի մեքենա կա։ Տեսանյութն արվել է դեռ 2016-ի դեկտեմբերին։ Այստեղ մեքենան նույն սև գույնի է և ոճով համընկնում է մինչև 2011 թվականի արտադրության Lexus LX 570 մակնիշի մեքենաների հետ։

Վարչապետի աշխատակազմից Fip.am-ին տեղեկացրեցին, որ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցը կատարվել է 2009-ին թողարկված Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայով, որը Պետական պահպանության ծառայության հաշվեկշռում է դեռ 2010-ից:

Այպիսով, Փաշինյանի կողմից օգտագործված Lexus մակնիշի մեքենան ձեռք է բերվել դեռ երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ավտոմեքենա

Հարակից հոդվածներ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը
Տվյալների լրագրություն

1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը

12:40, 23 Փտր, 2026

Պետական գույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) հաշվեկշռում 2025 թվականի դրությամբ հաշվառված է եղել 4647 ավտոմեքենա։ Սա 289-ով ավելի է, քան 2024...

Հեղափոխությունից հետո պետական մարմինների վերաբերմունքի դինամիկան ավտոապահովագրող ընկերությունների նկատմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեղափոխությունից հետո պետական մարմինների վերաբերմունքի դինամիկան ավտոապահովագրող ընկերությունների նկատմամբ

12:52, 3 Մրտ, 2023

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին Նյութում անդրադարձ ենք կատարել պետական համակարգի ավտոմեքենաների ապահովագրության համար վճարված գումարներին, քանի որ վերջերս...

Էկոնոմիկայի նախարարության տարածած սխալ ինֆոգրաֆիկան տարածվում է լրատվականներում
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարության տարածած սխալ ինֆոգրաֆիկան տարածվում է լրատվականներում

15:38, 6 Սպտ, 2019

Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքում հրապարակել էր երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ պարզաբանում, որում ինֆոգրաֆիկայի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens