ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեղափոխությունից հետո պետական մարմինների վերաբերմունքի դինամիկան ավտոապահովագրող ընկերությունների նկատմամբ

12:52, 3 Մրտ, 2023
Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին

Նյութում անդրադարձ ենք կատարել պետական համակարգի ավտոմեքենաների ապահովագրության համար վճարված գումարներին, քանի որ վերջերս հաճախակի են խոսակցությունները, թե հեղափոխությունից հետո դրանք հիմնականում պատվիրակվում են իշխանությանը մոտ կանգնած ընտանիքի կազմակերպությանը։ Պարզել ենք, որ 2018-ի ապրիլից հետո յուրաքանչյուր տարի ապահովագրության համար գումարները հատկացվել են տարբեր ապահովագրական ընկերությունների։

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կատարվող փոփոխությունների շնորհիվ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է սահմանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրավճարի (ԱՊՊԱ) գինը։ Այժմ դեռ գործում է Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից սահմանված վճարը, որը հավասար է բոլորի համար։

Մամուլում պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ 2018-ի ապրիլից հետո պետական հիմնարկներն իրենց հաշվեկշռի տակ գտնվող տրանսպորտային միջոցների համար ապահովագրական պայմանագրեր կնքելիս նախապատվություն են տալիս քաղաքական իշխանության հետ սերտ կապի մեջ գտնվող ընկերությանը: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց պետական գնումների համակարգում առկա պետական մարմինների կողմից կնքված բոլոր ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տիպի պայմանագրերը՝ պարզելու համար, թե որքանով են հիմնավորված այդ պնդումները։

Ուսումնասիրվել են թվով 6 ապահովագրական ընկերությունների հետ 2016 թվականից ի վեր կնքված պայմանագրերը։ Որպես հիմք վերցրել ենք միայն ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տիպի ապահովագրությունների պայմանագրերը։

Եվ այսպես, ըստ gnumner.am կայքի տվյալների՝ 2016 թվականին թվով 102 ապահովագրական պայմանագրեր են կնքվել 5 ընկերությունների հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 48․5 մլն դրամ։ Հաշվի առնելով հաջորդ տարիներին պայմանագրերի թվի ու դրանց ընդհանուր գումարների աճը՝ կարելի է ենթադրել, որ 2016 թվականի ոչ բոլոր պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունն է տեղադրվել gnumner.am կայքում, քանի որ պետական մարմիններին սպասարկող ավտոմեքենաների թվաքանակի էական աճ չի եղել։

Ի դեպ, 2016-ին վերաբերող տեղեկատվության համաձայն, ավտոմեքենաների ապահովագրության համար ամենամեծ գումարը տրվել է հենց «ՍԻԼ Ինշուրանսին»՝ մոտ 21․3 մլն դրամ։

Հաջորդ տարիներին ավելացել են թե՛ պայմանագրերի թիվը, թե՛ ապահովագրության համար վճարված գումարները։ 

2017 և 2018 թվականներին ապահովագրական ընկերություններից պետական մարմինները նախապատվությունը տալիս էին «Նաիրի Ինշուրանսին», հաջորդող երկու տարիներին «Նաիրի Ինշուրանսին» փոխարինեց «Ինգո Արմենիան»։ 

2021 թվականին ապահովագրության համար վճարված ավելի քան 260 մլն դրամից 136-ը բաժին է ընկել «Ռեգո» («Ռեսո») ապահովագրական ընկերությանը։

Իսկ արդեն 2022 թվականին ապահովագրության համար հատկացված գումարները կտրուկ աճել են՝ դառնալով մոտ ֏350 մլն։ Այստեղ ֏162 մլնը բաժին է ընկնում Ոստիկանության կնքած պայմանագրերին, որից 149 մլնը կնքվել է հենց «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության հետ։

Հատկանշական է, որ 2021-ին ևս ոստիկանության մեքենաների ապահովագրության համար ընտրվել էր մեկ ընկերություն․ «Ռեգո» («Ռեսո») ապահովագրական ընկերությանը վճարվել էր ընդհանուր ֏134 մլն։

Ի դեպ, այս խոսակցություններին կառավարության 2023-ի փետրվարի 16-ի նիստում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ պայմանագրերը կնքվել են «ՍԻԼ Ինշուրանսի» հետ՝ հաշվի առնելով վերջինիս կողմից արված նվազագույն գնառաջարկը (խոսքը ԿԱՍԿՈ տիպի ապահովագրության մասին է)։ Ոստիկանության պարզաբանումը՝ ստորև։

Այսպիսով փաստենք, որ վերջին տարիներին աճել են պետական մարմինների կողմից ապահովագրության համար վճարվող գումարները, յուրաքանչյուր տարի նկատվում է ընկերություններից մեկի մասնաբաժնի ավելացում, և իսկապես՝ 2022-ին «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր գումարի մոտ 48 տոկոսը։ Միևնույն ժամանակ, փաստ է, որ հեղափոխությունից առաջ՝ 2016-ին ևս պայմանագրերի մեծ մասը բաժին է հասել այդ ընկերությանը: 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապահովագրական ընկերությունԱՊՊԱավտոմեքենա

Հարակից հոդվածներ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը
Տվյալների լրագրություն

1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը

12:40, 23 Փտր, 2026

Պետական գույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) հաշվեկշռում 2025 թվականի դրությամբ հաշվառված է եղել 4647 ավտոմեքենա։ Սա 289-ով ավելի է, քան 2024...

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել
Սխալ

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

19:58, 2 Մրտ, 2021

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։ «Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է,...

Էկոնոմիկայի նախարարության տարածած սխալ ինֆոգրաֆիկան տարածվում է լրատվականներում
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարության տարածած սխալ ինֆոգրաֆիկան տարածվում է լրատվականներում

15:38, 6 Սպտ, 2019

Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքում հրապարակել էր երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ պարզաբանում, որում ինֆոգրաֆիկայի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens