ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ՀՅԴ-ն դժգոհում է օրենքից, որին կողմ է քվեարկել

17:34, 10 Մրտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Մարտի 10-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին և հայտարարել, որ 2018 թվականին մի քանի օր առաջ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նախաձեռնել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու օրենքի փոփոխություն։ 

«Այդ փոփոխությունը, որի վրա իրենք հղում են անում, տեղի է ունեցել 2018 թ․-ի հունիս ամսին.. Մայիսի 7-8-ին արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը մի քանի օր հետո արդեն նախաձեռնել է փոփոխություն՝ ենթադրելով, որ այդ փոփոխությունով կարող է ԳՇ պետի պաշտոնազրկել»,- նշել է նա։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքանո՞վ է համապատասխանում այս հայտարարությունն իրականությանը, և ո՞վ է լրամշակված օրենքի հեղինակը, և ի՞նչ կազմով է ընդունել օրենքն Ազգային ժողովը։ 

Օրենքը լրամշակել է Փաշինյանի կառավարությունը, հաստատել՝ ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

2017-ի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարությունը հավանություն է տվել 2018-ի հունիսի 8-ին, և կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով հունիսի 11-ին։ Նախագիծը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում, որի հիմնական զեկուցողն է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ 

«Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» լրամշակված օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2018-ի հունիսի 21-ին ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի կողմից։ 

Հիշեցնենք, որ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել էր 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հանրապետական կուսակցությունը 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները ներկայացված էին, համապատասխանաբար, 31 և 9 պատգամավորներով։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել էր 2018-ի նոյեմբերի 1-ին։ Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության արդյունքում Ազգային Ժողովի կողմից վարչապետ էր ընտրվել 2018-ի մայիսի 8-ին։

ՀՅԴ-ն դժգոհում է լրամշակված օրենքից, որին ժամանակին կողմ է քվեարկել 

Ըստ ԱԺ կայքի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» լրամշակված օրենքը Ազգային ժողովը հաստատել է 84 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Ըստ անհատական քվեարկության արդյունքների՝ ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորներից 6-ը ևս կողմ են քվեարկել օրենքի փոփոխությանը։ Բացառությամբ Արմենուհի Կյուրեղյանի, որը բացակա էր նիստից, մնացած ՀՅԴ-ականները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը և Սուրեն Մանուկյանը կողմ էին քվեարկել նախագծին։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի պնդումը, որ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունը նախաձեռնել է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, բայց թե ո՞ւմ կողմից է այն հաստատվել՝ ՀՅԴ-ական Մանուկյանը լռում է, որովհետև այն ընդունվել է նաև այդ փոփոխությունից դժգոհ ՀՅԴ-ական պատգամավորների կողմից։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գեղամ ՄանուկյանՀՅԴՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է

19:08, 28 Ապր, 2022

Ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մահացել է։ Լուրը լայն քննարկման առարկա դարձավ...

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու  վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը
Մանիպուլյատիվ

Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը

16:23, 27 Ապր, 2022

Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens