ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Վահե Հակոբյանը սխալ է. Շուռնուխում տները կառուցում է կառավարությունը

17:32, 11 Մրտ, 2021

ՍԽԱԼ

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում հայտարարել է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակիչների կորցրած տների փոխարեն նորերը կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով։ 

«Այսօրվա դրությամբ ոչ մի աջակցություն չի կատարվել, այսօր նույն Շուռնուխի բնակիչները, ովքեր կորցրել են իրենց տները, բացառությամբ ով իրենց օգնում, աջակցում է, դա Գորիսի քաղաքապետն է ու (Զանգեզուրի-խմբ.) պղնձամոլիբդենային կոմբինատը»,- ասել է Հակոբյանը։ 

Լրագրողի դիտարկմանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ տները պետությունն է կառուցում, Հակոբյանը պատասխանել է․ «Չէ, ինչի՞ մասին է խոսքը»,- այնուհետև վերահաստատում, որ շինարարությունն իրականացվում է բարեգործական միջոցներով:

Հարցազրույցի այս հատվածը տարածել են aysor.am և irakanum.am կայքերը։ 

Հիշեցնենք, որ Շուռնուխ գյուղը արցախյան վերջին պատերազմից հետո փաստացի դարձավ սահմանամերձ բնակավայր, և այս տարվա հունվարի 5-ին գյուղի 13 տներ աղմկահարույց սահմանազատման արդյունքում հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե, ի վերջո, Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց տներից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը կառավարությունը մասնակցություն ունի՞, թե՞ ոչ։ 

Կառավարությունը 2021-ին 470 միլիոն դրամ է հատկացրել Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու նպատակով

2021-ի փետրվարի 18-ի կառավարության որոշմամբ 2021 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից քաղաքաշինության կոմիտեին է հատկացվել 470 մլն դրամ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման նպատակով։ 

Կառավարության նիստի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում, առաջին փուլում 2021-ին նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կառուցվելու են բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին ընթացքում, և երրորդ փուլով հնարավոր է անհրաժեշտություն լինի, որ հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր առաջ քաշվեն: 

«Դրանք կլինեն 2022-2023 թթ. ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով, կկազմի մոտ 700 մլն դրամ»,- նշել էր նա:

Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումն ամբողջությամբ  ֆինանսավորվում է կառավարության կողմից

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի մարզի հետպատերազմական խնդիրներով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։ Fip.am-ի հետ զրույցում Ղուկասյանը հաստատեց, որ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից։ 

«Թաղամասի կառուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից։ Ինչ վերաբերում է բարերարներին, որոնց ես, ի դեպ, շատ լավ ճանաչում և վերաբերվում եմ, իրենք ընդհանրապես որևէ կապ չունեն նշված ծրագրի հետ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել թաղամաս, 13 ընտանիքների համար տներ, կից կառույցներ՝ անասնագոմեր, նախատեսված փողոցով։ Բարերարների առաջարկներում երբեք նման ծրագիր չի եղել և չկա, միանշանակ այդ հայտարարությունները մանիպուլյացիաներ են»,- ասաց Ղուկասյանը։ 

Նա նշեց, որ ժամանակին նաև հրապարակումներ են եղել՝ հարցադրումներով, թե ինչու՞ է կառավարությունը Շուռնուխում թաղամաս կառուցում, եթե բարերարներն արդեն իսկ կառուցում են, ինչը, ըստ նրա, աբսուրդային է։ Ղուկասյանը նշեց, որ կառավարությունը չի կարող հույսը դնել բանավոր խոստումների վրա, քանի որ պարտավորություն ունի  քաղաքացիների նկատմամբ։

Իսկ թե նշված բարերարներն ի՞նչ են անում, վարչապետի խորհրդականն ասաց, որ նրանց հետ հաճախ է հանդիպում, ընդհանրապես այլ աշխատանք են իրականացնում։ Ղուկասյանի խոսքով՝ բարերարները Շուռնուխում գնում են չբնակեցված տներ և դրանք տրամադրում սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներին։ Ավելին, նշված թաղամասում բարերարները հավելյալ տներ կառուցելու համար որևէ ծրագիր չեն ներկայացրել։

Ի դեպ, Ղուկասյանն ասաց, որ այս պահին թաղամասի ճանապարհներն են կառուցում,  որից հետո մոտակա օրերին նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, և  ինտենսիվորեն կսկսվի շինարարությունը։ «Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի»,- ասաց նա։

Հակադարձելով Վահե Հակոբյանի՝ պետական աջակցության բացակայության մասին պնդմանը, Ղուկասյանը նշեց, որ այդ ընտանիքներին պետության կողմից սոցիալական աջակցություն ևս տրամադրվել է՝ միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300,000 դրամ և յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68,000 դրամ՝ մինչև կստանան նոր բնակարանը։

Այսպիսով, Վահե Հակոբյանի պնդումը, թե Շուռնուխում տները կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով, սխալ է և մանիպուլյատիվ։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Շուռնուխ գյուղՍյունիքի մարզՎահե Հակոբյան

Հարակից հոդվածներ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է ասել Մարիա Զախարովան Տեղ գյուղում լարվածության մասին և ինչպես են նրա ասածը ներկայացրել հայկական ԶԼՄ-ները

20:20, 12 Ապր, 2023

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 12-ին հայտնեցին, որ ՌԴ անվտանգության դաշնային ուժերը դադարեցրել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Տեղ գյուղի ընդհարումը՝ հղում...

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը

15:49, 8 Դկտ, 2022

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր մի հետաքննություն, որով ցույց էր տվել, թե ինչպես են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող...

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների

13:44, 23 Նյմ, 2022

Այս հոդվածում հրապարակումից հետո տեղի է ունեցել փոփոխություն, որը շարադրված է աստղանիշի (*) ներքո:  Խմբագրվել  է նաև վերնագիրը:  Ամուլսարի ոսկու...

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին

11:30, 30 Սպտ, 2021

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens