ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Չդասակարգված

ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ ունե՞ն, թե՞ չունեն․ վարչապետի հայտարարությունների հետքերով

17:56, 23 Մրտ, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը։

«Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին ա էտ ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք ․․․Բա ինչի չունի 26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա»,- ասել էր Փաշինյանը։

Ավելի վաղ, սակայն, դեռևս 2020 թ․-ի հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, թե ՍՈՒ-30ՍՄ-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։ Նշված գրառումն առնվազն տարակուսելի էր, քանի որ Փաշինյանի գրառմանը կից ներկայացված տեսանյութում կործանիչներն առանց սպառազինության էին։

Իսկ դրանից ավելի վաղ՝ 2020 թվականի հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ևս մեկ գրառում էր արել կործանիչների մասին՝ հայտնելով, որ ՍՈՒ-30ՍՄ-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, ընդ որում՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։

Եվ այս՝ 2020 թվականի հուլիսի 3-ին հրապարակված տեսանյութում հստակ երևում է, որ ինքնաթիռը սպառազինություն կրում է և կատարում է հրթիռների արձակում, որոնք էլ վայրկյաններ հետո իրականացնում են պայմանական թիրախների «մարտական խոցում»։ Իսկ տեսանյութի 35-րդ վայրկյանին երևում է, որ նաև ավիառումբ է բաց թողնվում։

Տեսանյութից վերցրած նկարում կարմիրով ընդգծված են «Ս-8» հրթիռների կոնտեյներները՝ երկուական ամեն թևի վրա

Խնդիրն այն է, որ վարչապետն այս տեսանյութում թաքցրել էր, որ ՍՈՒ-30ՍՄ-ները սպառազինված չեն համապատասխան հրթիռներով։ Տեսանյութում կործանիչները զինված են Ս-8 տիպի չղեկավարվող ավիացիոն հրթիռներով, որոնք կարող են տեղադրվել նաև ուղղաթիռների և գրոհիչների, այդ թվում՝ Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-25 ինքնաթիռների վրա։ Այդպիսի հրթիռներ և բլոկներ Հայաստանը վաղուց ունի իր սպառազինության մեջ։ 

Թեպետ հարկ է նշել, որ այստեղ ևս վարչապետը սխալվել է՝ տեսանյութին կից տեքստում դասակարգելով դրանք որպես «երկինք-երկիր» հրթիռներ, երբ իրականում դրանք չղեկավարվող են և մտնում են «չկառավարվող ավիացիոն հրթիռների» դասի մեջ, որոնք չունեն «երկինք-երկիր» դասին համապատասխան տասնյակ կիլոմետրերի հասնող մեծ հեռահարություն և ուժգնություն։ Օրինակի համար «երկինք-երկիր» դասին պատկանող Х-29Т մոդելի հրթիռը, որը կարող է կրել նաև ՍՈՒ-30ՍՄ-ը, կարող է ինքնակառավարմամբ խոցել ստրատեգիական նշանակության օբյեկտներ մինչև 8-10 կմ հեռավորության վրա, իսկ Ս-8 տիպի չղեկավարվող ավիացիոն հրթիռների առավելագույն նշանոցային հեռահարությունը ընդամենը 2 կմ է։ Ուժգնության առումով Х-29Т հրթիռի մարտագլխիկը կրում է 116 կգ, և ՍՈՒ-ն կարող է միաժամանակ այդպիսի 6 հրթիռ կրել (6×116=696 կգ)։ Պատկերացնելու համար նշենք, որ «Իսկանդերի» մեկ հրթիռի պայթող նյութը 480 կգ է։ 

Հատկանշական է, որ նույնիսկ այդպիսի հագեցվածություն չունեցող կործանիչները ունակ են մարտեր մղել, բայց ընդամենը՝ գրոհիչի դեր կատարելով։ Այսպես, օրինակ, նախորդ տարիների ընթացքում ռուսական օդուժը Սիրիայում գրոհայինների դեմ պայքարում հաճախ չկառավարվող ավիացիոն հրթիռներով սպառազինված ՍՈՒ-30ՍՄ և ՍՈՒ-35 կործանիչներն օգտագործել է գրոհիչների դերում։

Ռուսական ավիացիայի ՍՈՒ-30ՍՄ կործանիչը Ս-8 տիպի հրթիռների բլոկից հրթիռ է արձակում Авиадартс-2016 մրցույթի շրջանակում

Որպես կործանիչ ծառայելու համար ինքնաթիռներին պետք են «երկինք-երկինք» և, ցանկալի է, «երկինք-երկիր» հրթիռներ, որոնց առկայության մասին որևէ փաստարկ չկա, և որոնց հավանական բացակայությունն է, որ ընդունել է Փաշինյանը Արագածոտնի մարզում: Ըստ այդմ, այդ ինքնաթիռները չէին կարող մարտական հերթապահություն իրականացնեին որպես կործանիչներ, ի հեճուկս վարչապետի՝ 2020 թվականի հուլիսի 15-ի (օդային սահմանների պաշտպանության մասին) հայտարարության:

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մանիպուլացնող տեղեկություններ է հայտնել ՍՈՒ-30ՍՄ-ի վերաբերյալ, իսկ կործանիչը վարժական թռիչքների ընթացքում իրոք հրթիռներ արձակել է, բայց ոչ «երկինք-երկիր» տիպի, ինչպես հայտնել էր Փաշինյանը։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ ՓաշինյանՍՈՒ-30

Հարակից հոդվածներ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ

13:48, 15 Օգս, 2022

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։ Ինչպես երևում է մամուլում...

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։...

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens