ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Վանաձորում «օֆշորային» ՋԷԿ-ի կառուցման 2 չիրականացված խոստումները

16:26, 16 Օգս, 2017

2014 թվականի օգոստոսի 14-ին կառավարությունն ընդունեց թվով 837-Ա որոշումը՝ «ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին»:

Վրացական «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերության տնօրեն Թեյմուրազ Կարչավան Թբիլիսիի «Ռիա-Նովոստի» մամուլի ակումբում հայտնել է, որ նոր էլեկտրակայանը նախատեսվում է կառուցել Վանաձորում՝ նախկին ՋԷԿ-ի տարածքում: Այն բաղկացած է լինելու երկու էներգաբլոկներից՝ յուրաքանչյուրը 270 ՄՎտ հզորությամբ: ՋԷԿ-ը կառուցվելու և շահագործվելու է Հայաստանում ստեղծվող «Անակլիա էներջի» ընկերության կողմից, իսկ արտադրանքը արտահանվելու է Վրաստան։

Որոշումն ընդունելուց օրեր անց էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում  ՀՀ կառավարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց ՋԷԿ կառուցելու մասին համաձայնագիրը։ Ներդրումների չափը խոսուն էր՝ 600 մլն․ դոլար։

Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ ընկերությունը վրացական չէ, այլ օֆշորային։ Այն 2013 թվականի վերջին գրանցվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Ընկերության տնօրեն՝ Թեյմուրազ Կարչավանը ունի ուշագրավ քրեական անցյալ, նա կեղծ փաստաթղթերի  օգտագործման և ՌԴ տարածքն ապօրինի հատելու համար դատապարտվել  և 1 տարի ու 9 ամիս բանտում է անցկացրել:

Այդուհանդերձ, ՀՀ կառավարության և վերոնշյալ ընկերության ստորագրած համաձայնագրից անցել է գրեթե 3 տարի, սակայն ՋԷԿ-ը այդպես էլ չի կառուցվել։

Ավելին, արդեն 2016 թվականին կառավարությունը մեկ այլ՝ «Գրեյնջ Փաուեր» ընկերության հետ Վանաձորում ՋԷԿ կառուցելու մասին համաձայնագիր ստորագրեց։ Հատկանշական է, որ «Գրեյնջ Փաուեր»-ը «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ի պես ևս օֆշորային կազմակերպություն է, որը գրանցված է Սուրբ Կիտսի և Նևիսի Ֆեդերացիայում (50 հազար բնակչությամբ պետություն՝ Խաղաղ օվկիանոսում)։

Նկատենք, որ Վանաձորում ՋԷԿ կառուցելու համար կա միայն մեկ հարմար վայր՝ Վանաձորի նախկին ՋԷԿ-ի տարածքը։ Ստացվում է, որ կառավարությունը նույն քաղաքում ՋԷԿ կառուցելու շուրջ համաձայնագրեր է ստորագրել միանգամից երկու օֆշորային ընկերությունների հետ: Ընդ որում «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»-ի հետ կնքված պայամանագիրը չեղյալ չի հայտարարվել (համենայն դեպս, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում որոշումը չեղյալ չի համարվել և որևէ փոփոխության չի ենթարկվել)։

Եվ այստեղ հարցը ոչ միայն Վանաձորում ՋԷԿ կառուցելու չիրականացված խոստումներն են, այլև այն, որ կառավարությունը դրա մասին համաձայնագրեր է ստորագրում օֆշորային կազմակերպությունների հետ, որն իր մեջ պարունակում է լրջագույն կոռուպցիոն ռիսկեր:

  • Total: 46
  • 46
  • 0
Թեգեր` Ванадзор-Фиолетовооффшорչիրականացված խոստումՋԷԿՌԴսուտ խոստումներՎանաձորՎրաստանօֆշոր

Հարակից հոդվածներ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են
Առանց վճռի

Պատերազմի ընթացքում Վրաստանի երկնքով ռազմական ինքնաթիռներ անցել են

21:51, 3 Հկտ, 2020

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 3-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու Արցախում «վերսկսված զինված առճակատումը և իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության...

Ի՞նչ է ասել Արսեն Թորոսյանը Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին
Առանց վճռի

Ի՞նչ է ասել Արսեն Թորոսյանը Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին

19:05, 23 Մյս, 2020

Հայկական առցանց տիրույթում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի արձագանքը ՀՀ առողջապահության...

Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)
Պաշտոնական

Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)

18:41, 12 Ապր, 2018

Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×