ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը

18:28, 9 Ապր, 2021

Հանրային խորհրդի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով՝ խախտելով չեզոքության սկզբունքը: Սակայն դա հակասում է կառույցի մասին օրենքի դրույթներին:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»: Սակայն վերջին տարիներին ՀԽ անդամները բազմիցս հանդես են եկել քաղաքական հայտարարություններով՝ աջակցելով կամ քննադատելով այս կամ այն ուժին:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այն դեպքերը, երբ խորհրդի անդամները խախտել են չեզոքությունը: 

Քաղաքական չեզոքություն եզրույթը

Քաղաքական չեզոքություն տերմինը ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով որևէ կերպ սահմանված չէ։ Միացյալ Թագավորության Քաղաքացիական ծառայության կոդեքսի համաձայն՝ քաղծառայողներին արգելվում է որևէ կուսակցության սկզբունքներով գործելը, իսկ անձնական քաղաքական կարծիքները չպետք է ազդեն տրված խորհուրդների վրա: Ռուսալեզու գիտական աղբյուրների համաձայն՝ քաղաքական չեզոքության սկզբունքն իր մեջ ներառում է պետական ծառայողի կարգավիճակում ինքնուրույն քաղաքական գործունեության մասնակցելու, հասարակական շարժումներ և միություններ ստեղծելու, քաղաքական կուսակցություններին նյութապես աջակցելու, քաղաքական ակցիաներին և քաղաքական քարոզչությանը մասնակցելու արգելքներ:

Այս մասին ավելի մանրամասն fip.am-ը գրել էր նախորդ հրապարակումներից մեկում ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գործունեությունն ուսումնասիրելիս:

Քաղաքական հայտարարություններ՝ ՀԽ անդամների կողմից

Քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է դարձել 2019 թ. դեկտեմբերի 19-ին: 

Պաշտոնը ստանձնելուց ի վեր Սաֆարյանը սոցիալական ցանցերում և հարցազրույցների ընթացքում հանդես է գալիս ոչ անաչառ քաղաքական հայտարարություններով: Հանրային խորհրդի նախագահը մեկ անգամ չէ, որ ֆեյսբուքում և լրատվամիջոցներով իշխանամետ և հակաընդդիմադիր հայտարարություններ է արել:

Այսպես, փետրվարի 21-ին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում, անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերին մասնակցող մարդկանց քանակին, Ստյոպա Սաֆարյանը պնդել է, որ հաշվի առնելով ցույցերի կազմակերպիչների մեծ կարողությունները, նախկինում՝ նրանց իշխանության ժամանակ ունեցած լծակները և այլն՝ կարելի է պնդել, որ այդ հավաքներին մասնակցող մարդկանց քանակն անհամաչափ փոքր է․ «Երբ նայում ենք նրանց այս ամբողջ կարողությունները և համեմատում ենք մի քանի հազար թիվը, թող լինի թեկուզ 10 հազար, կներեք, բայց սա բացարձակ անհամաչափ արդյունք է: Սա իրենց համար քիչ է»:

Սաֆարյանը հատկապես ակտիվ է Ֆեյսբուքում։ Նա գրառումներից մեկում հեգնել էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը. «Այս նկարը չէի տեղադրի, եթե մի նյութ չկարդայի այն մասին, թե «Քոչարյանի վարկանիշը սկսել է բարձրանալ»: Այնքան բարձր է, որ սակավաթիվ կողմնակիցները ամաչում են դեմքները ցույց տա՞լ․․․»,- գրել էր նա:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներին ապրիլի 6-ին տված հարցազրույցից հետո Սաֆարյանը հանդես է եկել Քոչարյանին քննադատող մի քանի գրառումներով. «Մի երկու այսպիսի հարցազրույց և նա կընտրվի Ռուսաստանի պետդումայի պատգամավոր… Հայաստանում վստահ չեմ… Ընդհանուր խայտառակ հարցազրույց, հարցերի դիմաց կմկմոց կամ իրական պատասխանի բացակայություն…»:

Մյուս գրառման մեջ Սաֆարյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած Քոչարյանը վերջին երկու հարցազրույցները տվել է ռուսական լրատվամիջոցների և հավաստիացրել, որ քաղաքական հենարան ունի և հաղթելու է։ Ապա ՀԽ նախագահը դրան տվել է իր մեկնաբանությունը. «…Նշանակում է ա) քո հաղթանակի վրա լուրջ կասկածողներ կան, ըստ որում՝ դրսում, ինչը քեզ սաստիկ մտահոգում է, բ) դու դաբրո չունես ոչ դրսից, ոչ ժողովրդից ու բլեֆի ես դիմում, թե դրսից դաբրո ունես…»: 

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճումից հետ ՀԽ նախագահի կատարած գրառումներից մեկը նվիրված էր նրա ֆեյսբուքյան հաշվի այն հետևորդներին, որոնք ենթադրաբար Քոչարյանի համակիրներն են: Սաֆարյանը նրանց ուղղված խոսքում ակնարկել է, որ Քոչարյանին արդարացնելու որոշումն արդար չէր. «4,5 ալբանահպատակ ժեխ կան։ Ուզում եմ հասկանալ, թե եթե «հաղթել են», իմ պատի տակ ինչի են տվայտվում։ Հպատակներ և հպատակուհիներ, մտածեք ձեր տերերի պատասխան տալու մասին։ Իմի մասին մի մտածեք։ ։) Դուք չգիտեք էլ, թե ես խիղճս որքան հանգիստ եմ քնում ու քնելու։ Ու մեկ էլ՝ դատարաններ կարող են առնել, բայց ժողովրդին՝ երբեք»,- գրել է նա:

Հանրային խորհրդի նախագահը քաղաքական հայտարարություններով աչքի է ընկել նաև 2020 թվականին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին: Սաֆարյանը Ֆեյսբուքում ակտիվորեն «ԱՅՈ»-ին աջակցող բազմաթիվ գրառումներով է հանդես եկել:

Սաֆարյանն ինքը ևս անդրադարձել է իր գործունեության ընթացքում քաղաքական անաչառությունը խախտելու հարցին:

Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, Freenews.am-ին մարտի 13-ին տված հարցազրույցում նշել է, թե քաղաքական չեզոքությունը չի նշանակում չունենալ քաղաքական հայացքներ և արտահայտել դրանք՝ արդարացնելով իր գործունեությունը։ Ըստ Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի անդամները կարող են ազատ լինել իրենց քաղաքական հայացքները թաքցնելու կամ չթաքցնելու հարցում։

Ի դեպ, Սաֆարյանն ընդդիմադիր ուժերի մասին գրելիս չի խուսափում հղում անել սունկ կայքերին՝ այդպիսով նպաստելով ապատեղեկատվության տարածմանը: Այսպես, մարտի 30-ին նա տարածել էր FB-news.online-ի նյութը, որում Wargonzo-ի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովն իբրև թե պնդում է, թե Քոչարյանի ջոկատին սպասում էին Հադրութում, սակայն նրանք փախել են Շուշիից: 

Մեկ այլ դեպքում Սաֆարյանը տարածել էր կեղծ նկար, որում իբրև թե Բաղրամյան պողոտան էր պատկերված՝ ընդդիմության ցույցից հետո թափթփված աղբով։ Գրառումը հետագայում ՀԽ նախագահը ջնջել էր, բայց որևէ կերպ չէր հայտնել, որ կեղծ տեղեկություն է տարածել, ավելին՝ օգտատերերից մեկի հարցին արձագանքելով՝ նշել էր, որ թեև հեռացրել է գրառումը, սակայն հայտարարում է, որ լավ է արել:

Ուշագրավ է, որ Սաֆարյանը Հանրային խորհրդի միակ անդամը չէ, որն աչքի է ընկնում քաղաքական հայտարարություններով: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին՝ կառավարության որոշմամբ: Սակայն Իոաննիսյանը ևս չի պահել քաղաքական չեզոքության սկզբունքը:

Նա նույնպես քննադատական գրառումներ է կատարել ընդդիմադիր գործիչների վերաբերյալ: Այսպես, մարտի 9-ին, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը, ՀԽ անդամը գրել է. «Կներեք, ոմանք լուրջ մտածում են, որ Քոչարյանը հզոր նախագա՞հ էր։ Էտ հզորությունը ո՞նց են չափում, պետությունն ու բանակը թալանելու չափո՞վ, թե սեփական երկրում ընդդիմությանը ծեծուջարդի ենթարկելու չափով։ Արցախյան առաջին պատերազմը Քոչարյանը չի հաղթել, Տեր-Պետրոսյանի ու բանակի` ուղեղով հրամանատարների ղեկավարությամբ ազգովի ենք հաղթել»։

Մեկ այլ գրառման մեջ Իոաննիսյանը, գրելով «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաների մասին, նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Բաղրամյանի ցույցը արդեն ցրել, ծեծել, ջարդել էին, բոլորին դատել էին, լուսաբանած լրատվամիջոցներն էլ փակվել էին։

Իսկ ավելի վաղ, հղում անելով իր իսկ հարցազրույցներից մեկին, Իոաննիսյանը պնդել է, որ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլ կոռուպցիոներներ քրեական հանցագործություններ են գործել և քաղաքական դաշտի փոխարեն պետք է բանտում լինեն»:

Հանրային խորհրդի մեկ այլ անդամ Ռուզան Ղազարյանն աչքի է ընկել ընդդմիադիր ուժերին աջակցող գրառումներով: 2020 թ. դեկտեմբերի 13-ին, մասնավորապես, նա, անդրադառնալով 2018 թ. ապրիլյան հեղափոխությանը, անվանելով այն «ոչուփուչ»՝ գրել է, որ վայոցձորցիների մոտ առկա էր լուրջ անհանգստություն, քանի որ, ըստ նրանց, հեղափոխությունը ոմանց կարծիքով մարզ չէր հասնում. «Բայց հիմա, երբ ամեն գյուղ ու քաղաքի մուտքի մոտ սև պաստառներ են՝ 18-30 տարեկան տղամարդկանց անուններով, արդեն ակնհայտ է, որ հեղափոխությունը հասել է մարզ։ Սև պաստառներով ու դագաղներով սկսված հեղափոխությունն այլևս մեր մարզում է՝ ամեն գյուղ ու քաղաքում»:

Հատկանշական է, որ Հանրային խորհրդի անդամները գրառումները շատ հաճախ գրավում են լրատվամիջոցների ուշադրությունը, հայտնվում կայքերում, այդպիսով ազդելով հանրային տրամադրությունների և կարծիքների ձևավորման վրա:

Այսպիսով, թեև օրենքով «քաղաքական չեզոքություն» եզրույթը չի սահմանվում, սակայն ակնհայտ է, որ ՀԽ նախագահի և այլ անդամների քաղաքական հայտարարությունները պարունակում են քաղաքական գնահատական, ինչը հակասում է օրենսդրությամբ այդ պաշտոններին ներկայացվող պահանջներին:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Դանիել ԻոաննիսյանՀանրային խորհուրդՍտյոպա Սաֆարյան

Հարակից հոդվածներ

Իրանի, ՀՀ և Հնդկաստանի միջև $250 մլրդ արժեքով պայմանագրի մասին լուրերը հավաստի չեն
Սխալ

Իրանի, ՀՀ և Հնդկաստանի միջև $250 մլրդ արժեքով պայմանագրի մասին լուրերը հավաստի չեն

13:07, 25 Ապր, 2023

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ապրիլի 24-ին տարածվել է տեղեկություն, թե ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը...

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին
Մանիպուլյատիվ

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին

17:21, 6 Հնս, 2022

Հունիսի 5-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել...

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)
Ընտրություններ

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)

18:12, 28 Սպտ, 2018

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը հանդես եկան մամուլի ասուլիսով, որի...

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

16:54, 11 Սպտ, 2018

Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական...

Հարակից հոդվածներ

Իրանի, ՀՀ և Հնդկաստանի միջև $250 մլրդ արժեքով պայմանագրի մասին լուրերը հավաստի չեն
Սխալ

Իրանի, ՀՀ և Հնդկաստանի միջև $250 մլրդ արժեքով պայմանագրի մասին լուրերը հավաստի չեն

13:07, 25 Ապր, 2023

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ապրիլի 24-ին տարածվել է տեղեկություն, թե ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը...

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին
Մանիպուլյատիվ

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին

17:21, 6 Հնս, 2022

Հունիսի 5-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել...

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)
Ընտրություններ

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)

18:12, 28 Սպտ, 2018

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը հանդես եկան մամուլի ասուլիսով, որի...

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություն՝ Դանիել Իոաննիսյանի մասին

16:54, 11 Սպտ, 2018

Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens