ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ագնեսա Խամոյանի գրառումը մանիպուլացվել է․ իր հերթին, պատգամավորը սխալ պնդումներ է արել FIP.am-ի մասին

17:21, 6 Հնս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հունիսի 5-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Ֆրանսիայի հրապարակից հեռացնել ընդդիմության «Դիմադրություն» շարժման վրանները։ 

«․․․իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և  Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել էր պատգամավորը։ 

Խմբագրված գրառումը թյուրըմբռնման, ապա՝ մանիպուլյացիայի առիթ

Պատգամավորն իր այս գրառումը խմբագրել է երկու անգամ․ դրա նախնական տարբերակում Ֆրանսիայի հրապարակի վրաններին վերաբերող հատվածում նախադասության ենթական զեղչված է՝ «․․․որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի  վրանները»։ 

Ավելի ուշ խմբագրված տարբերակներում արդեն այդ նախադասության մեջ Խամոյանն ավելացրել է «Նիկոլ» բառը։ Սակայն լրատվականների մեծ մասն արդեն արտատպել էր  Խամոյանի գրառման նախնական՝ չխմբագրված տարբերակը և  ըստ այդմ վերնագրեր ընտրել։ Օրինակ՝ News.am-ը Խամոյանի գրառումը հրապարակել է հետևյալ վերնագրով․ «Որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները. Պատգամավոր», և միայն ավելի ուշ ավելացրել է «Նիկոլ» անունը։ 

Զեղչված ենթական սոցիալական մեդիայում ևս թյուրըմբռնման, ապա նաև մանիպուլյացիաների առիթ է դարձել։ 

Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրառում է արել, որը կարդացողի մոտ կարող է տպավորություն առաջացնել, թե իբր «Դիմադրություն» շարժումն է որոշել հեռացնել վրանները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Երևան այցին  ընդառաջ։ Նրա այս գրառումը բավական տարածում է ունեցել սոցմեդիայում։ 

«Եթե այս մարդիկ (ընդդիմությունը-խմբ․) Լավրովի ու Վոլոդինի համար պատրաստ են Ֆրանսիայի հրապարակը բացել, ապա վախենում եմ պատկերացնել, ի՞նչն են պատրաստ բացել Պուտինի համար»,- գրել է Իոաննիսյանը։

Խամոյանն արձագանքել է Իոաննիսյանի այս գրառմանը՝ իր հերթին մի քանի սխալ պնդումներ անելով, մասնավորապես, թե Դանիել Իոաննիսյանը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է։ 

«Պատկերացնո՞ւմ եք, Դանիելը, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության (ձևի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը՝ լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաև Դանիելն է, արևմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար»,- գրել է պատգամավորը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագծերից է, որը ղեկավարում է գլխավոր խմբագիրը։ FIP.am-ի խմբագրական քաղաքականության հետ Դանիել Իոաննիսյանն առնչություն չունի։ 

Խամոյանը պնդել է նաև, որ «Փաստերի ստուգման հարթակը» դրամաշնորհ է ստացել միայն ընդդիմության և «ձևի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների» ստերն «իբր բացահայտելու» համար։ Բավական է FIP.am կայքի որոնման դաշտում փնտրել երկրի իշխանության բարձրագույն օղակների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների ու ՔՊ-ական պատգամավորների անունները, կարելի է նկատել տասնյակ հրապարակումներ, որոնք բացահայտում են վերոհիշյալ  պաշտոնյաների ստերը, մանիպուլյացիաները, կամ հետաքննություններ, որոնք ողջամիտ կասկած են հարուցում պաշտոնյաների կոռումպացվածության վերաբերյալ։ 

Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մանիպուլացրել է պատգամավոր Խամոյանի խոսքը՝ ներկայացնելով, թե իբր ընդդիմությունն է պատրաստվում մաքրել վրաններից Ֆրանսիայի հրապարակը։ Միևնույն ժամանակ, պատգամավորն իր պատասխան գրառման մեջ ոչ ճիշտ և մանիպուլյատիվ պնդումներ է արել «Փաստերի ստուգման հարթակի» մասին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» խմբակցությունԱգնեսա ԽամոյանԴանիել Իոաննիսյան

Հարակից հոդվածներ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը

17:52, 21 Հնս, 2022

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու...

Սխալ

Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվի

20:04, 28 Սպտ, 2021

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով նույն օրը Եվրոպայի խորհրդի...

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը
Առանց վճռի

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը

18:28, 9 Ապր, 2021

Հանրային խորհրդի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով՝ խախտելով չեզոքության սկզբունքը: Սակայն դա հակասում է կառույցի մասին...

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)
Ընտրություններ

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (ձայնագրություն)

18:12, 28 Սպտ, 2018

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը հանդես եկան մամուլի ասուլիսով, որի...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens