ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արդյո՞ք ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը պահպանել է քաղաքական չեզոքությունը

17:28, 1 Նյմ, 2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հոկտեմբերի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ, փաստացի, հայտարարել է, որ ինքն իր գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն է պահպանել։

Մասնավորապես, պատասխանելով քաղաքական չեզոքության մասին լրագրողի հարցին՝ Մանուկյանը նշել է, որ իր հայտարարությունների մեջ քաղաքական երանգ լինում է, սակայն դա քաղաքական գործունեություն չէ։ «Իրական քաղաքականությունը պայքարն է կուսակցության միջոցով, իշխանության դեմ, ընտրությունների համար»,- նշել է Մանուկյանը։ Իր՝ իշխանություններին ուղղված քննադատության մասին էլ ՀԽ նախագահն ասել է, որ իր կարծիքով՝ դա «տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»։ «Իմ բոլոր ելույթները՝ սուր քննադատության հետ միասին, պարունակում են նաև խորհուրդ»,- նշել է Մանուկյանը։

Ի՞նչ է քաղաքական չեզոքությունը

Քաղաքական չեզոքությունը տերմինը ՀՀ օրենսդրությամբ որևէ կերպ սահմանված չէ։ Միջազգային պրակտիկայում ևս քաղաքական չեզոքության սահմանումը միանշանակ ձևակերպված չէ։ Այնուամենայնիվ, օրինակ, Միացյալ Թագավորության Քաղաքացիական ծառայության կոդեքսի համաձայն՝ քաղծառայողները պետք է պահպանեն քաղաքական չեզոքությունը: Դա իրենից ենթադրում է, որ անկախ քաղաքական համոզմունքներից՝ անձը պետք է ծառայի կառավարության քաղաքականությանը համապատասխան և պահանջված դեպքերում ենթարկվի աշխատանքային սահմանափակումներին: Արգելվում է որևէ կուսակցության սկզբունքներով գործելը, ինչպես նաև անձնական քաղաքական կարծիքները չպետք է ազդեն տրված խորհուրդների վրա:

Ռուսալեզու գիտական աղբյուրների համաձայն՝ քաղաքական չեզոքության  սկզբունքն իր մեջ ներառում է պետական ծառայողի կարգավիճակում ինքնուրույն քաղաքական գործունեության մասնակցելու, հասարակական շարժումներ և միություններ ստեղծելու, քաղաքական կուսակցություններին նյութապես աջակցելու, քաղաքական ակցիաներին և քաղաքական քարոզչությանը մասնակցելու արգելքներ:

Հանրային խորհուրդը և Վազգեն Մանուկյանը

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել 2019 թ. ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից։ Հանրային խորհրդի մասին օրենքի համաձայն՝ «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»:

Վազգեն Մանուկյանն Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահն է: 2019 թվականի հոկտեմբերին ստեղծել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը, որի՝ նոյեմբերի 1-ին արված հայտարարությունում առկա են հստակ քաղաքական ուղերձներ։ Մասնավորապես, այնտեղ ասվում է, որ «դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին»: 

2019 թվական հոկտեմբերի 30-ին «Հայելու առաջ» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հարցազրուցավար Անժելա Թովմասյանի հարցին՝ արդյո՞ք ինքն այն կարծիքն ունի, որ Նիկոլ Փաշինյանը վրեժ էր լուծում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Մանուկյանը պատասխանել է. «Որ վրեժ է լուծում, ակնհայտ երևում է: Բայց Ռոբերտ Քոչարյանին կալանավորման մեջ պահելու մեջ գեոպոլիտիկ հարցեր կան»:

Բացի սա, հարցազրույցի ընթացքում Հանրային խորհրդի նախագահը քաղաքական գնահատական է տվել նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանին այցելելու փաստին: Մանուկյանը կարծիք է հայտնել, որ դա քաղաքական խաղ է. «Արման Բաբաջանյանը մենակ չէր կարող մտնել և տեսնել Նաիրի Հունանյանին: Էս ամեն ինչը քաղաքական խաղ է եղել, ուղղորդվող խաղ է: Ինքն ընդամենը գործիք է: Հպարտ է և իրեն թվում է, թե մեծ գործ է անում: Դա նման է Կիրովի գործին, երբ Կիրովի սպանությունը Ստալինը օգտագործեց տարբեր հակառակորդ քաղաքական գործիչներին ոչնչացնելու համար: … Այն, ինչ կատարվում է, վայել չէ քիչ թե շատ նորմալ պետությանը»։

Այսպիսով, թեև օրենսդրորեն հստակ սահմանում չկա, թե ինչ ասել է «քաղաքական չեզոքություն», վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առնվազն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով և գնահատականներով, ինչը կարող է հակասել նրա զբաղեցրած պաշտոնին ներկայացվող պահանջներին։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել
Սխալ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել

12:29, 15 Հնվ, 2021

Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ...

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով
Մանիպուլյատիվ

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով

18:45, 13 Հնվ, 2021

168.am կայքը hունվարի 12-ին գրել էր, որ իշխանությունները նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օրենքի խախտումով ուզում են դարձնել Բարձրագույն դատական խորհրդի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×