ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչո՞ւ էր Կապանի բնակչին «Յանդեքս» հավելվածն առաջարկել ադրբեջանական քարտեզ

19:40, 12 Ապր, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 7-ին հրապարակած ռեպորտաժում հայտնել էր, որ Կապանի բնակիչներից մեկը, փորձելով օգտվել «Յանդեքս» տաքսի ծառայության հավելվածից, ստացել է պահանջ ներբեռնել Ադրբեջանի քարտեզը։ 

«Կապանի բնակիչներից մեկը փորձել է «Յանդեքս» հավելվածի միջոցով տաքսի պատվիրել, և նրան եկել է հրահանգ, որ ծառայությունը հասանելի կլինի միայն Ադրբեջանի քարտեզը ներբեռնելուց հետո»,— ասվում էր տեսանյութում։

«Հրապարակի» լրագրողը կապ էր հաստատել նաև «Յանդեքսի» հայաստանյան գրասենյակի հետ, որտեղից հայտնել էին, որ խնդրի մասին լսում են առաջին անգամ, և խոստացել էին ստուգել։

Քանի որ ռեպորտաժը մեծ տարածում է ստացել, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ դրա հետքերով։ 

Fip.am-ը կապ հաստատեց «Յանդեքսի» տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանի հետ, որը հայտնեց, որ տեղի ունեցածում ոչ մի տարօրինակ բան չկա։ «Մեր նավիգատորի աշխատանքի սկզբունքում ոչ մի փոփոխություն չկա»,- նշեց նա։ 

Գասպարյանի խոսքով՝ հավելվածում այլ երկրի քարտեզ ներբեռնելու առաջարկի հիմք կարող է լինել, օրինակ, այլ երկրի սահմանին մոտ գտնվելը, և հավելվածն ավտոմատ առաջարկում է տվյալ երկրի քարտեզը ներբեռնել, որպեսզի կարողանա առաջարկել այլ ճանապարհներ ևս։ «Դա քարտեզային ծառայություններ առաջարկող բոլոր փրովայդերների մոտ ընդունված պրակտիկա է, որպեսզի սահմանին մոտենալուն պես այլ երթուղիների առաջարկներ ունենաք։ Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի մյուս հարևաններին»,— պարզաբանեց Ավետիս Գասպարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ հավելվածում Հայաստանի քարտեզը ներբեռնելու անհրաժեշտություն չի առաջանում, ընկերության տնօրենը պատասխանեց, որ կախված նրանից, թե որ երկրից է ներբեռնվում հավելվածը, դրանում արդեն իսկ ներառված է տվյալ երկրի քարտեզը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ևս նշեց, որ սահմանին մոտ գտնվող սարքերի դեպքում սա նորմալ երևույթ է, և դրանում խուճապի որևէ հիմք չկա։ «Նույնը կարող է լինել Հայաստանի մյուս հարևան երկրների սահմաններին մոտ։ Ավելին՝ նույն այդ երկրների տարածքից էլ հնարավոր է Հայաստանի քարտեզի ներբեռնման պահանջ լինի քարտեզային ծառայություններ տրամադրող հավելվածների կողմից»,- հայտնեց մեդիափորձագետը։

Ըստ այդմ, Կապանի (և ոչ միայն) բնակչի հեռախոսի «Յանդեքս» հավելվածում Ադրբեջանի քարտեզը ներբեռնելու առաջարկն արտառոց չէ և կապված է բացառապես սարքի (հեռախոս, պլանշետ, համակարգիչ և այլն) աշխարհագրական դիրքով կամ, այլ կերպ ասած, սահմանին մոտ գտնվելու հանգամանքով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Յանդեքս» հավելվածԿապան

Հարակից հոդվածներ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Այլընտրանքային ճանապարհը՝ կես տարի անց․ ինչպես է կառավարությունն արձագանքում նոր մարտահրավերներին

11:30, 30 Սպտ, 2021

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ...

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը

20:38, 30 Օգս, 2021

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի...

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին
Առանց վճռի

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

17:23, 15 Փտր, 2021

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ...

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունը ապակողմնորոշում է
Մանիպուլյատիվ

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունը ապակողմնորոշում է

19:01, 3 Փտր, 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 14-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն է ստեղծվելու:  «Սյունիքի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens