ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ռուսաստանին չի բավարարում Հայաստանում առկա ռուսական ռեսուրսը

12:24, 17 Օգս, 2017

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդաշարի հերթական թողարկմանը ռուսաստանցի փորձագետները, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, անդրադարձ են կատարել նաև Հայաստանին՝ մի քանի ապատեղեկատվություն տարածելով դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Հայաստանը նույնն է, ինչ Ուկրաինան: Նույն իրավիճակն է:  Օլիգարխների հետ աշխատում են, իսկ հասարակության հետ չեն աշխատում: Մենք ոչ մի ռուսամետ ռեսուրս, ոչ մի ռուսամետ քաղաքական գործիչ չունենք Հայաստանում: Մենք այդ բոլորը կորցրել ենք: Մենք նույն պատկերն ունենք, ինչպիսին Ուկրիանայում և մենք տապալման եզրին ենք այս իրավիճակում»,-հայտարարում է արևելագետ, քաղաքական գործիչ Կարինե Գևորգյանը [41’25’’]: Հարկ է նշել, որ «մենք» ասելով՝ Գևորգյանը նկատի ունի Ռուսաստանը, որի քաղաքացի է նա և, իր խոսքով, որի շահերն ինքը պաշտպանում է:

Պատմելով Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի կորուստների մասին՝ քաղաքագետը դրանում մեղադրում է Հայաստանում գործող որոշ հիմնադրամների և քաղաքական գործիչների, ովքեր ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո սկսել են հայտարարել, թե «ահա մեր դաշնակիցը, ահա Թուրքիայի հետ է»:

«Մեծ եղբոր»  օրինակով

Գևորգյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ ռուս քաղաքագետ, ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ համարվող Սերգեյ Մարկովը, Ռուսաստանի անունից կոչ է անում փակել Հայաստանում գործող նման հիմանդրամները:

«Թո՛ղ փակեն դրանք:  Ես Ռուսաստանի անունից հարցնում եմ՝ մենք դաշնակից Հայաստան ունենք, ինչո՞ւ են այնտեղ գործում տասնյակ, հարյուրավոր հակառուսական հիմնադրամներ»,-գոռում է Մարկովը՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել դրանք, ինչից հետո հնչում է հաղորդավարի մեկնաբանությունը, ով ներկայացված խնդիրը հիմնավորում է «Հայաստանում ժողովրդավարության» առկայությամբ:

Ռուսաստանը, որի անունից խոսում է գործող կուսակցության անդամը, այսպիսով հերթական անգամ կոչ է անում Հայաստանին, հետևելով իր օրինակին՝ սահմանափակել ժողովրդավարությունը: Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել «ԵվրԱզԷՍ»-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Հիշեցնենք, որ համանման փորձ Ռուսաստանն արդեն ունի: 2012 թվականից ՌԴ-ում գործում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իսկ 2015 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը ստորագրեց ՌԴ տարածքում միջազգային և արտասահմանյան «ոչ ցանկալի» հասարակական կազմակերպությունների նկատմամբ քրեական և վարչական պատասխանատվության կիրառման մասին օրենքը, որից հետո այդ կազմակերպությունների ցանկում տասնյակ ՀԿ-ներ հայտնվեցին: ՌԴ այս գործողությունը դիտարկվեց որպես մարդու իրավունքների խախտում:

Ավելի շատ «կոշտություն»

Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի եթերում հնչեցրած կոչերով չբավարարվելով՝ օրեր անց Սերգեյ Մարկովը նույն թեմայով հարցազրույց է տվել ռուսալեզու «Вестник Кавказа» լրատվականին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր լինի Հայաստանում գործող ՀԿ-ների հարցում:

«Վաղուց ենք հետևում Հայաստանի իշխանությունների դրսևորած ոչ բավարար կոշտությանը՝ ճնշելու հակառուսական քարոզչության ֆինանսավորումը: Եվ իրենք էլ հիմք են ստեղծում հակառուսական քաղաքականության համար՝ հռչակավոր դարձնելով ազգայնամոլականության այնպիսի մեղսակիցների, ինչպիսին Գարեգին Նժդեհն է»,-հայտարարել է ռուս գործիչը:

Ինչ վերաբերում է ռուսական դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում քաղաքագետ Կարինե Գևորգյանի հայտարարությանը, կարևոր է շեշտել, որ, հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ռուսական քարոզչամեքենայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ Դմիտրի Կիսելյովի ֆինանսավորմամբ Երևանում հիմնադրված «Գրիբոյեդովի ակումբ»-ի անդամ է: Նույն Կիսելյովի ղեկավարությամբ գործող «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը մեկն է  Հայաստանի տարածքում ռուսական ֆինանսավորմամբ գործող բազմաթիվ լրատվամիջոցներից: Հայտնի է Հայաստանում գործող մի շարք այլ կազմակերպությունների ռուսական ֆինանսավորման մասին ևս: Իսկ ռուսական ամենալուրջ ռեսուրսը Հայաստանում, իհարկե, այն օլիգարխներն են, որոնց հետ աշխատանքի մասին իր խոսքում հայտարարել էր քաղաքագետը:  Ուստի, Հայաստանում ռուսական ռեսուրսի բացակայության մասին խոսելն ակնհայտ ապատեղեկատվության տարածում է:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia and RussiaArmenian Community in RussiaDemocracyfalse informationNTVpro-RussianRussia TodayRussian mediaRussian propagandaVKontakteVladimir PutinВДВВладимир ПутинВремя покажетЕдиная Россияложь в СМИПервый каналПутинроссийские СМИУкраинаԶԼՄմեդիաուղիղ եթերՊուտինռուսական մանիպուլյացիառուսական պրոպագանդառուսական քարոզչամեքենառուսաստանի հայ համայնք

Հարակից հոդվածներ

Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց
Լրատվական

Լրատվամիջոցը պարբերաբար թիրախավորում է նույն մարդկանց

15:11, 14 Սպտ, 2018

Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր հանդես են գալիս ուշագրավ հրապարակումներով։ Տարածվող նյութերը պարունակում են ոչ միայն բացահայտ ապատեղեկատվություն, այլև...

Ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկումը նոր չէ
Լրատվական

Ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկումը նոր չէ

19:07, 20 Օգս, 2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը, սակայն, սխալ է ներկայացվել մամուլում։...

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին
Լրատվական

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

17:11, 3 Օգս, 2018

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ...

Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով
Լրատվական

Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով

16:11, 29 Մյս, 2018

2014 թվականին մալայզիական ավիաուղիների խփված MH17 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվեց 298 մարդ։ Այս տարիների ընթացքում MH17-ի դեպքի մասին ռուսական պրոպագանդան...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×