ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ո՞վ է «սուտ ասում». դե՞մ էր «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը

18:39, 19 Ապր, 2021

ՍԽԱԼ

Սուտ եք ասում։ Մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրել. Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքել է այն փաստը, որ 2018 թ. մայիսի 8-ին նաև իրենց քվեարկությամբ է Նիկոլ Փաշինյանը ստանձնել վարչապետի պաշտոնը։ 

«Սուտ եք ասում` մենք նրան վարչապետ չենք ընտրել»,- ասել է Գորգիսյանը` ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել նաև «Լուսավոր Հայաստանի» կողմ քվեարկության շնորհիվ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե արդյո՞ք 2018 թվականին «Ելք» խմբակցության մաս կազմող ԼՀԿ անդամ-պատգամավորներն աջակցել են Նիկոլ Փաշինյանին և քվեարկել հօգուտ նրա ընտրության։

Աջակցում էր արդյո՞ք ԼՀԿ-ն հեղափոխությանը և ինչպե՞ս քվեարկեց 2018 մայիսի 8-ի հատուկ նիստին

2018-ի մարտի 31-ին մեկնարկած գործողությունների առաջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չէր մասնակցում «Իմ քայլը» շարժմանը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կողմերին երկխոսության կոչ էր անում՝ երրորդ ճանապարհ առաջարկելով։ 

Սակայն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ արդեն քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հարցը, «Ելք» խմբակցության բոլոր անդամները (այդ թվում՝ ԼՀԿ պատգամավորները) համաձայնեցին առաջադրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: ԼՀԿ անդամ բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել ինչպես մայիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար, այնպես էլ մայիսի 8-ին։

2018 թ. մայիսի 8-ի հատուկ նիստին «Ելքի» մաս կազմող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր, որ կանգնած են հեղափոխության թիկունքում։ «Կանգնած ենք այսօրվա, ժամեր անց կամ 1 ժամվա ընթացքում ընտրվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում, նրա կառավարության թիկունքում և մենք պաշտպանելու ենք այդ կառավարության ծրագրերը և անվերապահորեն աջակցելու ենք այն փոփոխություններին, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարել էր Մարուքյանը։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Ելք» խմբակցությունը, այդ թվում՝ Գևորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանը և Մանե Թանդիլյանը, կողմ էին քվարկել Փաշինյանի թեկնածությանը։ 

ԼՀԿ-ն ժամանակին աբսուրդ չէր համարում ընտրական գործընթացներին զուգահեռ ԸՕ փոխելը

Ճեպազրույցի ընթացքում Գևորգ Գորգիսյանը անդրադարձել է նաև ընտրական գործընթացներին և աբսուրդ որակել վարչապետի հրաժարականից հետո Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունը, քանի որ, ըստ իրեն, հրաժարականով սկսվում է ընտրական պրոցեսը։ Մասնավորապես, պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար Փաշինյանի հրաժարականը ի՞նչ կապ ունի, Գորգիսյանը պատասխանում է. «Պրոցեսները սկսված են։ Այսինքն՝ ԸՕ փոխելը, երբ ընտրական պրոցեսն է սկսած, դա լրիվ աբսուրդ է։ Օրը նշանակելուց հետո արդեն խնդրահարույց էր և առավել ևս հիմա, երբ վարչապետի հրաժարականից հետո մի քանի օր է մնացել»։

Հատկանշական է, որ Գորգիսյանի պնդումը, թե ընտրական գործընթացը սկսում է վարչապետի հրաժարականի ներկայացմամբ, սխալ է, քանի որ ընտրական գործընթացը սկսվում է Հանրապետության նախագահի՝ ընտրությունների նշանակման մասին հրամանագրով, որը, Սահմանադրությամբ, վարչապետի հրաժարականից 16 օր հետո է նախատեսվում (եթե այդ ընթացքում ԱԺ-ն երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ): Ըստ այդմ, վարչապետի հրաժարականից հետո (բայց նախքան ընտրությունների նշանակումը) Ընտրական օրենսգրքի փոփոխություն կատարելը չի կարող համարվել ընտրական պրոցեսը սկսելուց հետո արված օրենսդրական փոփոխություն:

Նկատենք, որ 2018 թ. հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել իր պաշտոնից, որից 16 օր հետո՝ նոյեմբերի 1-ին, նախագահի հրամանագրով դեկտեմբերի 9֊ին Ազգային ժողովի ընտրություններ էին նշանակվել։ Այդ ընթացքում, այսինքն՝ հրաժարականից հետո ու ընտրությունների նշանակման հրամանագրից առաջ, ԱԺ-ում 2 անգամ՝ հոկտեմբերի 22-ին և 29-ին փորձ էր արվել փոխել Ընտրական օրենսգիրքը, և 2 անգամ էլ ԼՀԿ-ն ամբողջ կազմով կողմ էր քվեարկել։ Կողմ էր քվեարկել նաև Գևորգ Գորգիսյանը, որը որևէ կերպ չէր քննադատել զուգահեռաբար ընտրական գործընթացներ սկսելն ու ԸՕ ընդունելը։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ լրագրողին ուղղված Գորգիսյանի մեղադրանքը, թե սուտ է ասում, որ իրենք ժամանակին ընտրել են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, տեղին չէ։ Սխալ է նաև պնդումը, թե վարչապետի հրաժարականով ընտրական պրոցեսը սկսված է համարվում։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens