ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակներն ավերվել էին դեռ հոկտեմբերի 8-ին

19:21, 26 Ապր, 2021
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Լրատվամիջոցներում և սոցցանցերում ապրիլի 26-ին տարածվեցին լուրեր, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  դարպասների հրեշտակների քանդակները և հանել դարպասի խաչը։

Մասնավորապես, տարածված տեսանյութում և նկարներում երևում է, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են կատարում եկեղեցու շուրջը, իսկ եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների քանդակներն ու խաչը բացակայում են:

A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism.

Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. The fence around it was taken down as well.

Reminder‼️Azerbaijan hinders @UNESCO mission’s visit. pic.twitter.com/lDfThG0Jhy

— Karabakh Records (@KarabakhRecords) April 26, 2021

Նյութը արտատպել էին Hraparak.am-ը, Panorama.am-ը, Aysor.am-ը, Irakanum.am-ը, 7or.am-ը և այլ կայքեր:

Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» ունեցած տվյալները փաստում են, որ եկեղեցու հրեշտակների քանդակները 2020 թ. նոյեմբերին արդեն չկային: 

Քանդակները վնասվել էին դեռ հոկտեմբերի 8-ին 

Այսպես, Fip.am-ի լրագրողները 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծումից հետո, այցելել էին Շուշի: Նկատելի էր, որ առաջին հարվածից հետո արդեն հրեշտակները զգալիորեն վնասվել էին, սակայն տեղում էին:

Հոկտեմբերի 13-ին Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի էր այցելել Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանի ֆեյսբուքյան էջով տարածված այս հաղորդագրությանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ հրեշտակներից մեկը վնասված է և տեղադրված է դարպասի մոտ:

Հոկտեմբերի 24-ին, երբ դեռ ընթանում էր պատերազմը, Ղազանչեցոցում տեղի ունեցավ պսակադրություն, որը լայնորեն լուսաբանվեց արտասահմանցի և տեղի լրագրողների կողմից: Արարողությունը պատկերող կադրերում պարզ երևում են Ղազանչեցոցի դարպասները՝ առանց հրեշտակների:

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները նոյեմբերի 3-ին կրկին այցելել էին Շուշի: Եկեղեցու դարպասների վրա հրեշտակներն այլևս չկային:

Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Անդրեաս քահանա Թավադյանը հաստատում է

Fip.am-ը կապ հաստատեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ, որը նշեց, որ հրեշտակների քանդակներն ընկել էին դեռևս հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանցիների կողմից եկեղեցու երկրորդ հրթիռակոծությունից հետո: Նա պատմեց, որ քանդակները քարից չէին պատրաստված և փխրուն լինելու պատճառով ադրբեջանական առաջին հարվածից հետո զգալիորեն վնասվել էին, երկուսի գլուխներն էլ ջարդվել էին, իսկ երկրորդ հարվածից հետո՝ ընկել: Դրանից հետո արձանները դրել էին պատի տակ, իսկ վերականգնել դրանք այլևս հնարավոր չի եղել:

Անդրադառնալով Ղազանչեցոցի շուրջը ծավալվող շինարարական աշխատանքներին՝ տեր հայրը նշեց, որ անհասկանալի է, թե ինչ են անում ադրբեջանցիները. «Իսկ այն մասում, որ խարաչոներ են (շինարարական աստիճաններ,- խմբ.) դրված, էնտեղ մենք քանդակ չունենք: Ես էլ տեսա այդ նկարները, զարմանում եմ ուղղակի. ի՞նչ կա էնտեղ, որ կապել են: Թե՞ ինչ-որ բան են ուզում քանդակել, թե՞ գործ են անում… բայց, համենայն դեպս, հասկանալի չէ՝ էնտեղ ինչ են անում: Դե, տա Աստված, վատ բան չանեն»:

Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, պատերազմից անմիջապես հետո ցանկություն էր հայտնել այցելել Ադրբեջանի վերահսկողության անցած տարածքներ՝ դաշտային աշխատանքներ կատարելու և մշակութային կառույցների պահպանության և վերականգնման նպատակով: Սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տվել նրանց մուտքը։ 

Նշենք, որ Շուշիում և, առհասարակ, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հուշարձանները թիրախավորվել են ադրբեջանական զինվորականների կողմից: Fip.am-ն արդեն իսկ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո վանդալիզմի ենթարկված հայկական հուշարձաններին։ 

Армянские памятники стали мишенью азербайджанских солдат

Այսպիսով, տեղեկությունները, թե ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների քանդակները և հանել դարպասի խաչը, մասամբ է ճիշտ: Խաչն իսկապես ապամոնտաժվել է, իսկ հրեշտակներն ընկել էին դեռևս հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս
Տեսանյութեր

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս

16:37, 28 Հկտ, 2026

Ավելի քան 112 հազար քաղաքացի դուրս է մնացել ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներից։ Ինչո՞ւ: Մանրամասները՝ https://fip.am/52257

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens