ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Մամուլի ազատության «թռիչքաձև» աճը և անկումը հեղափոխությունից հետո

18:57, 3 Մյս, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ազատությունը արձանագրել է թռիչքաձև աճ. Ալեն Սիմոնյան

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով Հայաստանում մամուլի ազատությունից և շնորհավորելով օրվա կապակցությամբ, հայտարարել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ազատությունը արձանագրել է թռիչքաձև աճ։

«Եվ այդ արձանագրումը արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,- նշել է Սիմոնյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ամփոփել վերջին տարիներին մամուլի ազատության վիճակը Հայաստանում։ 

«Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ 2021» 

Այս տարվա ապրիլի վերջին «Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա (2021 World Press Freedom Index) զեկույցը, որում Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ է։ Հայաստանը երկու հորիզոնականով նահանջել է՝ համեմատած 2020 թվականի, երբ զբաղեցնում էր 61-րդ տեղը։ 2021 թվականի ցուցանիշներով հարևան Վրաստանը 60-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 167-րդը։

2019-ին Հայաստանը նույնպես 61-րդ հորիզոնականում էր: Նախահեղափոխական երկու տարիներին՝ 2017-ին և 2018-ին երկիրը զբաղեցնում էր, համապատասխանաբար, 79-րդ և 80-րդ հորիզոնականները։

2018 թվականից ի վեր Հայաստանում մամուլի և խոսքի ազատությունը, ինչպես նաև ժողովրդավարությունը, ըստ միջազգային կառույցների, իսկապես առաջընթաց է գրանցել։ 2018-ից հետո Հայաստանը նաև համացանցում ազատության մակարդակով «մասնակի ազատ» երկրից դարձել է «ազատ»։ 

Աշխարհում մամուլի և խոսքի ազատության ուսումնասիրություններ իրականացնող մյուս իրավապաշտպան կազմակերպությունը՝ Freedom House-ը, իր «Ազատություն և Մեդիա-2019» թվականի զեկույցում Հայաստանը ներկայացնում էր որպես ժողովրդավարության «ամենաոգևորիչ օրինակ»՝ մի շարք երկրների հետ միասին, որոնք ժողովրդավարությանը զուգահեռ նվաճումներ էին ունեցել նաև մամուլի ազատության հարցում: Կազմակերպությունը միաժամանակ նշում էր, որ ի տարբերություն մյուսների՝ «Հայաստանին չի հաջողվել մամուլի ազատության միավորների հարցում առաջընթաց գրանցել նույն ժամանակահատվածում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում»։ Հայաստանը պահպանել էր նախահեղափոխական երկու միավորը՝ հնարավոր չորսից։ 

Խոչընդոտներ մամուլի ազատության համար 

Անկախ տարեկան կամ այլ ամփոփիչ զեկույցներից՝ այս կազմակերպությունները պարբերաբար անդրադառնում են նաև ամբողջ աշխարհում մամուլի ազատությանը սպառնացող իրադարձություններին և միջադեպերին։ Այսպես, հեղափոխության առաջին տարում Հայաստանում մամուլի ազատության գրանցած «թռիչքաձև» աճը 2020-2021 թվականներին հանդիպում է որոշակի խոչընդոտների, որոնք չեն վրիպել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աչքից։ Այսպես, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2021 թվականի իր զեկույցում հիշատակում է կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում սահմանված գրաքննությունը և «դրակոնյան» (որակումը՝ կազմակերպությանը) միջոցառումներին՝ ներառյալ միայն պաշտոնական տեղեկատվությունը հրապարակելու պահանջը։ Այս սահմանափակումները, սակայն, վերացվել էին հայտարարվելուց մի քանի օր անց։

Սրանցից զատ, 2021 թվականին Հայաստանի համար հատկանշական էր մամուլի ազատությանը սպառնացող օրինագծերի քննարկմամբ։ Այսպես, վիրավորանքի և զրպարտության համար տուգանքների ավելացման, անանուն աղբյուրներին հղում տալն արգելելու օրինագծերն արժանացել են միջազգային կազմակերպությունների ուշադրությանը՝ որպես բացասական օրինակ։

Freedom House-ը մարտի վերջին անդրադարձել էր նշված օրինագծերին` գրելով, որ վերջիններս սպառնում են «խեղդել» Հայաստանում խոսքի և մամուլի ազատությունը։ Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ էր արել նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել զրպարտության և վիրավորանքի տուգանքների ավելացման օրինագիծը։ Սարգսյանը, ի դեպ, չի էլ ստորագրել այն և դիմել է Սահմանադրական դատարան։ Կազմակերպությունը դատապարտել էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողին հարվածելու փաստը` նշելով որ այն վատ օրինակ է և բացասական է երկրի կերպարի համար։ 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2021 թ. ապրիլի 9-ին հատուկ անդրադարձ էր կատարել նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքին՝ կոչ անելով Ռուսաստանի խաղաղապահներին վերացնել արգելը և հարգել խոսքի և մամուլի ազատության իրավունքը։ Դրական արձագանք չէր ստացել նաև Ազգային անվտանգության ծառայության պահանջը՝ լրագրողների՝ Սյունիքի որոշ հատվածներում լուսաբանման գրավոր համաձայնություն ստանալու մասին։

Այսպիսով, մամուլի ազատությունը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո իսկապես առաջընթաց էր գրանցել, որը իսկապես արձանագրվել էր միջազգային կազմակերպությունների կողմից։ Միևնույն ժամանակ, 2020-2021 թվականների իրադարձությունները, ըստ նույն միջազգային կազմակերպությունների, վտանգում են այս ձեռքբերումները։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ալեն Սիմոնյանմամուլի ազատություն

Հարակից հոդվածներ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է
Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում
Մանիպուլյատիվ

BMW, BMW, ընդդիմություն, BMW. Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում

16:27, 13 Ապր, 2022

Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին, որի ընթացքում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens