ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Ինչ է ասել Լավրովը ականապատ դաշտերի քարտեզի հանձման մասին. Iravaban.net-ը սխալ է ներկայացրել

19:04, 11 Մյս, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին. Iravaban.net

Այսօր՝ մայիսի 11-ին, Բաքվում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին հանձնելու հարցին։

Սերգեյ Լավրովի պատասխանը տարածվեց հայկական մամուլում, սակայն՝ սխալ։

Iravaban.net-ը, մասնավորապես, նյութ հրապարակեց «Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով» վերնագրով, որում ասվում է․ «Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին։ Միաժամանակ, ՌԴ նախարարը շեշտել է, որ այս հարցը և հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների»։ Iravaban.net-ի այս հրապարակումը նույնությամբ տարածեց նաև Gala.tv-ն։ Նույնաբովանդակ հոդված է հրապարակել նաև Armlur․am-ը։

Ասուլիսի ընթացքում, սակայն, Լավրովը չի արձանագրել, որ Հայաստանը հանձնելու է քարտեզները Ադրբեջանին։ 

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՌԴ ԱԳՆ նախարարն ասել է. «Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի քարտեզներին, ապա մենք սկզբունքորեն կողմ ենք, որ բոլոր հումանիտար նշանակության հարցերը, ինչպես Բայրամովը ընդգծեց՝ չվնասազերծված ականներից մարդիկ են մահանում, լուծվեն հնարավորինս արագ և առանց նախապայմանների։ Նկատի ունենալով՝ և մահացածների մարմինների վերադարձը, և անհետ կորածների ճակատագրերի հստակեցումը, և պատերազմի «նյութական» մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորումը»։

Լավրովը նշել է, որ իր՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում այս հարցը քննարկվել է, և «իրեն թվացել է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է այս խնդիրը լուծելու անհրաժեշտությունը»։ Արտգործնախարարը նշել է, որ այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են։ «Դրանց մասին ես տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հուսով ենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագանա, և ամբողջովին կլուծի այս խնդիրը»։ 

Բրիֆինգի ամբողջական ռուսերեն տեքստը առկա է նաև Ռուսաստանի ԱԳՆ կայքում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Լավրովը չի հայտարարել, թե Հայաստանը հանձնելու է ականապատված տարածքների քարտեզները, այլ միայն նշել է, որ «Ռուսաստանն ակնկալում է այդ քարտեզների հանձնումը»։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՌԴ ԱԳՆՍերգեյ Լավրով

Հարակից հոդվածներ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել
Սխալ

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել

17:57, 20 Հնվ, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին իր ասուլիսում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին և...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է

17:30, 31 Հլս, 2024

Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens