ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

ԶԼՄ-ները լռում են Սերժ Սարգսյանի 10 տոկոսանոց վարկանիշի մասին

17:55, 25 Օգս, 2017

Հայկական մեդիան բավականաչափ օպերատիվ կերպով արձագանքում է արևմտյան երկրների առաջնորդների հանդեպ սեփական երկրների բնակիչների ունեցած վստահության վարկանիշերի փոփոխությանը, սակայն Սերժ Սարգսյանի՝ Հայաստանում ունեցած վստահության վարկանիշի մասին տեղական լրատվամիջոցների մեծամասնությունը երբևէ հրապարակումներ չի անում:

10 տարի, 10 տոկոս

Օգոստոսի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով հերթական հետազոտության արդյունքները, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ժողովրդականության վարկանիշը կազմում է 10 տոկոս: Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշերը, ըստ սոցիոլոգի, համապատասխանաբար կազմել են 60 և 20 տոկոս: Սակայն, Ադիբեկյանի ասուլիսը լուսաբանած բոլոր լրատվամիջոցները, բացի rusarminfo.ru-ից, ներկայացրել են սոցիոլոգի հայտարարության միայն այն մասը, որը վերաբերում է գործող վարչապետին և Գագիկ Ծառուկյանին՝ լռելով Սերժ Սարգսյանի ցածր վարկանիշի մասին: Ուշագրավ է, որ ռուսալեզու այս լրատվականը, որից հաճախ հրապարակումներ կարելի է տեսնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցիալական հարթակներում, առաջիկա վարչապետի ընտրությունից առաջ անկաշկանդ կերպով հրապարակում է այս տեղեկատվությունը՝ փորձելով այդ ֆոնին ընդգծել Կարեն Կարապետյանի ունեցած վարկանիշի անհամեմատ բարձրությունը:

Ադիբեկյանի ասուլիսը լուսաբանած միակ հեռուստաընկերությունը՝ «Կենտրոնը», օգոստոսի 23-ի «Էպիկենտրոն»-ի հիմնական թողարկման ընթացքում օգտագործել է նրա հայտարարության միայն այն հատվածը, որտեղ սոցիոլոգը պատմում է, որ երկրում «ստեղծված վիճակը հնարավոր է սոցիալական դժգոհության պատճառ դառնա, բայց մարդկանց փողոց դուրս գալու և երկարատև պայաքարի հիմք չի լինի»: Ասուլիսից տեսագրություն հրապարակել է նաև globnews.am-ը, որում տեղ է գտել ասուլիսի կրկին նույնաբովանդակ մեկ այլ հատված: Սերժ Սարգսյանի 10 տոկոսանոց վարկանիշի մասին բոլորը նախընտրել են լռել:

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը ևս այս ասուլիսը չլուսաբանեց, սակայն «Օրակարգ»-ում հաճախ կարելի է լսել, օրինակ, Մակրոնի կամ  Թրամփի հանդեպ նրանց ղեկավարած երկրներում բնակչության բացասական վերաբերմունքի մասին, տեսնել «Նա [Թրամփը] մեր նախագահը չէ» գրություններով պաստառների լուսանկարներ՝ զուգորդված ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանությամբ:

«Մեր դարդին»  

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, լուսաբանելով Ադիբեկյանի ասուլիսը, գրում է, որ հայ հասարակությունն «ամենաարդար որոշումներն ակնկալում է Կարեն Կարապետյանից»՝ կրկին չանդրադառնալով Սերժ Սարգսյանի մասին հրապարակմանը: Փոխարենն «Արմենպրեսը» նախընտրում է պատմել ԱՄՆ նախագահ Թրամփի վարկանիշի նոր «հակառեկորդի» մասին: Նույն «հակառեկորդի» մասին կպատմեր նաև tert.am-ը, սակայն Սարգսյանի վարկանիշի վերաբերյալ ասուլիսը լուսաբանելիս՝ կրկին նախընտրել է սահմանափակվել գործող վարչապետի «ամենաարդար որոշումների» մասին հատվածով:

Սեփական երկրի նախագահի վստահության վարկանշն իմանալու հնարավորություն տալու փոխարեն հայ ընթերցողին պարբերաբար պատմում են, թե ինչպես է օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշը նվազում 10 կետով՝ հասնում մինչև 59 տոկոսի կամ  թե ֆրանսիացիների քանի տոկոսն է գոհ Մակրոնի աշխատանքից, և ինչպես է նրա վարկանիշը անկում ապրել 10 տոկոսով ու լռում են, այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Aharon AdibekyanArmenpressfree mediaglobnews.amH1Karen KarapetyanKentron TVOrakargratingrusarminfo.ruSerzh SargsyanTert.amАгарон АдибекянАрменпрессКарен КарапетянКентронОбщественное телевидениеОракаргрейтинг СержаСерж СаргсянЭпикентронԱհարոն ԱդիբեկյանԱրմենպրեսԳագիկ ԾառուկյանԶԼՄԷպիկենտրոնԹրամփխոսքի ազատությունԿարեն ԿարապետյանԿենտրոնհ1Հանրային հեռուստաընկերությունմամուլի ազատություննախագահի վարկանիշՍերժ Սարգսյանսոցիոլոգսոցիոլոգիավարկանիշվարկանիշի անկումՕրակարգ

Հարակից հոդվածներ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

11:20, 10 Հլս, 2026

Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի...

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

10:34, 21 Մյս, 2026

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens