ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սևանա լճի մակարդակի սենսացիան ու Panorama.am-ի մանիպուլյացիան

13:35, 15 Մյս, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել. Panorama.am

Մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։  

«Առաջիկայում սպասվում է, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը։ 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ […] Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։ 

Հայտարարությունից հետո Panorama.am կայքը հակադարձեց, որ Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել։ 

«2021 թ. մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա։ 2017 թ. մայիսի 26-ին, երբ Արփա-Սևան  ջրատարը 10 տարվա շինարարությունից հետո ընդամենը 1.5  ամիս էր, ինչ գործում էր, Սևանա լճի մակարդակը հասել է 1900 մետր 86 սմ, ինչը 24 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից և 6 սմ-ով բարձր է եղել լճի 1962 թվականի մակարդակի ցուցանիշից: 1962 թվականից ի վեր լճի մակարդակը նման ցուցանիշ չէր արձանագրել, այլ այն անընդհատ իջել է»,- գրել էր կայքը։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով է իրականում նորությունը սենսացիոն, և ինչ փոփոխություններ է գրանցել Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում։ 

Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թ․-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի HMC-ի ներկայացրած տվյալներով՝ Սևանա լճի մակարդակը 2021 թ. մայիսի 13-ին կազմել է 1900.83 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով։

Նշված ցուցանիշը Սևանի համար բարձր է, սակայն վերջին 60 տարվա ընթացքում ռեկորդային չէ։ 2017 թ. մայիսին, ըստ վիճակագրական տվյալների, Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.88 մ, ինչ, իսկապես, վերջին 60 տարվա ցուցանիշներից բարձր է։ 

 Ավելին, կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ 2017 թ. հունիսի 5-24-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը գրանցվել է 1900.91 մ, այսինքն՝ դեռևս 2017 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը չի կրկնվել։ 

Նշենք, 2010-2017 թվականներին իրականացվում էին «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքները, և Արփա-Սևան ջրատարով 2017-ին տարեսկզբից մինչև մայիս Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը կազմել էր 93.141 խորանարդ մետր։ 

Loading...

Loading…

Մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը դեռևս ակնկալվում է

Թեև Panorama.am կայքը գրել էր, որ Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել, բայց հատկանշական է, որ վարչապետի պաշտոնակատարը խոսում էր ոչ թե արձանագրված փաստի, այլ կանխատեսվող սպասելիքների մասին։ Այսինքն՝ Փաշինյանի նշած ռեկորդը պետք է գրանցվի 2021 թվականի հունիս-հուլիսին։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ ակնկալվում է, որ 2017-ի 1900.91 մ ցուցանիշը հունիս-հուլիս ամիսներին կգերազանցվի 9 սմ-ով՝ հատելով 1901 մետր սահմանը։ 

Ազիզյանը նշում է, որ կանխատեսումն իրենց կենտրոնի կողմից է արվել, ըստ որի՝ հուլիսի առաջին տասնօրյակում վերջին 60 տարվա ընթացքում Սևանի մակարդակը կհասնի ռեկորդային նիշի։

«Այս տարի հունիսի վերջ-հուլիսի սկիզբ սպասում ենք, որ կլինի ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը, մենք ակնկալում ենք, որ այդ ժամանակ կունենանք լճի մակարդակի 1901 մետր բացարձակ բարձրություն։ Հիդրոօդերևութաբանական բոլոր պայմանները կան, որ գրանցվի այդ ցուցանիշը»,- ասաց նա։ 

Հատկանշական է, որ նշված ցուցանիշը գրանցվելուց հետո անմիջապես հաջորդ ամսին այդ թիվը չի պահպանվելու՝ հաշվի առնելով, որ հունիսի առաջին տասնօրյակին Սևանա լճի մակարդակն ունի բարձրացման տենդենց, որից հետո արդեն, պայմանավորված ջրի գոլորշիացմամբ և ջրառով, մինչև հունվար նվազում է։ 

Օրինակ՝ 2017-ի բարձր ցուցանիշներից հետո հաջորդ տարվա հունվարին Սևանա լճի մակարդակը կազմել էր 1 900.41 սմ։ 

Լևոն Ազիզյանը նաև հավելեց, որ կանխատեսում են, որ 2022 թ. հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ լճի մակարդակը կբարձրանա 11 սմ-ով։ «Այսինքն՝ 1900.63 սմ, 1988 թվականից նման ցուցանիշ չենք ունեցել»,- ասաց նա։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի սենսացիան դեռ պետք է գրանցվի, իսկ panorama.am կայքը մանիպուլացրել է՝ նշելով, որ նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել։ 

Նշենք, որ Fip.am-ը նաև հունիս-հուլիս ամիսներին կանդրադառնա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հասկանալու՝ արդյո՞ք լճի մակարդակի ռեկորդ գրանցվել է, թե՞ ոչ։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Panorama.amՆիկոլ ՓաշինյանՍևան

Հարակից հոդվածներ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens