ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սովետական քարտեզի ու իրական պատկերի տարբերությունները. անկլավներն ու այլ տարածքները

11:16, 23 Մյս, 2021

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու հարցը: Թեմայի շուրջ մի շարք հանրային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, Ազգային ժողովի հատուկ նիստ գումարվեց, քաղաքացիական հասարակությունը հայտարարությամբ հանդես եկավ:

Տարբեր շրջանակների կողմից հիմնական քննարկման առարկա դարձավ սովետական Ադրբեջանի ունեցած երեք անկլավների` Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) և Տավուշի մարզի Վերին Ոսկեպարի և Բարխուդարլուի ճակատագիրը:

Թեև «Փաստերի ստուգման հարթակը» արդեն պարզել է, որ անկլավները, ներպետական օրենսդրությամբ, հանդիսանում են Հայաստանի տարածք, և դրանց փոխանցումը այլ պետության կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով (համաձայն Սահմանադրության), իսկ Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 21-ին հայտարարել է, որ սահմանազատումը կարող է լինել միայն Արցախի կարգավիճակի որոշման բանակցությունների հետ միասին, քննարկումները, այդուհանդերձ, չդադարեցին:

Միաժամանակ, քանի որ, ենթադրաբար, սահմանազատման հիմնական հիմքերից մեկը կարող է լինել Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը (որը նաև նշված է սովետական ռազմական քարտեզներում), մենք փորձեցինք պարզել, թե Սովետական Ադրբեջանի որքա՞ն տարածքն է, որ ներկայում գտնվում է Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ, և հակառակը՝ որքա՞ն տարածք է, որ Սովետական Հայաստանի մաս էր, բայց հսկվում է ադրբեջանական բանակի կողմից:

Այդ սահմաններում ուսումնասիրեցինք ադրբեջանական նախկին երեք անկլավների ու Սովետական Ադրբեջանում առկա հայկական Արծվաշեն անկլավի մակերեսները, ինչպես նաև Տավուշի մարզում հայկական զորքերի փաստացի տեղակայման ու սովետական երկու հանրապետությունների սահմանի (որոնք համընկնում են Google-ի քարտեզների սահմանների հետ) տարբերությունները: 

Ադրբեջանի հետ սահմանակից մյուս՝ Գեղարքունիքի, Արարատի ու Սյունիքի մարզերում հայկական բանակի դիրքերը հիմնականում համընկնում են սովետական քարտեզի հետ՝ բացառությամբ մայիսի 12-ից հետո Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում հայկական տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների: Այդ ստորաբաժանումների ճշգրիտ տեղերը հայտնի չեն, և դրանք չենք դիտարկում ստորև, քանի որ պաշտոնական Երևանը սահմանազատման հիմնական պահանջ է համարում այդ ստորաբաժանումների վերադարձը ելման դիրքեր: 

Արարատի և Վայոց ձորի մարզեր

Արարատի մարզում սովետական հանրապետություններից հիմնական սահմանային տարբերությունը Տիգրանաշենի (Քյարքիի) նախկին անկլավն է, հետևապես՝ այդ մարզի մասով դիտարկվում է միայն դա: Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ հայկական բանակի դիրքերը սովետական հանրապետությունների սահմաններից մոտ 6 քկմ-ով առաջ են, և դա միակ էական տարբերությունն է սովետական Նախիջևանի ու Հայաստանի միջև եղած սահմանից:

Եթե նախկին անկլավների մակերեսի հաշվարկը առավել ճշգրիտ է, ապա հայկական բանակի կողմից հսկվող տարածքների ու սովետական հանրապետությունների սահմանի տարբերության մակերեսի հաշվարկը մոտավոր է: Բանն այն է, որ Զինված ուժերի կողմից հսկվող տարածքը միարժեքորեն որոշելու հնարավորություն չկա, և այն մոտավոր հաշվարկվում է հակառակորդին առավել մոտիկ գտնվող հայկական դիրքերի տեղակայմամբ:

Անկլավները

Սովետական Հայաստանում ադրբեջանական անկլավներն էին Վերին Ոսկեպարը (Տավուշի Ոսկեպար գյուղից արևմուտք), Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերի անկլավը (Տավուշի Կայան գյուղից արևմուտք) և Տիգրանաշենը (նախկին Քյարքին՝ Արարատի մարզում): Ադրբեջանի տարածքում մնացած հայկական միակ անկլավը Արծվաշենն է:

Այսպիսով, Վերին Ոսկեպարի նախկին անկլավի մակերեսը, ըստ Google-ի քարտեզի, մոտ 25․4 քկմ է, Բարխուդարլուինը՝ 10․1 քկմ, իսկ Տիգրանաշենինը՝ 8․3 քկմ: Այդ երեք նախկին ադրբեջանական անկլավների գումարային մակերեսը մոտ 43․8 քկմ է: 

Ադրբեջանում մնացած և 1992 թվականին հայաթափված Արծվաշենի մակերեսը մոտ 38․1 քառակուսի կիլոմետր է:

previous arrow
next arrow
Slider

Տավուշի սահմանները

Տավուշի մարզում շատ քիչ են հատվածները, որտեղ փաստացի հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները համընկնում են սովետական հանրապետությունների (և Google-ի քարտեզի) սահմանի հետ: Ընդ որում, բալանսը Ադրբեջանի օգտին է:

Հայաստանի Զինված ուժերի դիրքերը սահմանից առաջ են միայն Բերդավանի մոտ (մոտ 1․6 քկմ), Ոսկեպար-Կիրանց հատվածում (մոտ 6․7 քկմ), Բերքաբերից արևելք (մոտ 1․6 քկմ) և Ներքին Կարմիրաղբյուրից հյուսիս (մոտ 0․8 քկմ): Այնինչ, հայկական բանակի դիրքերը հետ են նախկին սահմանից Բերդավանից հյուսիս ընկած հատվածում (մոտ 5․1 քկմ), Դովեղից արևելքում (մոտ 2․4 քկմ), Բարեկամավանի մոտ (մոտ 6․2 քկմ), Կոթիի հարակից հատվածներում (մոտ 11․4 քկմ), Բերքաբերից հյուսիս (մոտ 7․2 քկմ), Սևքար-Կայան-Վազաշեն գծի երկայնքով (մոտ 14․8 քկմ), Պառավաքարի հարակից հատվածում (մոտ 13․2 քկմ), Ներքին Կարմիրաղբյուր-Այգեպար-Մովսես-Չինարի գծի երկայնքով (մոտ 14․3 քկմ) և Այգեձորից դեպի հարավ (մոտ 35․7 քկմ):

previous arrow
next arrow
Slider

Այսպիսով, գումարային առումով, Տավուշի մարզում Հայաստանի Զինված ուժերը հսկում են նախկին Սովետական Ադրբեջանի տարածքից մոտ 10․7 քկմ տարածք, փոխարենը նախկին սովետական հանրապետությունների սահմանից հայկական բանակի դիրքերը հետ են մոտ 110․4 քկմ:

Այդ մոտ 110 քառակուսի կիլոմետրի մի մասը հսկվում է նախկին սովետական հանրապետությունների սահմանն անցած ադրբեջանական բանակի կողմից, իսկ մի մասը չեզոք գոտի է, որն ընկած է հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում:

Արդյունքում

Այսպիսով, Հայաստանի Զինված ուժերի կողմից հսկվում է նախկին Սովետական Ադրբեջանի մոտ 60․5 քկմ տարածք, որի մեծ մասը՝ 43․8 քկմ-ն, նախկին անկլավներն են (մնացածը՝ Տավուշի և Վայոց Ձորի մարզերում): Փոխարենը, Հայաստանի Զինված ուժերի դիրքերը հետ են նախկին սովետական հանրապետությունների սահմանից մոտ 148․5 քկմ-ով, որի միայն փոքր մասն է Արծվաշենը (մնացած՝ Տավուշի մարզում):

Դժվար է ասել, թե ինչպես կիրականացվի սահմանազատումը, եթե այն ընդհանրապես իրականացի: Բայց դրա սահմաններում հստակ հիմքեր կան անկլավների փոխանակման շուրջ պայմանավորվելու, ինչպես նաև Բերքաբերի, Վազաշենի, Պառավաքարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի, Չինարիի ու Այգեձորի 70-100 քկմ մակերեսով հողերն Ադրբեջանից պահանջելու կամ դրանք ադրբեջանական հսկողության տակ գտնվող այլ տարածքներով փոխանակելու համար:

Ամեն դեպքում փաստենք, որ Տավուշի և Վայոց ձորի մարզերում հայկական բանակի դիրքերի ու նախկին սովետական հանրապետությունների սահմանների անհամապատասխանության, ինչպես նաև նախկին անկլավների դե-ֆակտո վերացման արդյունքում Հայաստանի կողմից փաստացի հսկվում է մոտ 88 քառակուսի կիլոմետրով ավելի քիչ տարածք, քան նախատեսված է սովետական հանրապետությունների հաստատված քարտեզով:

Եվս մեկ անգամ հավելենք, որ հաշվարկը մոտավոր է, և դրա մեջ ներառված չեն Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական բանակի՝ մայիսի 12-ից սկսված «անկրակոց» առաջխաղացումները:

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանանկլավներՀայաստանՍյունիքՎայոց ՁորՏավուշ

Հարակից հոդվածներ

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել
Big Slider

ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար․ հաղորդման մասնակիցը Fip.am-ին մանրամասներ է հայտնել

08:04, 26 Մրտ, 2025

Մարտի 24-ին ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «28 րոպե» հաղորդմանը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի մասսայական ցույցերի թեմայով քննարկմանը ցուցադրվել է...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens