ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Թուրքիայի ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին (լրացված)

10:41, 28 Օգս, 2017

Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

«Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ», — «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զեյբեկչին:

Թեև, սա թուրք պաշտոնյայի առաջին հայտարարությունը չէր Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նման ձևաչափի ստեղծման հնարավորության վերաբերյալ, և դեռևս ընթացիկ տարվա մայիսին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո նախարարը հույս էր հայտնել, որ այն կնպաստի Թուրքիա-ԵԱՏՄ հարաբերությունների ավելի արագ զարգացմանը, սակայն Զեյբեկչիի վերջին հայտարարությունը դժգոհության հերթական ալիքը բարձրացրեց Հայաստանում:

Հայտարարությունից մեկ օր անց հայկական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանության մեջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «զավեշտալի» էր որակել Թուրքիայի նման մտադրությունը:

«Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև», — ասել էր Քոչարյանը: Այս հայտարարությունն օգտագործեցին նաև մյուս բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ շեշտելով, թե «Թուրքիան չի կարող միանալ ԵԱՏՄ-ին»:

Սակայն ոչ պակաս «զավեշտալի» է Քոչարյանի այս հայտարարությունը, որը ակնհայտ ապատեղեկատվություն է պարունակում: ԵԱՏՄ պայմանագիրը ոչ միայն նախատեսում է այդ միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նույն, այսպես կոչված, մաքսային համաձայնագրի ստորագրումը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայամանգրի 35-րդ հոդվածով), այլև արդեն գոյություն ունի երկիր, որի հետ ԵԱՏՄ-ն ստորագրել է համապատասխան համաձայնագիրը:

2016 թվականի հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը, որով Վիետնամն արտոնյալ մուտք ստացավ ԵԱՏՄ անդամ 5 երկրների ընդհանուր շուկա: Ընդ որում, շուտով նմանատիպ խորհրդակցություններ կսկսվեն նաև Եգիպտոսի հետ: Օրեր առաջ Մոսկվայում Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել որ այդ խորհրդակցություններին կհաջորդեն «լիարժեք բանակցությունները»: Նույն տրամաբանությամբ, համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում այս միության հետ ազատ առևտրի գոտի կարող է ունենալ ցանկացած այլ երկիր՝ այդ թվում Թուրքիան, եթե դրան հավանություն տան ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանները:

Հետևաբար, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փորձելով իբր կոշտ դիրքորոշում արտահայտել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել ԵԱՏՄ պայմանագրի մասին: Միգուցե պաշտոնական Երևանը չստորագրի կամ չվավերացնի Թուրքիա-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն ԵԱՏՄ պայմանագիրը, ի հեճուկս Քոչարյանի հայտարարության՝ նախատեսում է նմանօրինակ համաձայնագրերի ստորագրում:

Լրացում. Նյութում մենք համարել ենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, ասելով «մաքսային համաձայնագիր», նկատի է ունեցել ազատ առևտրի համաձայնագիրը, քանի որ նախկինում նախարար Զեյբեկչին հենց ԵԱՏՄ-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագրի մասին արդեն խոսել էր: Ավելին, քանի որ ազատ առևտրի համաձայնագիրը կարգավորում է հենց մաքսային ընթացակարգերը, այն հաճախ անվանում են «մաքսային համաձայնագիր»՝ հանրության առավել լայն խավերին հասկանալի լինելու համար:

Արդ, Շավարշ Քոչարյանը ճիշտ է, որ մաքսային համաձայնագրի կնքում նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով, սակայն օրակարգում է ոչ թե մաքսային, այլ ազատ առևտրի համաձայնագիրը, որը նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրով:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` EAEUEurasian Economic UnionShavarsh KocharyanTurkeyЕАЭСЕвразийский экономический союзСергей ЛавровТаможенный союзТурцияШаварш КочарянԵԱՏՄԵվրասիական միությունԵվրասիական տնտեսական միությունԹուրքիաՇավարշ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

16:09, 1 Սպտ, 2026

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ...

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը

17:48, 8 Հլս, 2026

Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։...

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

14:22, 9 Հնս, 2026

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens