ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Ստեփանակերտում իսկապես մզկիթ կառուցվում է, սակայն ռուս խաղաղապահների համար

17:35, 3 Հնս, 2021
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ է կառուցվում

Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 3-ին գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ է կառուցվել։ Նա նաև մի լուսանկար էր կցել գրառմանը:

Լալայանի հրապարակումը մեծ արձագանք էր ստացել: Շատերը կասկածի տակ էին դրել՝ արդյո՞ք նկարն արված է Ստեփանակերտում, և արդյո՞ք դա մզկիթ է։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել այս հարցերի պատասխանները։ 

Fip.am-ը կապ հաստատեց նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ Անդրեաս քահանա Թավադյանի հետ, որը հաստատեց, որ ռուս խաղաղապահների համար Ստեփանակերտի օդանավակայանում և՛ եկեղեցի, և՛ մզկիթ է կառուցվում: 

«Եկեղեցու կառուցումը, կարծես թե, հուլիսին ավարտված է լինելու: Դրա կողքին էլ փոքրիկ մզկիթ են կառուցում մուսուլման ծառայողների համար: Իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է՝ Դաղստանից, Չեչնիայից ահագին մարդիկ կան ծառայող: Չի լինի միայն եկեղեցի կառուցել, և որպեսզի բոլորին հոգևոր իմաստով բավարարեն, երկուսն էլ կառուցում են»,- նշեց Անդրեաս քահանա Թավադյանը:

Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները գրել էին Ստեփանակերտում մզկիթի կառուցման մասին դեռ ամիսներ առաջ:

Մասնավորապես, Российская Газета-ն մարտի 31-ին Արցախում խաղաղապահների ավանի մասին հոդվածում անդրադարձել էր նաև տարածքում եկեղեցու և մզկիթի կառուցմանը:

Եկեղեցին այդ պահի դրությամբ կառուցված չէր և, ըստ նյութի հեղինակի, այն պատրաստ պետք է լիներ ամռան վերջում:

«Եկեղեցու կողքին կառուցվել է մզկիթ: Տեղի բնակիչները զարմացել են. մզկիթն ինչո՞ւ է պետք: Սակայն նրանց բացատրել են, որ խաղաղապահների շարքում ծառայում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Եվ դա քաղաքական կոռեկտության հարց չէ, այլ ուղղակի անհրաժեշտություն […] Ինչո՞ւ մուսուլմանը չի կարող նամազ անել դիրքեր գնալուց առաջ: Այս ամենը բացատրելուց հետո  բնակիչները համաձայնվեցին»,- նշված էր հոդվածում: 

Այսպիսով, տեղեկությունները, որ Ստեփանակերտում մզկիթ է կառուցվում, համապատասխանում է իրականությանը: Այն կառուցում է ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ մուսուլման ծառայողների համար:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արցախեկեղեցիռուս խաղաղապահներ

Հարակից հոդվածներ

«Տատիկ-պապիկ» հուշարձանի քանդման լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր․ աղբյուրը՝ ադրբեջանական
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13:38, 22 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի ոչնչացումը պատկերող լուսանկար: Հոդվածի հրապարակման պահին լուսանկարը...

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

17:30, 31 Հլս, 2024

Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ,...

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)