ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանի օրոք ռազմական ծախսերն ավելացել են ոչ թե 48, այլ 26 տոկոսով

15:56, 8 Հնս, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Պաշտպանական բյուջեն մենք 18-ից 20 թվականի ընթացքում ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր իշխանության տարիներին պաշտպանության բյուջեն ավելացել է մոտ 50 տոկոսով։

«Պաշտպանական բյուջեն մենք 18-ից 20 թվականի ընթացքում ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 մլրդ դրամով»,- հայտարարեց Փաշինյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված միջոցները և պարզել, որ վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Այսպես, 2017 թվականի բյուջեով ռազմական պաշտպանությանն ուղղվել էր 202 մլրդ դրամ։ Հաջորդ տարի` 2018-ին, ռազմական ծախսերն ավելացել էին 36 մլրդ դրամով կամ մոտ 18 տոկոսով՝ կազմելով շուրջ 238 մլրդ դրամ։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, պետական բյուջեից պաշտպանական ծախսերին հատկացվել էր մոտ 301 մլրդ դրամ, ինչը նախորդ իշխանությունների կողմից հատկացված ծախսերից ավել է ոչ թե 48, այլ 26 տոկոսով։ 2020-ին պաշտպանությանն ուղղվել է 303 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 306 մլրդ։ 

Loading...

Loading…

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կողմից հայտարարված 63 մլրդ դրամի աճը տեղի է ունեցել 2019 թվականի բյուջեով, սակայն ինչպես նշեցինք, այդ աճը 2018-ի համեմատ ոչ թե 48 տոկոս էր, այլ 26։ 

Փաշինյանը, 48 տոկոս աճ նշելով, ամենայն հավանականությամբ, 2019-ի հատկացումը համեմատել էր 2017-ի հետ։ Սակայն հայտնի է, որ երկրի տարեկան բյուջե կազմվում ու հաստատվում է դրա նախորդող տարվա ավարտին, և փաստացի, 2018-ի բյուջեն հաստատվել էր դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք (ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին)։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ցույց տալ նախորդ իշխանությունների և իրենց՝ պաշտպանական ոլորտին արված հատկացումների տարբերությունը, ապա 2019-ը պետք է համեմատեր ոչ թե 2017-ի, այլ 2018-ի հետ, որի դեպքում, ինչպես նշեցինք, տարբերությունը կկազմեր 26 տոկոս։    

Նշենք նաև, որ 2020-ին և 2021-ին նախատեսվող ռազմական ծախսերի աճը շատ չնչին էր, համապատասխանաբար՝ 2 մլրդ և 3 մլրդ դրամ։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված ռազմական ծախսերի աճի մասին ցուցանիշները մանիպուլացված են ներկայացվել, և բացարձակ թվով աճն ու տոկոսային աճը այս դեպքում չեն վերաբերում նույն ժամանակահատվածին։ Ավելին՝ պաշտպանության ոլորտի ծախսերի 48 տոկոսանոց աճ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի արձանագրել։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ Փաշինյանռազմական ծախսեր

Հարակից հոդվածներ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ

13:48, 15 Օգս, 2022

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։ Ինչպես երևում է մամուլում...

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։...

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens