ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

«Sputnik Արմենիան» սխալ տեղեկություն է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

18:58, 8 Հնս, 2021

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

«Sputnik Արմենիա» լրատվականը հունիսի 7-ին գրել էր, որ Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել «Նիկոլ, դավաճան» գոչելու համար։ 

«Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Ուշագրավ է, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ այն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, որտեղ քաղաքացիները հայհոյանքներ էին հնչեցրել նրա հասցեին։ […]։ Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար»,- գրել էր գործակալությունը։

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ կայքի հրապարակումը ճիշտ չէ ոչ միայն ձերբակալված անձանց թվի, այլև ձերբակալության՝ ներկայացված հիմքի մասով:

Ձերբակալվել է ոչ թե երեք, այլ մեկ անձ

Fip.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ ոչ թե 3 քաղաքացի է ձերբակալվել, այլ 2 անձ բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, կազմվել է  համապատասխան արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ, և նշված անձինք ազատ են արձակվել։ Եվս մեկ անձ բերման է ենթարկվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով, և գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։ 

Քննչական կոմիտեից նշեցին, որ տվյալ անձը ձերբակալվել է, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել, և այժմ նյութեր են նախապատրաստվում։ 

Ձերբակալված անձը 149 հոդվածով առաջին մեղադրյալը չէ

«Sputnik Արմենիան» թեև պնդում է, որ ձերբակալված քաղաքացին մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու մեջ, և շեշտում, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ հոդվածն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, այսինքն՝ այս տարվա ապրիլի 21-ին։ 

Սակայն այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Քրեական օրենսգրքի 149 հոդվածը ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի կատարած այցից հետո է տեղ գտել օրենսգրքում, այլ եղել է օրենսգրքի բուն ընդունման օրից՝ 2003 թ․-ից, ուստի տրամաբանական է, որ այս տարիների ընթացքում նույն հոդվածով մեղադրյալներ շատ են եղել։ 

149 հոդվածում, իսկապես, փոփոխություններ եղել են, սակայն դրանք նախատեսվել էին ավելի վաղ և դեռ մարտի սկզբին ուղարկվել էին Վենետիկի հանձնաժողով։ Այդ փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է ապրիլի 28-ին՝ լրացնելով 149.1 և 149.2 հոդվածները։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, տվյալ անձը ձերբակալվել է հենց 149 հոդվածի հիմքով, որը եղել է դեռ 2003-ից։

Այսպիսով, «Sputnik Արմենիա» լրատվականը սխալ տեղեկություններ է ներկայացրել թե՛ Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի և թե՛ հաջորդող իրավական գործընթացների վերաբերյալ։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Sputnik Արմենիա»ընտրություններ 2021Նիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ

13:48, 15 Օգս, 2022

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։ Ինչպես երևում է մամուլում...

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները
Առանց վճռի

ԱԳՆ-ն հրաժարվում է տրամադրել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Մոսկվային արված առաջարկները

11:08, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում օգոստոսի սկզբին ադրբեջանական ուժերի հարձակմանը, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։...

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens