ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԱԳՆ-ի «ժամանակի մեքենան» ու Սիրիային ուղարկվող օգնությունը

08:27, 21 Նյմ, 2016

Այս տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին սիրիական Հալեպ քաղաքում առաջացած հումանիտար ճգնաժամի օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանը եւս անմասն չի մնում Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելուց։

Սիրիային Հայաստանի տրամադրած հումանիտար օգնության մասին տեղեկությունները, սակայն, ուղեկցվեցին որոշակի անորոշությամբ։ Օրինակ՝ Հալեպից ստացված տեղեկությունների համաձայն, հայկական հումանիտար օգնությունը Հայաստանից ուղարկվում էր ոչ թե սիրիական քաղաքացիական օդակայան, այլ Սիրիայում ռուսական ռազմաբազա, օգնությունը տեղի բնակչությանը բաժանվում էր ոչ թե հայկական հյուպատոսության, այլ ռուս զինվորականների միջոցով։

Փորձելով հասկանալ Սիրիային Հայաստանից տրամադրվող հումանիտար օգնության բնույթը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ։ Արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը, սակայն, որեւէ կերպ պարզություն չմտցրեց իրավիճակում, այլ հակառակը՝ հիմքեր տվեց ենթադրելու, որ ԱԳՆ-ն իրականում իսկական «ժամանակի մեքենայի» է տիրապետում։

Այսպես, ի պատասխան մեր հարցմանը, ԱԳՆ-ից հայտնեցին, որ հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Սիրիա Հայաստանից ուղարկված օգնությունն իրականացվել է ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 6-ի N 1025-Ն որոշման հիման վրա։

Այսինքն, հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Սիրիա օգնություն ուղարկելիս Հայաստանը չի ունեցել դրա վերաբերյալ կառավարության որոշումը, այլ հիմնվել է ապագայում ընդունվելիք փաստաթղթի վրա։ Իրավաբանությունում հայտնի է իրավական ակտի՝ հետին ուժով կիրառումը (որը ոչ միշտ է ճիշտ)… բայց դեռեւս չընդունված իրավական ակտի կիրառումը, թերեւս, նոր խոսք է համաշխարհային իրավաբանության մեջ:

Օգնությունը, ինչպես հայտնի է, զուտ «բարոյական» չէ եւ այն ներառում է բավականին իրական ապրանքներ, որոնց համար պետությունը վճարում է, գնում է դրանք արտադրողներից կամ մատակարարներից։ Այդ գնումների համար, բնականաբար, անհրաժեշտ է գումար, որը կարող է տրամադրվել միայն կառավարության որոշման դեպքում։

Ուստի, ստացվում է այնպես, որ կամ Հայաստանը Սիրիա օգնություն է ուղարկել այսպես ասած «նիսիա»՝ ձեռք բերելով այդ ապրանքները՝ խոստանալով դրանց համար վճարել հետո, կամ պարզապես այդ ոլորտում տիրում է այնպիսի խառնաշփոթ, որ ոչ ոք չգիտի՝ ինչը երբ է ուղարկվում որտեղ, ինչպես, ինչի հիման վրա եւ ինչքան։

Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այդ օգնության բաշխման հետ կապված հարցերին:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmeniaISISRA MFASyriaАрменияГуманитарная помочишьИГИЛМИД РАСирияԱԳՆգնումներԺամանակի մեքենահայ համայնքհումանիտար օգնությունՊատերազմ ՍիրիայումՍիրիասուտՍուտ.ամսփյուռք

Հարակից հոդվածներ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում
Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը,...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

Սոցմեդիայում Սիրիայում ավիահարվածից տուժած երեխային ներկայացնում են ուկրաինական պատերազմի լույսի ներքո
Մանիպուլյատիվ

Սոցմեդիայում Սիրիայում ավիահարվածից տուժած երեխային ներկայացնում են ուկրաինական պատերազմի լույսի ներքո

12:20, 7 Մրտ, 2022

Վրացալեզու The Tbilisi Times ֆեյսբուքյան էջը, որը 131 հազարից ավելի հետևորդ ունի, մի տեսանյութ է տարածել, որում երևում է, թե...

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ
Սխալ

ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ

16:41, 26 Փտր, 2022

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens