ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Նոթատետր

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա

11:51, 5 Դկտ, 2022

Հոկտեմբեր 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։  

«Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում»,- գրել էր օրաթերթը։

Այս տեղեկությունը հաստատեց նաև ինքը՝ Զատուլինը, իր տելեգրամյան ալիքում՝ կից հրապարակելով ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունով ստացված գրությունն այն մասին, որ ինքը համարվում է անցանկալի անձ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Russia Today գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքով տեղեկացրեց, որ իր մուտքը Հայաստան ևս արգելվել է։

Այս տեղեկությունների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե տարբեր տարիներին Հայաստանում էլ ովքեր են համարվել անցանկալի անձինք։

Ըստ «Օտարերկրացիների մասին» օրենքի՝ Հայաստանի տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկը վարում է ԱԱԾ-ն։ Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Նախագահի աշխատակազմը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ԱԳՆ-ն, Միգրացիոն ծառայությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանները, քրեական հետապնդում իրականացնող մարմինները։

Միաժամանակ հարցում ուղարկեցինք ԱԱԾ, ԱԳՆ և Նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել անցանկալի անձանց ցանկը, քանի որ թեև տվյալների բանկը վարում է ԱԱԾ-ն, սակայն դրանք գաղտնագրված չեն։

Իմը չէ, չեմ կարող տալ

Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ թեև իրենք ունեն հասանելիություն անցանկալի անձանց բանկին, սակայն տեղեկատվության տնօրինողը չեն, այլ ԱԱԾ-ն է, հետևաբար՝ Նախագահի աշխատակազմը չի կարող այդ ցանկը տրամադրել։

Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինող են համարվում տեղեկություն ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք։

Այսինքն, ի հեճուկս Նախագահի աշխատակազմի պնդման, թե իրենք հայցվող տեղեկության տնօրինողը չեն, օրենքը սահմանում է, որ եթե վերջիններս ունեն այդ տեղեկությունը, ապա համարվում են տեղեկություն տնօրինող։

Անձնական տվյալը՝ ըստ ԱԳՆ-ի

Արտաքին գործերի նախարարությունը նախ հարցմանը պատասխանելու համար խնդրեց լրացուցիչ 30-օրյա ժամկետ՝ պատճառաբանելով «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ»։ Ապա մերժեց տեղեկատվության տրամադրումը՝  անձնական տվյալների պաշտպանության հիմնավորմամբ։

Ըստ դրա՝ անցանկալի անձանց անձնական տվյալները պաշտպանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով, հետևաբար առանց սուբյեկտի համաձայնության՝ դրանք չեն կարող տրամադրվել։

Անձնական կամ ընտանեկան գաղտնիքը՝ ըստ ԱԱԾ-ի

Հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժեց նաև ԱԱԾ-ն։ Այս դեպքում պետական գերատեսչությունը մերժման համար որպես հիմնավորում նշել էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե այն խախտում է  մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։

Այսինքն, ըստ ԱԱԾ-ի՝ անցանկալի անձանց ցուցակը տրամադրելով կխախտվի դրանցում առկա անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Այսպիսով, անցանկալի անձանց ցանկին հասանելիություն ունեցող պետական գերատեսչությունները խուսափում են FIP.am-ին տրամադրել ցանկը՝ տարբեր խնդրահարույց հիմնավորումներով։

Հավելենք, որ  «Փաստերի ստուգման հարթակը» բողոքարկել է տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին որոշումը, ինչի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աածԱԳՆանցանկալի անձԿոնստանտին Զատուլիննախագահի աշխատակազմ

Հարակից հոդվածներ

Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում
Մանիպուլյատիվ

Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում

11:43, 29 Մյս, 2024

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման մայիսի 27-ի եթերում հաղորդման հյուրերը Հայաստանի մասին խոսելիս թույլ են տվել փաստական տվյալների...

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը
Սխալ

ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը

18:46, 31 Մրտ, 2023

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցող գործընթացներից ու Հայաստանը Արցախին կապող երթուղու փոփոխությունից, հայտարարեց, որ...

Զատուլինը կեղծում է․ նա պնդել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տալ Ադրբեջանին
Սխալ

Զատուլինը կեղծում է․ նա պնդել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տալ Ադրբեջանին

20:17, 12 Նյմ, 2022

Նոյեմբերի 11-ին Hraparak.am կայքում հրապարակվել է վերջերս ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens