ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ադրբեջանում կան մինչև նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերեվարված հայ ռազմագերիներ. Լավրովը սխալ է

19:15, 1 Սպտ, 2021

ՍԽԱԼ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 31-ին Մոսկվայում հայաստանցի գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսվում էր այն ռազմագերիների ազատման մասին, որոնք  այդ պահի դրությամբ էին գտնվում գերության մեջ:

Մասնավորապես, լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, Լավրովը նշել է. «Ներկայում ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների այն խմբի մեծ մասին, որը գերեվարվել է նոյեմբերի վերջին՝ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո»:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյոք Սերգեյ Լավրովի պնդումը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց ընդդեմ Արցախի: 44 օր տևած պատերազմից հետո նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն տարածեցին, որով ռազմական գործողությունները դադարեցվում էին: 

Հայտարարություն 8-րդ կետում նշվում էր, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Դեկտեմբերի 14-ին հայրենիք վերադարձավ հայ գերիների ամենամեծ՝ 44 անձից բաղկացած խումբը:

Դեկտեմբերի 16-ին հայտնեցին, որ օրեր առաջ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին  Թաղերի գյուղերի հատվածում գերեվարվել են ավելի քան 60 հայ զինծառայողներ:

Fip.am-ը կապ հաստատեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ պարզելու, թե արդյոք Բաքվում մինչև այժմ պահվող գերիների թվում կան անձինք, որոնք գերեվարվել են մինչև նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Գրասենյակից հայտնեցին, որ Բաքվում պահվում են առնվազն երկու անձինք՝ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը, որոնք երկուսն էլ գերեվարվել են պատերազմի օրերին` մինչև հայտարարության ուժի մեջ մտնելը:

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերին 20-ին, իսկ Ալյոշա Խոսրովյանը՝ հոկտեմբերի 3-ին։  

Բաքվում նրանց դեմ սկսվել էր դատական գործընթաց, որով նրանք մեղադրվում էին 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիների խոշտանգելու մեջ: Մկրտչյանը և Խոսրովյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանույշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ գերեվարվել և մինչև այժմ բռնի կերպով այնտեղ է պահվում 5 անձ. « Նոյեմբերի 9-10 սահմանային օր կա. մի մասը լուսադեմին են գերեվարվել: Փաստացի ամբողջ ծավալով գործողությունները դադարեցված չեն եղել: 3 հոգին սահմանային օրվա ընթացքում են գերի վերցվել: Վիճելիություն կա այդ հարցում. ուժի մեջ մտե՞լ էր  զինադադարը, թե՝ ոչ»:

Նշենք, որ անմիջապես զինադադարի հաստատումից հետո Շուշիում գերեվարվեցին լիբանանահայ Մարալ Նաջարյանը և Վիգեն Էուլջեքյանը:

Նույն օրը Բերձորից Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել էին նաև «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը:

Ամիսներ անց՝ մարտի 11-ին Մարալ Նաջարյանը ազատվել է գերությունից:

Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի դեմ դատավարություններ են ընթացել Ադրբեջանում: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը մեղադրվել է վարձկանության ու ահաբեկչության մեջ և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Լրտեսության մեջ մեղադրվող Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման: 

Սիրանուշ Սահակյանը նշեց նաև, որ ներկայումս պաշտոնապես հաստատված 45 գերի կա Ադրբեջանում: Այս անձինք անցել են դատավարություն և նրանց առնչությամբ, ըստ փաստաբանի, կան ապօրինի դատավճիռներ, որոնցով նրանք ազատազրկման են ենթարկվել:

Սակայն գերիների իրական թիվը դեռևս հստակ չէ. «Մենք տվյալներ ունենք, որ պաշտոնապես չհաստատված այլ գերիներ ևս ապօրինի պահվում են, ուղղակի թվերը թաքցվում են»:

Խախտվել է հայտարարության այլ կետ ևս

Հատկանշական է նաև, որ Խծաբերդում և Հին Թաղերում մի քանի տասնյակ հայ զինծառայողների գերեվարումը նույնպես հակասում էր նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ, ըստ  փաստաթղթի առաջին կետի, կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում չէր կարողացել գրավել այդ երկու գյուղերը: Դրանք շարունակում էին մնալ հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ ռուս խաղաղապահները պետք է ժամանեին այնտեղ: Սակայն փաստացի ադրբեջանական բանակը խախտել էր համաձայնությունը զինադադարից հետո և դեկտեմբերի 12-ին ռազմական գործողություններ էր իրականացրել, որի հետևանքով սպանվել և գերեվարվել էին հայ զինծառայողներ: Ի դեպ, այդ հատվածում գերեվարվածներից մի քանիսը վերադարձել են հայրենիք

Այսպիսով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդումը, թե Ադրբեջանում այժմ պահվում են միայն նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձինք սխալ է: Կա առնվազն 2 գերի, որոնք  գերեվարվել են հոկտեմբերին: Բացի այդ, կա ևս 3 անձ, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի լույսի 10-ի գիշերը, երբ դեռ պարզ չէր, թե հայտարարությունը ուժի մեջ մտել է, թե՝ ոչ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հայ գերիներպատերազմ ԱրցախումՍերգեյ Լավրով

Հարակից հոդվածներ

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված
Սխալ

Լավրովն աղավաղում է Զելենսկու խոսքերը. ոչ թե «միջուկային», այլ  ուղղակի «կանխարգելիչ» հարված

13:00, 12 Հկտ, 2022

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը
Առանց վճռի

«1-2 ամիս ավել» գերության փոխարեն՝ 1 տարի և ավելի․ Փաշինյանի նախընտրական հայտարարությունն ու իրականությունը

15:53, 28 Հնս, 2022

2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող...

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է
Սխալ

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է

15:21, 10 Հնս, 2022

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens