ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք

15:22, 10 Հնս, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Գյումրիում հունիսի 1-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, թե շիրակցի գերիները մինչ օրս չեն վերադարձվել ու որևէ հարթակից նրանց մասին չի բարձրաձայնվում: 

«Կանգնեց ասեց (նկատի ունի Փաշինյանին-հեղ․) 2 ամիս կսպասեն մեր գերիները, մեր գերիները մեզ կներեն։ Շիրակ աշխարհը ինչքան գերի տվեց, 2 ամսից ինչքան անցավ։ Կանգնեց ասեց ընդդիմության ակցիաների պատճառով Ադրբեջանը չի վերադարձնում, ընդդիմությունը տևական ժամանակ ակցիա չարեց, վերադարձա՞ն մեր եղբայրները, հիշո՞ւմ են այսօր նրանց մասին»,- ասել էր նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Կարապետյանը։

Նաիրա Կարապետյանի այս հայտարարություններին հակադարձել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ հայտարարելով, որ Շիրակի մարզից այլևս գերիներ չկան։

«Միայն Խծաբերդում ունեցել ենք 62 գերի, նրանցից 26-ը վերադարձել են 2023 թվականի դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետը հայտնեց, որ Ադրբեջանից վերադառնում են մեր 32 գերիները։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, թե՛ Կարմիր խաչի, թե՛ այլ միջազգային կառույցների միջոցով հաստատված մեր բոլոր գերիները վերադարձել են։ Շիրակի մարզից այլևս գերիներ չկան»,- ասել է պատգամավորը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների մասին իր հայտնի հայտարարությունն արել էր 2021 թվականի հունիսի 7-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղ կատարած նախընտրական այցի ժամանակ։ 

«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաև պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից մի քանի օր անց՝ հունիսի 12-ին, Հայաստան են վերադարձվել 15 գերիներ։ Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարել էր հենց Փաշինյանը, որն այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- Գավառում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն 15 գերիներին Երևանին էր փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ։ 

Դրանից հետո էլի գերիներ են վերադարձվել Հայաստան։ Վերջին  անգամ Ադրբեջանից գերիներ հայրենիք են վերադարձվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ադրբեջանն այդ օրը Հայաստանին էր վերադարձրել 32 ռազմագերիներ, որոնցից 26-ը գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում (Խծաբերդ), իսկ մնացած 6-ը՝ տարբեր ժամանակներում: 

Համաձայնությունը ձեռք էր բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։ 

2024 թվականի հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «Լուրերին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանում այս պահին պահվում է հաստատված 23 հայ գերի, սակայն 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ կան փաստական տվյալներ: 

«Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայրենակիցներ են պահվում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,- ասել է Քյարամյանը՝ հավելելով, որ այդ 32 անձանցից 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Այսպիսով, գերիների մասին նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունները մանիպուլյատիվ են, սխալ, ինչը հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ 

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումհայ գերիներՆաիրա Կարապետյան

Հարակից հոդվածներ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

18:35, 19 Հնս, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես...

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները

12:37, 17 Հնս, 2024

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին կատարվածը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համարել է աննախադեպ՝ հայտարարելով․ «Հունիսի 12-ին ինչ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens