ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Հակամարմինների դրական թեստը երաշխիք չէ. ուսուցիչները չեն ազատվում պարտավորություններից

12:17, 3 Սպտ, 2021

ՍԽԱԼ

Սոցիալական ցանցերի օգտատերերը վերջին օրերին պարբերաբար տարածում են հրապարակումներ, թե ուսումնական հաստատություններում պատվաստվելու կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից կարելի է խուսափել՝ հանձնելով իմունոգլոբուլին Ջի անալիզ։

Առողջապահության նախարարությունն արդեն անդրադարձել է տեղեկությունը տարածողներին՝ նշելով, որ պնդումը ապատեղեկատվություն է։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց մանրամասն ուսումնասիրել  համացանցում տարածվող պնդումները։ 

Ի՞նչ է իմունոգլոբուլին Ջի-ն

Գոյություն ունի հակամարմինների երկու տեսակ՝ IgM (իմունոգլոբուլին Էմ), որը բարձր արդյունավետությամբ ոչնչացնում է վիրուսը, սակայն արտադրվում է վարակվելուց հետո միայն մի քանի շաբաթվա ընթացքում։ Երկրորդը՝ IgG-մ կամ իմունոգլոբուլին Ջի-ն, արտադրվում է ավելի երկար։ Առաջինի առկայությունը նշանակում է, որ անձը տվյալ պահին վարակված է, մինչդեռ իմունոգլոբուլին Ջի-ի առկայությունը ցույց է տալիս անցյալում վարակված լինելու փաստը։

Իմունիտետի, այդ թվում նաև կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության թեստավորման համար չափվում է հենց IgG-ի քանակը։ Կորոնավիրուսի դեմ հակամարմիններ կարող են ձևավորվել ինչպես նախկինում վարակված լինելու, այնպես էլ պատվաստանյութ ստանալու դեպքում։ 

Կորոնավիրուսի հակամարմինների թեստը 

Կորոնավիրուսի հակամարմինների ստուգման մի քանի տեսակի թեստեր կան, որոնք ցույց են տալիս օրգանիզմում հակամարմինների քանակը՝ հաստատելով կամ հերքելով որոշ ժամանակ առաջ կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Կորոնավիրուսի հակամարմինների իմունոգլոբուլին Ջի կամ IgG թեստի դրական պատասխանը ցույց է տալիս, թե արդյո՞ք անձը վարակված է եղել մի քանի օրից մինչև մի քանի ամիս առաջ, և արդյո՞ք պաշտպանված է կորոնավիրուսով նորից վարակվելուց։ Այս պնդումը, սակայն, միանշանակ չէ, քանի որ, ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մինչ օրս հայտնի չէ, թե որքանով է անձը պաշտպանված կրկին կորոնավիրուսով վարակվելու ռիսկից հակամարմինների թեստի դրական արդյունքի դեպքում։ 

Ի՞նչ կարգավորումներ կան դպրոցների և ուսումնական հաստատությունների համար

Հայաստանի ուսումնական հաստատություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման համար պարտադիր է դառնում աշխատակիցների կա՛մ պատվաստված լինելը, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը։ Բացառություն են կազմում  կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները: Նշենք նաև, որ աշխատողն իր հաշվին է հանձնելու պահանջվող թեստերը:

«Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ 

Այսպիսով, պնդումը, թե հակամարմինների թեստի դրական պատասխանը կարող է բացառել պատվաստվելու կամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը, իրականությանը չի համապատասխանում։ Բացի այդ, հակամարմիններ ունենալը չի բացառում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութՀՀ առողջապահության նախարարություն

Հարակից հոդվածներ

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck. Ռուս տիեզերագնացները չեն աջակցել ուկրաինացիներին, իսկ COVID-19-ը «Մոդեռնան» չի ստեղծել

19:20, 25 Մրտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի...

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens