ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Ո՞ւր է Տիգրանաշենը»՝ Պարույր Սևակ համայնքի կազմում

17:17, 10 Սպտ, 2021

ՍԽԱԼ

Սեպտեմբերի 9-ին Panorama.am-ը հրապարակում էր տարածել «Ո՞ւր է Տիգրանաշենը» վերնագրով՝ գրելով, որ համայնքը ներառված չէ համայնքների խոշորացման ծրագրի որևէ փնջում։ Կայքը պնդել էր, թե կառավարությունը պատրաստվում է «անկլավը» հանձնել Ադրբեջանին։

Panorama.am-ը հղվում էր կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում  հավանության արժանացած՝ համայնքների խոշորացման մասին որոշմանը, որի հիմնավորման մեջ Արարատի մարզի Արարատ համայնքի կազմում ներառվում են 12 բնակավայրեր։ Դրանք են՝ քաղաք Արարատ, գյուղ Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12)։ 

«Ուշագրավ է, որ բուն նախագծերում խոշորացվող այս փնջում Տիգրանաշեն գյուղը ներառված է եղել։ Եթե չլիներ համայնքներին հաջորդող փակագծում նշված 12 թիվը, կարելի էր կարծել, որ կառավարությունում անմեղ սխալ են թույլ տվել։ Սակայն հաշվի առնելով՝ նախօրեի Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վերաբերյալ մամուլի երեկվա ու ավելի վաղ արված հրապարակումները, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն արդեն կայացրել են թաքուն որոշում Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին»,- նշված է հոդվածում։ 

Իրականում, սակայն, ըստ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը չունի առանձին համայնքի կարգավիճակ և որպես բնակավայր ներառված է մարզի Պարույր Սևակ համայնքի կազմում։ 

Այսինքն՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի կազմում իսկապես 12 համայնքներ են ներառվում, որոնցից մեկը, այս դեպքում՝ Պարույր Սևակը, իր կազմում ներառում է մեկ այլ բնակավայր՝ Տիգրանաշենը։ 

Տիգրանաշեն բնակավայրը որպես Արարատի մարզի Արարատ խոշորացող համայնքի մեջ ներառվող բնակավայր ներկայացված է օրենքի նախագծի փաստաթղթերից մեկում, մինչդեռ հիմնավորման մեջ այն Պարույր Սևակից առանձնացված չէ, որն էլ Panorama.am-ը ներկայացրել է որպես ապացույց՝ պնդելով, թե «թաքուն որոշում է կայացվել Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին»։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արարատի մարզՏիգրանաշեն

Հարակից հոդվածներ

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները

17:45, 2 Ապր, 2024

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։  Ընդ որում,...

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը
Մանիպուլյատիվ

Նախորդ շաբաթվա կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը

20:38, 30 Օգս, 2021

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ լուրեր և պնդումներ։ «Փաստերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens