ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվի

20:04, 28 Սպտ, 2021

ՍԽԱԼ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 27-ին գրառում էր արել՝ անդրադառնալով նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին։

«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի»,- նշել էր Գալստյանը՝ նշելով, որ ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։ 

Գալստյանի գրառումը տարածել էին iravaban.net, news.am, panorama.am կայքերը և այլ լրատվականներ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց սեպտեմբերի 27-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Նախ նշենք, որ Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է, քանի որ բանաձևը պատրաստվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող, իռլանդացի Փոլ Գավանիևի կողմից։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել այս բանաձևին։ 

ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ երկարատև հակամարտությունն աղետալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա, որի պատասխանատվությունը կրում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ 

«Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանում, որի համար պատասխանատու է Ադրբեջանը՝ հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, և դատապարտում է վեց շաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը, ինչպես նաև Շուշի/Շուշա-ում Ղազանչի եկեղեցու/Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, ըստ երևույթին, դիտավորյալ հրետակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատների ավերումը կամ վնասումը»,- նշված է բանաձևի մեջ։ 

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ փաստացի՝ անվանափոխվելու է Շուշիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այնինչ Ղազանչեցոց եկեղեցին կոչվում է Սուրբ Ամենափրկիչ։

Բացի այդ, նշենք, որ ԵԽԽՎ-ի բանաձևը ոչինչ չի պարտավորեցնում անդամ պետություններին, ավելին՝ բանաձևում չի արձանագրվում, որ Ղազանչեցոց եկեղեցին պետք է վերանվանվի Ղազանչի, պարզապես ԵԽԽՎ բանաձևում կիրառվել են, համապատասխանաբար, երկու երկրների կողմից կիրառվող անվանումները։ Այսինքն, հայկական Ղազանչեցոցից բացի, շրջանառվում է նաև ադրբեջանական անվանումը։

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, Ռուբեն Ռուբինյանը Sputnik.am-ի հետ զրույցում ևս հայտնել էր, որ եկեղեցու անվանումը չի փոխվել։

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է պահպանել բալանսը։

Այսպիսով, Լիլիթ Գալստյանի գրառումն այն մասին, թե ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, չի համապատասխանում իրականությանը։ ԵԽԽՎ բանաձևով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին չի վերանվանվելու Ղազանչի, քանի որ բանաձևում պարզապես կիրառվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից կիրառվող անվանումները։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» խմբակցությունԵԽԽՎՂազանչեցոց եկեղեցիՇուշի

Հարակից հոդվածներ

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները
Մանիպուլյատիվ

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները

19:00, 26 Ապր, 2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը freenews.am հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել
Մանիպուլյատիվ

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել

19:17, 31 Հնվ, 2022

Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որին հայաստանյան պատվիրակությունից ԱԺ ընդդիմադիր...

Արցախի կորսված հուշարձանները. շարունակվող վանդալիզմ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները. շարունակվող վանդալիզմ

11:45, 9 Հկտ, 2021

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բազմաթիվ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտներ մնացին, որոնցից շատերը ոչնչացման և աղավաղման վտանգի...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens