ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Բյուջե 2022․ ռազմական ծախսեր, ենթակառուցվածքներ և այլն

17:36, 4 Հկտ, 2021

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանության արժանացրեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր․ «2022 թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում»: Ըստ Փաշինյանի՝ առանձնակի ուշադրության է արժանանալու անվտանգության ապահովումը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, առանձնացրել հետաքրքիր կետերը և հիմնական փոփոխությունները՝ ըստ ոլորտների։

Բյուջեն ավելանում է․ ի՞նչ է փոխվել

Հայաստանի 2022 թվականի բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են շուրջ 5 տոկոսով կամ 337 միլիարդ դրամով։ Իսկ եկամուտներն աճել են 33 տոկոսով կամ մոտ 400 միլիարդ դրամով։

Բյուջեի ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է մի քանի ոլորտներում նախատեսվող հատկացումների աճով։ Ամենամեծ աճն Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հատկացումներն են՝ համապատասխանաբար, շուրջ 80 միլիարդ և 68 միլիարդ դրամ։ ՏԿԵ նախարարության հատկացումներն ավելանում են շուրջ 31․6 տոկոսով, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն՝ 15 տոկոսով։ 

Զգալիորեն՝ շուրջ 27 տոկոս, աճում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը։ Կառավարությունը նախատեսում է ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 48 միլիարդ դրամով՝ դարձնելով 226 միլիարդ դրամ։ Շուրջ 65 տոկոսով ավելանում են գիտության ֆինանսավորման ամենամեծ ծրագրի՝ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացվող միջոցները՝ դառնալով շուրջ 26 միլիարդ դրամ։ 

Շուրջ ինը միլիարդ դրամով ավելանում է հանրակրթության ֆինանսավորումը, իսկ 2021 թվականի մեկ միլիարդ դրամի փոխարեն 15 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել «Ապահով դպրոց» ծրագրի իրականացման համար։ 

2022-ին նախատեսվում է զգալիորեն ավելացնել մասսայական սպորտային միջոցառումների ֆինանսավորումը։ Շուրջ 1․6 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել մարզական օբյեկտների շինարարությանը։ Այս կետով հատկացումներ 2021 թվականին չեն եղել, իսկ 2020 թվականին հատկացվել էր 192 միլիոն դրամ։

Նախատեսվում է ֆինանսավորել նաև «Վարչապետի գավաթ» միջոցառումների շարքը․ 4 միջոցառման համար նախատեսվել է մոտ 111 միլիոն դրամ։

Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը ավելանալու է շուրջ 5 միլիարդ դրամով կամ 5 տոկոսով։ Մոտ 2 միլիարդ դրամով նվազում է «Հանրային առողջության ապահովում» ծրագրով ֆինանսավորումը։  

2022 թվականի համար գործադիրը շուրջ 15 անգամ ավելացնում է կառավարության պահուստային ֆոնդի գումարները․ 2021-ի 4․5 միլիարդ դրամի փոխարեն նախատեսվում է հատկացնել շուրջ 69 միլիարդ դրամ։ 

Ընդհանուր առմամբ, շուրջ 54 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել 10 մարզպետարաններին՝ 11 տոկոսով պակաս, քան 2021-ին։ Առավել մանրամասն մարզպետարաներին հատկացվող միջոցները ներկայացված են ինտերակտիվ գրաֆիկում։ 

Ռազմական ծախսերը

Բյուջեի նախագծով ծախսերի 23․7 տոկոսը կազմում են «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ» տողով հատկացումները՝ 518․8 մլրդ։ 2021 թվականի համեմատ այս տողով աճը կազմում է շուրջ 11 տոկոս։ 

Պետբյուջեի 2022 թվականի նախագծով 33 միլիարդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը. այս տարվա 312 միլիարդ դրամի փոխարեն 2022-ին նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ դրամ։ Հատկացումների մեծ մասն ուղղվելու է ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ չի փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը նախատեսվող գումարի չափը՝ 217 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2020 թվականին բյուջեի այս կետով հատկացվել է 243 միլիարդ դրամ։

Կապիտալ ծախսեր

Կառավարությունը նախատեսում է ավելացնել նաև կապիտալ ծախսերը՝ բյուջետային ուղերձում նշելով, որ այնուամենայնիվ, առկա է թերակատարման ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 35․7 տոկոսով։ Ըստ 2022 թվականի բյուջեի նախագծի՝ կապիտալ ծախսերի համար 2022 թվականին հատկացվելու է 346․5 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելի է շուրջ 60 տոկոսով։ 

Եկամուտներ և դեֆիցիտ

Բյուջետային եկամուտների 94․7 տոկոսն ապահովելու են հարկային եկամուտները, 1․8 տոկոսը՝ պաշտոնական դրամաշնորհները, իսկ 3․2 տոկոսը՝ այլ եկամուտները։ Հետաքրքրական է, որ Հայաստանին տրվող պաշտոնական դրամաշնորհները հաջորդ տարվա բյուջեի նախագծով կազմելու են շուրջ 40 միլիարդ դրամ՝ 2021-ի 24 միլիարդի համեմատ։ Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար նախատեսում է աննախադեպ մեծ աջակցություն, որի մի մասը երկրին փոխանցվելու է որպես պաշտոնական դրամաշնորհ։ 

Ըստ բյուջեի նախագծի՝ դեֆիցիտը (պակասուրդ) կազմելու է 242․2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3․1 տոկոսը։ 2021 թվականի բյուջեով նախատեսված դեֆիցիտը ՀՆԱ-ի 5․3 տոկոսի չափով է։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԿառավարությունՆիկոլ Փաշինյանպետ․ բյուջե

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens