ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադրբեջանում Իսրայելի բազաները՝ մի անհիմն հոդվածի ու հին ելույթի հետևանք

19:19, 11 Հկտ, 2021
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Իսրայելը թույլտվություն է ստացել օգտագործել ադրբեջանական չորս ռազմաբազաները Իրանին հարվածելու համար. «5-րդ ալիք»

Վերջին շրջանում աննախադեպ սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանի իշխանությունները բացասաբար են ընկալում Ադրբեջանի մտերիմ կապերը Իսրայելի հետ։ Այս ընթացքում հայկական լրատվական կայքերը լցվեցին Հայաստանի երկու հարևան երկրների սրված հարաբերությունների մասին տարատեսակ տեղեկություններով։

Սոցիալական ցանցերում, իսկ հետո արդեն սունկ կայքերում և լրատվականներում տարածվեց տեղեկություն, թե իբրև Իսրայելն Ադրբեջանում չորս ռազմաբազա է «ստացել»։ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը և tert.am կայքը՝ որպես այս տեղեկության աղբյուր, նշել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելին։ Նրան է հղում տվել նաև «5-րդ ալիքը» կիրակնօրյա լուրերի հաղորդման ժամանակ։

«…Իսրայելը թույլտվություն է ստացել օգտագործել ադրբեջանական չորս ռազմաբազաներն Իրանին հարվածելու համար։ Այս մասին այս շաբաթ ամերիկացի մի նախկին կոնգրեսական է հայտնել»,- ասվում է «5-րդ ալիքի» ռեպորտաժում, որտեղ մեջբերվում է Էնգելի խոսքը։

Էնգելը, սակայն, նման պնդմամբ հանդես չի եկել նախորդ շաբաթ։ «5-րդ ալիքի» «նոր» տեսանյութը, որում կոնգրեսականը, իբր, վերը նշված հայտարարությունն է արել, իրականում 2012 թվականի է։ Տեսանյութում Էնգելի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2012 թ.  դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ժամանակ արած հարցադրումն է (58:20-ից սկսած)։ 

2012 թ. դեկտեմբերի 5-ին Ներկայացուցիչների պալատում Էնգելը հարց էր տվել քննարկման մասնակիցներին՝ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Նա հետևյալն էր ասել. «Ես ուղղակի մի բան եմ ցանկանում հարցնել՝ ով էլ կկարողանա դրան պատասխանել։ Դա վերաբերում է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին։ Տեղեկություններ կան վերջին վեց ամսվա, մեկ տարվա ընթացքում, որ Ադրբեջանը համաձայնել է Իսրայելին թույլ տալ օգտագործել իր ռազմաբազաները Իրանի ատոմային կարողությունների դեմ հարվածներ իրականացնելու համար»։

Էնգելը, հավանաբար, նկատի ուներ ամերիկյան «Foreign Policy» պարբերականի կողմից նույն տարվա մարտին հրապարակված հոդվածը, որում հեղինակը նշում էր, որ չորս ամերիկյան դիվանագիտական և ռազմական հետախուզության աղբյուրներ իրեն հայտնել են, որ Իսրայելը վերջերս Ադրբեջանում գտնվող ավիաբազաների հասանելիություն է ստացել։

Ադրբեջանի և Իսրայելի սերտ ռազմական և քաղաքական հարաբերությունները գաղտնիք չեն, բայց այն ժամանակ, ինչպես և հիմա, որևէ հավելյալ տեղեկություն այս մասին չէր հրապարակվել, որը կփաստեր Ադրբեջանում Իսրայելի կողմից ռազմաբազա(ներ) «ստանալու» մասին։ Առնվազն մինչ այս պահը սա հաստատված չէ որևէ վստահելի աղբյուրի կողմից և հիմնված է ինը տարի առաջ հրապարակված հոդվածի և ԱՄՆ կոնգրեսականի հարցադրման վրա։

Այսպիսով, համացանցում և լրատվական կայքերում տարածվող տեղեկությունը, թե ամերիկացի նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելը հայտնել է Իսրայելի կողմից   ադրբեջանական չորս ռազմաբազաներից օգտվելու թույլտվություն ստանալու մասին, չի համապատասխանում իրականությանը։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքԱդրբեջանիսրայել

Հարակից հոդվածներ

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով

11:13, 6 Հկտ, 2026

Վարշավայում հոկտեմբերի 5-ին մեկնարկած «ԵԱՀԿ-ի Վարշավայի մարդկային չափողականության» (Warsaw Human Dimension Conference) համաժողովում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Նազրին Ալիևան խոսել է...

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով
Սխալ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

16:52, 30 Հնս, 2026

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016...

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին
Տվյալների լրագրություն

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

10:17, 27 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens