ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հրազդանում օդի փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է. ցեմենտի գործարանը տուգանվել է

12:10, 10 Նյմ, 2021

Բնապահպան ակտիվիստները օգոստոսի 31-ին ահազանգել էին, որ Հրազդանի ցեմենտի գործարանի գործունեության արդյունքում օդի աղտոտվածությունը բարձրացել է ոչ միայն այդ քաղաքում, այլև առողջարանային քաղաք Ծաղկաձորում:

Մասնավորապես, «Առողջ Հրազդան» և «Քաղաքացու ձայն» բնապահպանական նախաձեռնությունները հայտնել էին, որ  «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի գործունեության վնասակար հետևանքները զգում են ոչ միայն Հրազդանի բնակիչները, այլև հարակից բնակավայրերը՝ Մարմարիկի ձորը և Ծաղկաձորը։ 

«Դեռ մեկուկես տարի առաջ «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր «Հրազդան ցեմենտի» ղեկավարությանը և հավաստիացում էր ստացել, որ զտիչները կտեղադրվեն և իրավիճակը կբարելավվի։ Սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել»,- նշում էին ակտիվիստները։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե արդյո՞ք վերջին շրջանում օդում փոշու կոնցենտրացիան Հրազդանում և Ծաղկաձորում աճել է:

Օդի աղտոտվածություն Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ ինչպես արդյունաբերական գործընթացների, այնպես էլ տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով։

Հայաստանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) համարվում է 0.15 մգ/մ3:

Կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Հրազդանում վերջին տարիներին օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան գրանցվել է 2017 և 2020 թվականներին: ՍԹԿ-ն գերազանցվել է երկու դեպքում էլ: 2017 թվականին օդում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան կազմել է 0.1805 մգ/մ3, իսկ 2020 թվականին՝ 0.1738 մգ/մ3:

Ի հակադրություն սրա՝ Ծաղկաձորում փոշու կոնցենտրացիան անհամեմատ ցածր է եղել և չի անցել ՍԹԿ-ն: Այն իր գագաթնակետին է հասել 2019 թվականին՝ կազմելով 0.0484 մգ/մ3: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շարժական պասիվ նմուշառման դիտակետ:

2021 թվականի 8 ամիսների ընթացքում Հրազդանում օդի փոշոտվածությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն հունվար և հուլիս ամիսներին:

Գրաֆիկը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի

Ըստ մոնիթորինգի կենտրոնի՝ Հրազդան քաղաքում փոշու՝ օգոստոս ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները ՍԹԿ-ն գերազանցել են 1.5 անգամ: Համեմատության համար նշենք, որ Երևան և Վանաձոր քաղաքներում աննշան գերազանցում է գրանցվել (համապատասխանաբար 0.1518 մգ/մ3 և 0.1561 մգ/մ3): 

Ծաղկաձոր քաղաքում Մոնիթորինգի կենտրոնի դիտակայանը և դիտակետերը չեն արձանագրել փոշու կոնցենտրացիայի թույլատրելի շեմի գերազանցում: 

FIP.am-ի հետ զրույցում «Առողջ Հրազդան» բնապահպանական նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանը հայտնեց, որ թեև Ծաղկաձորում և Մարմարիկի ձորում չափումները արձանագրված չեն եղել Մոնիթորինգի կենտրոնում, բայց այդ օրերին տեսանելի օդի աղտոտվածություն է եղել՝ ըստ քամու ուղղության:

Այսպիսով, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները ապացուցում են, որ ոչ միայն 2021 թվականի օգոստոս ամսին, այլև վերջին տարիներին Հրազդան քաղաքում մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան պարբերաբար գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա չնայած բնակիչների վկայություններին, քաղաքում տեղադրված սարքերը չեն ֆիքսել ՍԹԿ-ի գերազանցում:

Ցեմենտի գործարանը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից FIP.am-ին հայտնեցին, որ ստացված ահազանգի հիման վրա տեսչական մարմինը ցեմենտի գործարանում իրականացրել է վարչական վարույթ: Արդյունքում հայտնաբերված իրավախախտման համար ընկերության կողմից լիազորված անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Բացի այդ, ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:

Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ այժմ ընկերությունն իրականացնում է փոշեորսման նոր արդիական սարքավորումների վերազինման աշխատանքներ՝ արտանետումների քանակը նվազեցնելու և տեխնիկական վթարները բացառելու համար:

Նշենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը հիմնադրվել է 1970 թվականին:

Գործարանը գտնվում է Հրազդան քաղաքում, զբաղեցնում է 540 հազար քառակուսի մետր տարածք: Այն ունի երկու արտադրական գծեր, որոնց հզորությունը կազմում է 1․2 մլն տոննա ցեմենտ և 1 մլն տոննա կլինկեր մեկ տարվա ընթացքում:

Փոշու ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա

Մասնագետները պնդում են, որ օդի աղտոտվածությունը ծանր ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյան մեզ հետ զրույցում նշեց, որ օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա կարող է ազդել ալերգեն հիվանդությունների տեսքով:

«Կախված օդի մեջ առկա մասնիկների տեսակից՝ կարող են առաջանալ նաև այլ հիվանդություններ, ընդհուպ մինչև քաղցկեղ, որովհետև որոշակի քիմիական նյութեր, որոնք մենք կարող ենք շնչել, և շնչառական ուղիների միջոցով ներթափանցել օրգանիզմ, կարող են լինել քաղցկեղածին»,- նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է օրգանիզմի վիճակից և ուղեկցող հիվանդություններից: «Ընդհանուր քաղաքի փոշին բարձր լինելու դեպքում պետք է հասկանալ՝ որքան ժամանակ է մարդն այդ օդը շնչել, արդյո՞ք առհասարակ այդ օդը շնչել է, թե՞ ոչ»,- ասաց Գրիգորյանը:

Այսպիսով, Հրազդան քաղաքում վերջին տարիներին մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Քաղաքում գործող ցեմենտի գործարանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումներից հետո ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:

Լուսինե Ոսկանյան

Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բնապահպանությունՀրազդանՀրազդանի ցեմենտի գործարան

Հարակից հոդվածներ

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են

11:51, 30 Նյմ, 2021

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ բաժնում նշված է, որ առաջիկա 5 տարիներին առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է...

Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)
Պաշտոնական

Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)

17:13, 7 Մյս, 2018

Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս...

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)
Պաշտոնական

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

12:10, 15 Փտր, 2018

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին...

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

15:16, 24 Հնվ, 2018

Օրեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը։ Մամուլում Սարգսյանը հիմնականում ներկայացվեց որպես նախկին վարչապետ...

Հարակից հոդվածներ

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի անտառները շարունակում են նվազել․ մասնագետներն ու թվերն ահազանգում են

11:51, 30 Նյմ, 2021

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ բաժնում նշված է, որ առաջիկա 5 տարիներին առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է...

Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)
Պաշտոնական

Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)

17:13, 7 Մյս, 2018

Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս...

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)
Պաշտոնական

Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից)

12:10, 15 Փտր, 2018

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին...

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար
Մանիպուլյատիվ

Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

15:16, 24 Հնվ, 2018

Օրեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը։ Մամուլում Սարգսյանը հիմնականում ներկայացվեց որպես նախկին վարչապետ...

fip.am

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens