ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

15:59, 26 Սպտ, 2017

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։

Այսպես, օրինակ Gazeta.ru կայքը «Պորոշենկոն արգելել է ռուսաց լեզուն դպրոցներում» վերնագրերով նյութ է հրապարակել։ Նյութի հեղինակը իր վերլուծությունը կառուցել է հիմնվելով նախագահի ստորագրած №2145-VIII փաստաթղթի վրա, սակայն որևէ հղում նյութում չկա։

Իրականություն

Կրթական բարեփոխումների մասին թիվ №2145-VIII օրենքը ներառում է մի շարք նոր կետեր, որոնք մինչ այդ չեն եղել Ուկրաինայի կրթական համակարգում։

Նոր օրենքով՝ 2018 թվականի սեպտեմբերի մեկից դպրոցականները կարող են ստանալ կրթություն մի շարք օտար լեզուներով (ներառյալ ռուսերենը), սակայն պարտադիր է լինելու սովորել նաև պետական՝ ուկրաիներեն լեզուն։ 5-րդ դասարանից սկսած կրթությունը բոլորի համար պետք է դառնա պետական լեզվով, իսկ օտար լեզուների ուսուցումը լինելու է որպես առանձին առարկա (ինչպես օրինակ Հայաստանում է)։

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինեվիչի խոսքերով՝ այս օրենքը միտված է մի շարք անհարմարություններից խուսափելուն։

«Նախկինում մենք ունեինք բազմաթիվ դպրոցականներ, որոնք ավարտելով դպրոցը չէին տիրապետում ուկրաիներենի։ Արդյունքում, իրենք ունենում էին բազմաթիվ խնդիրներ ԲՈՒՀ ընդունվելիս՝ հայտնվելով մրցակցային ավելի խոցելի խմբում լեզվի իմացության քննությունից ցածր գնահատակններ ունենալով», — ասել է նախարարը։

Հայաստանում

Ռուսական պաշտոնյաների, ինչպես նաև Կրեմլի կողմից ուղղորդվող ԶԼՄ-ների հիստերիան Ուկրաինայի հետ զուգահեռ այս օրերին գրոհում է նաև Հայաստանը։

Վերջերս հրապարակած հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը առիթ հանդիսացավ մի շարք դժգոհությունների, ինչը ի վերջո ստիպեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հայտարարել՝ «Հայաստանում ռուսերենը օտար լեզու է»։

Ռուսաց լեզվին Հայաստանում կարգավիճակ տալու մասին ժամանակ առ ժամանակ խոսում են տարբեր պաշտոնյաներ։ Վերջինը Ռուսաստանի Դաշնության պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր, ով հայտարարեց, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Ազգային ժողովում հյուրընկալված ռուսական քարոզչամեքենայի առաջատար դեմքերից Դմիտրի Կիսելյովը պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի և Հերմինե Նաղդալյանի ներկայությամբ իր դժգոհությունն էր հայտնել ռուսաց լեզվի դերի կապակցությամբ։ Լրագրողը մասնավորապես ասել է, որ ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ ռուսաց լեզվի դերը Հայաստանում օրեցօր փոքրանում է :

«Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ։ Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք:», — ասել է Դմիտրի Կիսելյովը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Dmitry KiselyovGazeta.ruLevon MkrtchyanPoroshenkorfRussiaRussian languageдмитрий киселевЛевона МкртчянЛилия ГриневичПорошенкороссийские СМИРоссиярусский языкУкраинаԴմիտրի ԿիսելյովԼիլիա ԳրինեվիչԼևոն ՄկրտչյանԿրթության և գիտության նախարարությունհայերենՀայկ ԲաբուխանյանՀերմինե ՆաղդալյանՈւկրաինաուկրաիներենՊորոշենկոՌԴՌուսաստանռուսաց լեզուռուսերենՎյաչեսլավ Վոլոդին

Հարակից հոդվածներ

Ղրիմի կամուրջի պայթյունը, ՌԴ «համարժեք պատասխանը» և պայթյունի շահարկումը Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ղրիմի կամուրջի պայթյունը, ՌԴ «համարժեք պատասխանը» և պայթյունի շահարկումը Հայաստանում

16:05, 17 Հկտ, 2022

Հոկտեմբերի 10-ից սկսած Ռուսաստանն աննախադեպ մասշտաբի հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինան՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել...

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ
Մանիպուլյատիվ

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի մեջբերած տողերը «հատուկ հայերի համար» չեն, իսկ էջը պաշտոնական չէ

12:01, 3 Հկտ, 2022

Հայկական լրատվականներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ հայերենով արած թվիթերյան...

Պրոպագանդա Z. Զելենսկու առանձնատունը և ՆԱՏՕ-ի «հարձակումը» Ռուսաստանի դեմ. կեղծ լուրեր Մերձկրեմլից
Սխալ

Պրոպագանդա Z. Զելենսկու առանձնատունը և ՆԱՏՕ-ի «հարձակումը» Ռուսաստանի դեմ. կեղծ լուրեր Մերձկրեմլից

15:51, 9 Սպտ, 2022

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» և «Ռոսիա 1» հեռուստաընկերությունների լրատվական-քաղաքական ծրագրերի ընթացքում հնչել են ռուս-ուկրաինական...

ՌԴ-ի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները ոչ միայն ավելի շատ են գալիս, այլև ավելի շատ մնում են (ինֆոգրաֆիկա)
Տվյալների լրագրություն

ՌԴ-ի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները ոչ միայն ավելի շատ են գալիս, այլև ավելի շատ մնում են (ինֆոգրաֆիկա)

15:16, 7 Սպտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան կտրուկ մեծացել է։  «Փաստերի ստուգման...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens