ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ինչպես հայկական մեդիան Պատրուշևի նկարին «վերագրեց» Գրիգորյանի հայտարարությունը

16:11, 17 Նյմ, 2021

ՍԽԱԼ

Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերն ակտիվ գործողություններ էին սկսել Սյունիքում, Առաջին ալիքին տված հարցազրույցում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ 

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով …»,- ասել էր նա։

Գրիգորյանի հայտարարությունից շատ չանցած՝ այդ մասին տեղեկությունը հայտնվեց ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության կայքում: Գործակալությունը մեջբերել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը, սակայն հոդվածին կցել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նկարը՝ նշելով, որ հոդվածը շարունակում է թարմացվել:

Այնուհետև կայքը նյութը թարմացրել էր․ Պատրուշևի նկարը հեռացվել էր, փոխարենը կցվել էր Արմեն Գրիգորյանի նկարը: 

Սրանից հետո մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Civic.am-ը և Lragir.am-ը, հղում անելով «ՏԱՍՍ»-ին, տարածեցին Արմեն Գրիգորյանի հայտարարությունը՝ այն վերագրելով ՌԴ ԱԽ քարտուղարին:

Առանց «ՏԱՍՍ»-ին հղում անելու տեղեկությունը արտատպեցին Times.am-ը և 24news.am-ը:

Ուշագրավ է, որ գրեթե միաժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանից պաշտոնական դիմում չի ուղարկվել Ռուսաստան: 

«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել, շփումն ընթանում է, սակայն պաշտոնական դիմում դեռ չի եղել։ Եղել է միայն բանավոր դիմում, առայժմ գործընթացը շարունակվում է»,- նշել էր Տողանյանը:

Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցների պնդումը, թե նոյեմբերի 16-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել Հայաստանի՝ Մոսկվային դիմելու մասին, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն Գրիգորյանհայկական մեդիաՀՀ ԱԽՆիկոլայ ՊատրուշևՍյունիք

Հարակից հոդվածներ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից

15:35, 20 Հնվ, 2022

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է...

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը
Առանց վճռի

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը

15:33, 24 Դկտ, 2021

Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող...

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է
Սխալ

Իշխանությունները թաքցրել են Գորիս-Կապան ճանապարհի պայմանագիրը․ ԱԽ քարտուղարը կեղծում է

18:44, 23 Դկտ, 2021

Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին...

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում
Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens