ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Երևանը խնդրել է, որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա և ՀՀ-ԻԻՀ սահմաններին. ԱԽՔ-ը հերքում է Կրեմլին

13:04, 20 Մյս, 2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 8-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայտարարել էր, թե հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման շուրջ։

«Ե՛վ Փաշինյանը, և՛ Պուտինը համաձայնեցրել են այս հարցը։ Բայց հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է Պեսկովը։ 

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք շրջաններից։ 

Ավելի ուշ՝ մայիսի 15-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, CivilNet-ի տաղավարում անդրադառնալով այս թեմային, նշել էր, թե հայկական կողմը «Մոսկվայում խնդրում է, որ նրանք (ռուս սահմանապահները,-խմբ.) մնան»։ Դիտարկմանը, թե խնդրելու մասին Պեսկովն էր հայտարարել, Մարուքյանը հակադարձել է, թե Հայաստանը չի հերքել։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն, մայիսի 16-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հերքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է ռուսական կողմին, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահները շարունակեն ծառայություն իրականացնել:

«Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ երեք կետերից (օդանավակայան, 17 կետ Տավուշում, բազաներ Սյունիքում), քանի որ դրանց տեղակայումը բանավոր պայմանավորվածությունների արդյունք է եղել։ Նրանք համաձայնեցին, ինչից հետո իրենք հարցրեցին` արդյո՞ք Հայաստան-Իրան ու Հայաստան- Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան։ Մենք ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահների տեղակայումը պայմանագրային է, մենք դա այս պահին չենք քննարկում»,- նշել է Արմեն Գրիգորյանը։ 

Ի՞նչ է ասում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը 

Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունն ամրագրվել է 1992-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով: Հայաստանը առաջին երկիրն էր, որի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը պայմանագիր կնքեց արտաքին սահմանների համատեղ պաշտպանության մասին։

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության և ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում: 

Ե՞րբ են ռուս սահմանապահները տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին

2021 թվականի հունիսի 4-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը, հանրապետությունում ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թիվը։ 

2021 թվականի հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցին, նշել է․ «Գիտեք՝ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղակայված են ռուս սահմանապահների դիրքեր, որոնք նպաստում են, որ իրավիճակը հանգիստ, կայուն լինի», և հավելել, որ Գեղարքունիքում սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման հարցերի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ, խորհրդակցություն, այդ թվում՝ գործնական առումով։

2021 թ․ օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր «հայ-ռուսական համագործակցության շրջանակներում» Հայաստանի Տավուշի մարզում (մասնավորապես՝ Ոսկեպար ավանում) Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսային հատվածում Ռուսաստանի սահմանապահների տեղակայման մասին։ 

Այսպիսով, մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմաններից ռուս սահմանապահների դուրսբերման շուրջ։ Բայց հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններում ռուս սահմանապահները շարունակելու են իրենց ծառայությունը։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով նախատեսված չեն ժամկետներ, թե որքան ժամանակով է Հայաստանում տեղակայված լինելու ռուսական սահմանապահ զորքը:

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԳրիգորյանԴմիտրի ՊեսկովՀայաստան-Թուրքիա սահմանՄարիա Զախարովառուս սահմանապահ

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Ալիևը Հայաստանից չի պահանջել վերացնել բանակը․ Գառնիկ Դանիելյանը ճիշտ չի ասում
Սխալ

Ալիևը Հայաստանից չի պահանջել վերացնել բանակը․ Գառնիկ Դանիելյանը ճիշտ չի ասում

10:55, 12 Հնս, 2024

Հունիսի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում Գառնիկ Դանիելյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վկայակոչելով, մի  հայտարարություն է արել, որը խիստ...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները
Սխալ

Զախարովան կեղծում է․ Արևմտյան խոշորագույն ԶԼՄ-ները լուսաբանել են Երևանում ընթացող բողոքի ակցիաները

15:41, 16 Մյս, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ի ճեպազրույցի ժամանակ պնդել է, թե «արևմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens