ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ

19:16, 17 Նյմ, 2021
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի սուվերեն տարածում նոյեմբերի 16-ին սկսած ռազմական գործողություններից հետո սոցցանցերի հայկական և ադրբեջանական տիրույթներում տարածվեցին մի շարք կեղծ տեղեկություններ:

«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել ամենամեծ տարածում ունեցող մանիպուլյատիվ և կեղծ լուրերը:

Խոցված կայանի լուրը կեղծ էր

Նոյեմբերի 16-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացնել է ադրբեջանական Պ-18 ռադիոտեղորոշման կայանը։ Տարածվող լուրին կցվում էր նաև խոցված կայանի լուսանկարը։

Նյութի իրական սկզբնաղբյուրը ռուսական Avia.pro կայքն է, որը առաջին անգամ չէ, որ հանդիսանում է կեղծ տեղեկությունների սկզբնաղբյուր։ Արդեն այս կայքին հղում տալով՝ լուրը տարածել էին նաև այլ ռուսական լրատվական կայքեր՝ infosmi.net-ը, discover24.ru-ն, news.myseldon.com-ը և այլն:

Սակայն նկարում պատկերված ոչնչացված ռադիոտեղորոշման կայանն իրականում հայկական է և խոցվել էր դեռևս 2020 թ․ հոկտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր ԱԹՍ-ի միջոցով կայանի խոցման տեսանյութը:

Խոցված հայկական կայանի լուսանկարը երևում է նաև ադրբեջանական Tik-Tok ալիքներից մեկում՝ դեռևս 2021 թ․ հունվարի 2-ին հրապարակված տեսանյութում (7-րդ վայրկյան)։ 

Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում նշված է միայն 4 հատ БТР զրահափոխադրիչի, 1 Sandcat տիպի զրահամեքենայի, ինչպես նաև 5 ավտոմոբիլային միջոցների մասին։ Եթե իրոք խոցվեր հակառակորդի՝ նման թանկարժեք և կարևորություն ունեցող ՌՏ կայան, ապա ՊՆ-ն, անկասկած, կհայտներ այդ մասին։

Ադրբեջանական գերու տեսանյութը հին է

Արդեն նոյեմբերի 17-ին հայկական սոցցանցերում և սունկ կայքերում հայտնվեց մեկ այլ տեղեկություն այն մասին, որ հայկական կողմը գերեվարել է ադրբեջանական զինծառայողի։

Տարածվող լուրը, սակայն, հին է։ Տարածվող լուսանկարում երևացող ադրբեջանցի զինվորը Անար Գիդայաթ օղլու Ալիևն է, որը գերեվարվել էր դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ և փոխանցվել ադրբեջանական կողմին դեկտեմբերի 14-ին՝ ևս 13 այլ ադրբեջանական զինծառայողների հետ։

Տեսանյութում առկա են հայհոյանքներ

Ադրբեջանական 26 զոհի և 17 վիրավորների լուրը անվստահելի է

Նոյեմբերի 17-ին մի շարք հայկական լրատվականներ, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ադրբեջանական կողմն ունի 26 զոհ և 17 վիրավոր։

Որպես աղբյուր վերցվել էր tiktok_azerbaycannn տիկտոկյան ալիքում երեկ հրապարակված կարճ տեսանյութը, որում օգտագործվում էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Անար Էյվազովի ճեպազրույցից մի հատված։ Սակայն ո՛չ Tik-Tok-ում բեռնված կարճ հատվածում, ոչ էլ ամբողջական տեսանյութում Էյվազովը չի հայտնում զոհված և վիրավորված զինծառայողների մասին քանակական տվյալներ և միայն փոխանցում, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում ու նրանց համապատասխան բժշկական օգնություն է տրամադրվել։

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց տվյալներ նոյեմբերի 16-ի մարտական գործողություններում զոհված և վիրավոր զինվորների մասին։ Այսպես, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, զոհվել են 7 և վիրավորվել 10 ադրբեջանցի զինծառայողներ։

Ի հակառակ սրա, Հայաստանի ՊՆ-ն նոյեմբերի 17-ի հաղորդագրությունում հայտնել է ընդհանուր մինչև 70 զոհված և վիրավոր ադրբեջանցի զինծառայողների մասին։ 

UCOM-ը չէր հորդորել անջատել էլեկտրոնային SIM-քարտերը

Նոյեմբերի 16-ին Ucom բջջային օպերատորը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ թշնամին փորձում է խուճապ տարածել՝ հորդորելով փոխանցել «հույժ կարևոր» լուրեր, անջատել բջջային SIM-քարտերը և այլն։

Armtimes.com-ը սխալ էր հասկացել և խեղաթյուրել էր օպերատորի հայտարարությունը՝ ներկայացնելով ճիշտ հակառակը, ինչն էլ նկատել էին media.am-ի փաստեր ստուգող լրագրողները։ Որոշ ժամանակ անց հրապարակումը հեռացվեց armtimes.com-ի ֆեյսբուքյան էջից։

Էկրանակադրը media.am-ի հոդվածից։

Այսպիսով, նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ տարածվում էին բազմաթիվ կեղծ լուրեր, որոնք, թերևս, հետևանք էին հիմնականում չստուգված աղբյուրներին հղում տալու և ցայտնոտի:

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` UcomապատեղեկատվությունՀՀ ՊՆՍյունիք

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

22:39, 3 Օգս, 2026

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու...

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens