ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

ՍԽԱԼ

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ Երևանից Գորիս տանող Մ2 մայրուղին անցել է հակառակորդի վերահսկողության տակ։

«Ակնհայտ երևում է Սյունիքի հատվածում, առաջինը՝ Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ ու նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում՝ դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,- ասաց Օհանյանը։

Ճեպազրույցի ժամանակ Օհանյանի կողմից արված այս արտահայտությունը վերցվել էր և որպես գլխագիր տարածվել news.am, Factor.am, mamul.am, hraparak.am, lurer.com, panorama.am ու մի շարք այլ լրատվական կայքերի կողմից և տարընթերցումների պատճառ դարձել։ Այսպես, որոշ ընթերցողների մոտ թյուր կարծիք էր ձևավորվել, թե ճանապարհը փակ է, վտանգավոր երթևեկության համար կամ հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։

Այս պնդումները, սակայն, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Նոյեմբերի 16-ին, ժամը 11:30-ին` նույն ժամանակ, երբ Օհանյանը ասուլիսի ժամանակ պնդում էր ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին, FIP․am-ի մի քանի լրագրողներ գտնվել են Գորիս-Երևան մայրուղու Սիսիանի հատվածում և չեն նկատել որևէ արտառոց դեպք։ Արդեն Ադրբեջանի կողմից լարվածության աճի մասին տեղեկանալուց հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները կրկին ետ են վերադարձել այդ ճանապարհով և կրկին որևէ խոչընդոտի չեն հանդիպել։ Ողջ օրվա ընթացքում այս ճանապարհի երթևեկությունը չի խաթարվել։

Երևան-Գորիս ճանապարհը առնվազն 6-12 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի տարածքի այն հատվածից, որտեղ նոյեմբերի 14-16-ին Ադրբեջանը դիմել էր ագրեսիայի և ըստ Պաշտպանության նախարարության՝ երկու դիրք գրավել: 

Այդպիսի հեռավորության վրա ճանապարհը հասանելի չէ ո՛չ հրազենային, ո՛չ էլ ականանետային զինատեսակների համար։

Երևան-Գորիս ավտոճանապարհի՝ Իշխանասարի և Ծիծեռնաքարի հատվածը

Այլ է խնդիրը նույն Երևան-Գորիս մայրուղու Երասխի և Չիվայի հատվածներում, որտեղ ճանապարհը գտնվում է ադրբեջանական դիրքերից 800-1200 մետր հեռավորության վրա՝ ուղիղ նշանառության տակ։ 

Նկարում ընդգծված է Երևան-Գորիս ճանապարհի Արտաշատ-Վայք հատվածը

Պարզաբանումներ ստանալու համար FIP․am-ը կապ հաստատեց Սեյրան Օհանյանի հետ, որը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ ուղղակիորեն նկատի է ունեցել, որ Ադրբեջանի նպատակն այդ հատվածում առաջխաղացումն է, և ներկայում ճանապարհը դիտարկման մեջ է գտնվում։

«Ես նկատի եմ ունեցել, որ այդ ճանապարհը փորձում են ամբողջությամբ դիտարկման տակ վերցնել և եթե դիտարկում են, դա նշանակում է նաև, որ որոշակի չափով վերահսկում են։ Ես չեմ ասել ճանապարհը փակել են, ուզում են փակել և այլն․․»,- ասաց Օհանյանը։

Իշխանասարը։ Լուսանկարը՝ Sputnik.Armenia-ի

Մեր դիտարկմանը, որ մինչև այժմ էլ Ադրբեջանը դիտարկում էր Երևան-Գորիս ճանապարհը նույն Իշխանասարից և այլ բարձունքներից, ինչպես նաև Երասխի հատվածում, Օհանյանը պատասխանեց, որ վերջին զարգացումներից հետո Ադրբեջանի դիտարկման կետերն ավելացել են:

«Ադրբեջանի կողմից շարունակաբար ճնշման, սադրանքների և որոշակի գործողությունների արդյունքում այդ դիտակետերի քանակն ավելացել է, որտեղից էլ որ վերահսկողություն (դիտարկում,- խմբ) է իրականացնում ճանապարհի վրա։ Այս դիտարկման կետերը, հետագայում վտանգ կա, որ կարող է վերահսկողության վերածվեն»,- հավելեց Օհանյանը։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Երևանից Գորիս տանող Մ2 ճանապարհը չի գտնվում ադրբեջանցիների վերահսկողության կամ ուղիղ նշանառության տակ, իսկ Օհանյանն իր խոսքում նկատի է ունեցել ճանապարհի դիտարկումը։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԳորիսԵրևան-Գորիս մայրուղիՍեյրան ՕհանյանՍյունիք

Հարակից հոդվածներ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին

12:54, 7 Օգս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին

14:35, 18 Հնս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» սկսում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերն ու նրանց եկամուտների մասին տվյալները։  Այս հրապարակմամբ...

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան

20:38, 16 Հնվ, 2024

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների...

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens