ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին

14:35, 18 Հնս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» սկսում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերն ու նրանց եկամուտների մասին տվյալները։ 

Այս հրապարակմամբ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը (2021-ի հայտարարագիրը՝ այստեղ)։

Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Սեյրան Օհանյանին է պատկանում 4 հողամաս, իսկ համատեղ սեփականությամբ՝ հայրական տունն ու 1 հողամաս։ Համաձայն ներկայացված հայտարարագրերի՝ բոլոր 5 հողամասերը գտնվում են Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում, այնտեղ է գտնվում նաև Օհանյանի հայրական տունը։ Ի դեպ, 5 հողամասերից մեկը Սեյրան Օհանյանը գնել է 2021 թվականին։ 

Բացի այդ, և՛ 2022 թվականին, և՛ 2023 թվականին Օհանյանը հայտարարագրել է նաև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող 1 հողամաս և անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։ 

Բացի երրորդ անձի պատկանող տնից, Օհանյանը  2022-ին և 2023-ին հայտարարագրել է նաև երրորդ անձի պատկանող 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Սեփական շարժական գույք Օհանյանը չի հայտարարագրել։

Հաշվետու տարվա եկամուտների բաժնում ի տարբերություն 2022 թվականի հայտարարագրի, որտեղ Օհանյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել էր աշխատավարձ (ՀՀ ԱԺ, 6,627,340 դրամ) և կենսաթոշակ (ՀՀ ՊՆ, 5,400,000 դրամ), 2023 թվականի հայտարարագրում Պաշտպանության նախարարությունից ստացվող կենսաթոշակի մասին նշում չի արել, նշել է միայն ԱԺ-ից ստացված եկամուտների մասին (10,297,310 դրամ)։

2023 թվականի հայտարարագրի մեջ նշված է, որ Սեյրան Օհանյանը 8 մլն դրամ անտոկոս փոխառություն է վերցրել, որի նպատակային նշանակության մասին նշում չկա, իսկ 2022 թվականի հայտարարագրի մեջ նման տվյալ չկա։

2022-ի տարեվերջի դրությամբ Օհանյանի բանկային հաշվին եղել է 1 դրամ, կանխիկ դրամ հայտարարագրված չէր։ 2023-ի տարեվերջի դրությամբ Օհանյանի բանկային 3 հաշիվներին եղել է 0 դրամ, որպես կանխիկ, նշել է 1 մլն դրամ։

2023 թվականի հայտարարագրի՝ վարկի մարմանն ուղղված վճարումներ բաժնում Օհանյանը նշել է 15 հազար եվրո և 9900 դոլար (ընդամենը 10,202,220.3 դրամ), 2022 թվականի հայտարարագրի մեջ այդ նույն բաժնում տվյալներ չկան։

Այսպիսով, Սեյրան Օհանյանի 2022 թվականի և 2023 թվականի հայտարարագրերում առկա տվյալները անշարժ և շարժական գույքի վերաբերյալ նույնն են։ Ի տարբերություն 2022 թվականի, 2023 թվականին Սեյրան Օհանյանը ներկայացրել է 1 եկամտի տեսակ, նաև կանխիկ գումարի և վարկի մարմանն ուղղված վճարումների մասին տվյալներ։ Ընդհանուր առմամբ, Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են, փոխարենը նախորդ տարվա համեմատ աճել է Ազգային ժողովից ստացվող՝ պատգամավորի եկամուտը։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԺ պատգամավորհայտարարագիրՍեյրան Օհանյան

Հարակից հոդվածներ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին

12:54, 7 Օգս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)

18:24, 22 Հլս, 2022

Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ավարտին կառավարող մեծամասնությունը 32 ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների հիմքով մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնեց։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական...

Վարկի մարում, նվիրատվություն, արտագնա հանգիստ․ ինչի վրա և ինչքան են ծախսում պատգամավորները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարկի մարում, նվիրատվություն, արտագնա հանգիստ․ ինչի վրա և ինչքան են ծախսում պատգամավորները

17:12, 29 Հնս, 2022

2022-ի հունվարի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձանց համար պարտադիր է դարձել ծախսերի մասին տվյալների հայտարարագրումը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens