ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին

12:54, 7 Օգս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Չիլինգարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ըստ 2022 թվականի հայտարարագրի, միանձնյա սեփականության իրավունքով Մհեր Սահակյանին է պատկանում 2013 թվականին գնված արտադրական նշանակության շինություն՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իսկ 2023 թվականի հայտարարգրի համաձայն համատեղ սեփականության իրավունքով նրան է պատկանում 2013 թվականին գնված արտադրական նշանակության երկու շինություններ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ 2023 թվականի հունվարին պատգամավորը 60 մլն դրամով (շուրջ 155 հազար դոլար), համատեղ սեփականության իրավունքով, ձեռք է բերել բնակարան՝ Չեխիայի Հանրապետությունում։ Ե՛վ 2022 թվականին և՛ 2023 թվականին պատգամավորը հայտարարագրել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող բնակարան։

Մհեր Սահակյանը, հիշեցնենք, «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր է, որը 2023-ին դատախազի միջնորդությամբ ու իշխանական մեծամասնության քվեարկությամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ըստ Քննչական կոմիտեի, պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով իշխանական պատգամավորը վայր էր ընկել։ Նախաքննական մարմինը Սահակյանին մեղադրում էր մարմնական վնասվածք պատճառելով խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու համար։ Այս գործով դատական նիստերը մեկ տարուց ավելի է՝  շարունակվում են։

Այսպես, որպես շարժական գույք Մհեր Սահակյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված՝ 2013 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։ 

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Սահակյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 273,447 դրամ, իսկ 2023-ի հայտարարգրում՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝  9 մլն 521,695 դրամ և վարձակալության դիմաց ստացված վճարները կամ այլ հատուցումները՝ 280 հազար դրամ, 901 հազար դրամ և 750 հազար դրամ, ընդհանուր՝ 11 մլն 453,495 դրամ։ 

Պատգամավորի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 5,000 դոլար և 4 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 4 մլն դրամ։

Մհեր Սահակյանը հայտարարագրել է նաև հանձնված և վերադարձված փոխառություններ․ 2023 թվականի տարեվերջին առկա փոխառության գումարը կազմել է 8 մլն դրամ։ Ի դեպ, պարտապանը Սեյրան Օհանյանն է։

Պատգամավորը ներկայացրել է նաև բաժնային արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալներ, որոնք և՛ 2022-ին և՛ 2023-ին եղել են 200,000 չեխական կրոն (CZK), որը համարժեք է 8600 դոլարի:

2022-ին պատգամավորի փոխառության մնացորդի չափը կազմել է 55 մլն դրամ։ 2023-ին վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 9 մլն 672,000 դրամ։

Համաձայն 2022 թվականի հայտարարգրի պատգամավորը Պեդրո Պրոդաքշն կազմակերպության 100% և Pedro Production s.r.o. կազմակերպության 50% բաժնետեր է, իսկ 2023 թվականի հայտարարգրի համաձայն՝ Pedro Production s.r.o. կազմակերպության 50% բաժնետեր է։ 

Մհեր Սահակյանի կինը՝ Լուսինե Չիլինգարյանը 2023 թվականին հայտարարգրել է համատեղ սեփականության իրավունքով արտադրական նշանակության շինություն՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող բնակարան։

Ե՛վ 2022-ին, և՛ 2023-ին պատգամավորի կինը, որպես տրանսպորտի միջոց հայտարարգրել է 2019 թվականին ձեռք բերված՝ 2019 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում Լուսինե Չիլինգարյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ, ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ»-ից ստացած աշխատավարձը՝ 3 մլն 665,344 դրամ և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունից ստացված ապահովագրական հատուցումները՝ 70, 000 դրամ, ընդհանուր՝ 3 մլն 735,344 դրամ, իսկ 2023-ի հայտարարգրում՝ «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ, ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ»-ից ստացած աշխատավարձը՝ 2 մլն 686,190 դրամ։

2022-ի տարեվերջի դրությամբ Չիլինգարյանի բանկային հաշիվներին եղել է 590,000 դրամ, իսկ 2023-ին՝ 522,000 դրամ։

Լուսինե Չիլինգարայնի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 300,000 դրամ, իսկ 2023 թվականին՝ 500,000 դրամ։ 2023 թվականին պատգամավորի կինը հայտարարգրել է նաև բանկային ավանդներ՝ 2 մլն 730,000 դրամ։

Պատգամավորի կինը ներկայացրել է նաև բաժնային արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալներ, որոնք և 2022-ին և 2023-ին եղել են 100, 000 չեխական կրոն (CZK):

2023 թվականին Լուսինե Չիլինգարյանը ուսման կամ այլ դասընթացների համար ծախսել է 3 մլն 090,000 դրամ։

Այսպիսով, ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի եկամուտները 2023 թվականին աճել են, պատգամավորը 2023-ին նաև բնակարան է ձեռք բերել բայց ոչ թե ՀՀ-ում, այլ՝ Չեխիայում։ Պատգամավորի կնոջ եկամուտները 2023-ին նվազել են, իսկ կանխիկ գումարները աճել։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հայտարարագիրՄհեր ՍահակյանՍեյրան Օհանյան

Հարակից հոդվածներ

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին

14:35, 18 Հնս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» սկսում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերն ու նրանց եկամուտների մասին տվյալները։  Այս հրապարակմամբ...

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը
Առանց վճռի

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը

13:40, 13 Ապր, 2023

Ապրիլի 11-ին ԱԺ հերթական նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, որ եթե ինքը կոչ...

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում
Սխալ

Սեյրան Օհանյանի թյուրընկալված պնդումը․ Երևան-Գորիս մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չի գտնվում

18:41, 19 Նյմ, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens