ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Հայկական ինքնահռչակ համույթը համերգ է տվել ինքնահռչակ Դոնեցկում

12:20, 27 Սպտ, 2017

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության», այսպես կոչված, Մշակույթի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, համաձայն որի Երևանի «Արարատ» երգի համույթը ելույթ է ունեցել Դոնեցկում:

«Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արարատ» երգի անսամբլը Դոնեցկում տվել է իր առաջին մենահամերգը մարտական գործողությունների մեկնարկից ի վեր», — ասվում է հաղորդագրության մեջ:

Սակայն, թեև անջատողականների հսկողության տակ գտնվող Դոնեցկում համերգ տված «Արարատ» համույթը հայկական է, այն Երևանը չի ներկայացնում: Մշակույթի նախարարությունում տեղյակ չեն ո՛չ համերգի, ո՛չ էլ անգամ վերոհիշյալ համույթի մասին: Խումբը, որի կազմում են մեկ մեներգչուհի և երեք երաժիշտներ, ըստ գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի` կարող է «մասնավոր բիզնես» լինել: Այս խումբը նախկինում ևս հաճախ է համերգներով հանդես եկել Դոնեցկում, իսկ դրա մեներգչուհին 2002 թվականին արժանացել է դոնեցկյան «Ոսկե սկիֆ» մրցանակին և Դոնեցկը համարում է իր «հայրենիքի մի մասը»: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բարեգործական համերգը կազմակերպել է Դոնեցկի հայկական համայնքը: Համերգին ներկա է եղել մոտ երկու տասնյակ հանդիսատես:

Համույթի՝ Երևանը ներկայացնելու մասին ապատեղեկատվությունը  հրապարակել են ինքնահռչակ հանրապետության տարածքում գործող մի շարք այլ լրատվամիջոցներ ևս, այդ թվում «Նովորոսիա» տեղեկատվական գործակալությունը, Դոնեցկի նորությունների գործակալությունը: Լուրը տեղ է գտել նաև «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտոնական կայքէջում:

Տեղական որոշ լրատվամիջոցները, ինչպես օրինակ «Գորլովսկայա պրավդան», ելույթը ներկայացրել են որպես «Հայաստանի ժողովրդի նվերը Դոնեցկի բնակիչներին», սակայն պաշտոնապես Հայաստանը որևէ առնչություն չունի այս համերգի հետ:

Լուրը հրապարակել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը: Հայկական լրատվամիջոցներից ապատեղեկատվություն պարունակող լուրը հրապարակել է vesti.am լրատվականը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» անջատողական շարժում է, որը ձևավորվել է 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի արևելքում և պաշտոնապես ճանաչված չէ որևէ պետության կողմից:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ararat bandconcertDonetskgorlovskaya pravdakomsomolskaya pravdamisinformationUkrainevesti.amАраратГорловская ПравдаДонецкКомсомольская правдакультураМинистерство культурыНовороссияԱրարատ երգի համույթԴոնեցկԴոնեցկի Ժողովրդական ՀանրապետությունԵրևանԿոմսոմոլսկայա պրավդամշակույթմշակույթի նախարարությունՆովորոսիաՈւկրաինա

Հարակից հոդվածներ

Ռադայի հեռացված թվիթի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Ռադայի հեռացված թվիթի մանիպուլյացիան

13:23, 25 Մրտ, 2022

Համացանցի հայկական տիրույթում մարտի 24-ի երեկոյան ու մարտ 25-ի առավոտյան ակտիվորեն տարածվեց Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի թվիթերյան էջի գրառումը, որով...

Ագրեսիայի աշխարհաքաղաքական «կենսաքիմիան»․ ով է տիրապետում և ով է կիրառել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ագրեսիայի աշխարհաքաղաքական «կենսաքիմիան»․ ով է տիրապետում և ով է կիրառել

18:31, 23 Մրտ, 2022

Մարտի 12-ին՝ Ուկրաինա ներխուժումից ավելի քան 2 շաբաթ անց, Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ քննարկելու «Ուկրաինայում ԱՄՆ կողմից...

Զելենսկին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու չէ․ նրան փորձում են առաջադրել
Սխալ

Զելենսկին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու չէ․ նրան փորձում են առաջադրել

14:22, 18 Մրտ, 2022

Մարտի 11-ին եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ Nobel Prize for Ukraine նախաձեռնության կայքում Նոբելյան մրցանակի կոմիտե հասցեագրված դիմում-նամակում հայտնել են,...

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens