ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ տարածվող և ավելի արագ բուժվող տեսակ։ Միաժամանակ, սակայն, տարբեր երկրներում գրանցվող օրական դեպքերի մեծ մասը հենց Օմիկրոնն է։ 

Հայաստանում ևս վերջին օրերին զգալի չափով աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը, և ըստ մասնագետների՝ պատճառը հենց Օմիկրոնի տարածումն է երկրում։ 

Untitled infographic
Infogram

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Օմիկրոն շտամի մասին մինչ այս պահը հայտնի և ոչ այնքան հայտնի փաստերը։ 

Ախտանշանները

Կորոնավիրուսի վերջին հայտնի մուտացիան՝ Օմիկրոնը, առաջին անգամ գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի վերջին՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում։  Օմիկրոն շտամն ունի շուրջ 50 մուտացիա։

Մուտացիաների ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, և հստակ արդյունքներ չկան, որոնք կապացուցեին, թե քանի անգամ է ավելի արագ տարածվում Օմիկրոնը կորոնավիրուսի այլ տեսակներից, չկա նաև հստակ համեմատություն նախորդ շտամի՝ Դելտայի տարածման հետ։ 

Հայտնի է, սակայն, որ Օմիկրոնը համարվում է ավելի թեթև և կառավարելի տեսակ, և մահացության դեպքերը, ըստ առկա տվյալների, ավելի քիչ են, քան մյուս շտամների դեպքում։ 

Օմիկրոնի ախտանշանները նման են մրսածության և հարբուխի ախտանշաններին, և ի տարբերություն կորոնավիրուսի մյուս տեսակների, Օմիկրոնի դեպքում համի և հոտի կորուստը կամ բարձր ջերմությունն ավելի քիչ են հանդիպում։ 

Loading...

Loading…

Օմիկրոնի դեպքում հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել ավելի կարճ, քան մյուս տեսակների դեպքում է։ Նոր շտամի առանձնահատկություններից է նաև թեստերի՝ հատկապես արագ (ռապիդ) թեստերի՝ կեղծ բացասական պատասխան տալու մեծ հավանականությունը։ Միաժամանակ, պատրաստվել են թեստեր հենց Օմիկրոնը հայտնաբերելու համար։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդության դեպքում ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը կարող է ձգվել 1-ից մինչև 14 օր, սակայն միջինում այն կազմում է մոտ 5 օր։ 

Օմիկրոնի գաղտնի շրջանն ընդունված է համարել երեք օր՝ մեկ օրով պակաս, քան Դելտա շտամի դեպքում։ Օմիկրոնի դեպքում վարակված անձը ամենից շատ վարակում է՝ սիմպտոմների ի հայտ գալուց 1-2 օր առաջ և սիմպտոմների առաջացումից 2-3 օրվա ընթացքում։ 

Օգնու՞մ են արդյոք պատվաստանյութերը Օմիկրոնի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում նախկին շտամների համար մշակված պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել` վարակվելուց պաշտպանվելու տեսանկյունից, սակայն մնում են խիստ անհրաժեշտ՝ ծանր դեպքերը կանխելու համար: ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, հետևաբար՝ կարող է վարակել ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից:

Ըստ հետազոտությունների՝ ծանր դեպքերը կանխելու համար պատվաստանյութերն արդյունավետ են նաև Օմիկրոնի դեպքում։ Ըստ Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրության՝ պատվաստանյութի (հետազոտության համար հիմք է ծառայել Pfizer պատվաստանյութը) խթանիչ դոզան նվազագույնը 85 տոկոսով նվազեցնում է Օմիկրոնով վարակվելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը։ 

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ Օմիկրոնով վարակվելու դեպքում հոսպիտալացման կարիք են ունենում շուրջ 65 տոկոսով քիչ հիվանդներ, քան Դելտա շտամի դեպքում։

Ըստ այս հետազոտության՝ մահացության դեպքերը պատվաստված անձանց շրջանում շուրջ 83 տոկոսով պակաս են։ 

Ըստ նախնական տվյալների՝ Իսրայելում պատվաստանյութի չորրորդ դեղաչափ ստացած մարդկանց մոտ ձևավորված հակամարմիններն ավելի շատ են, քան երրորդ դեղաչափից հետո, սակայն դա կարող է բավարար չլինել Օմիկրոնով պայմանավորված բեկումնային վարակների դեմ։ 

Բեկումնային վարակ Է կոչվում պատվաստում ստացած մարդու՝ այն հիվանդությամբ հիվանդանալը, որի դեմ նա պատվաստվել Է:

Հատկանշական է նաև, որ երկրներում, որտեղ պատվաստված բնակչության թիվը մեծ է, կորոնավիրուսի՝ օրական գրանցվող հազարավոր դեպքերին և դեպքերի թվի աճին զուգահեռ գրանցվում են նախորդ ալիքների ընթացքում գրանցված մահերից շատ ավելի քիչ թվով մահեր։  

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութՕմիկրոն շտամ

Հարակից հոդվածներ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին

15:22, 25 Փտր, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում...

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ

18:28, 27 Հնվ, 2022

Կորոնավիրուսի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալուց հետո 2021 թվականի նոյեմբերին համավարակը նոր թափ առավ: Հիվանդության ընթացքը վերահսկելու համար Առողջապահության համաշխարհային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens