ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է խթանիչ (երրորդ) պատվաստումը և ինչքանով է անհրաժեշտ

18:28, 27 Հնվ, 2022

Կորոնավիրուսի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալուց հետո 2021 թվականի նոյեմբերին համավարակը նոր թափ առավ:

Հիվանդության ընթացքը վերահսկելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ազգային առողջապահական գերատեսչությունները սկսեցին հորդորել բնակչությանը ոչ միայն ամբողջական պատվաստում կատարել, այլև ընդունել 3-րդ չափաբաժինը՝ առավել հայտնի որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ:

Հայաստանի առողջապահության նախարարությունը ևս նախորդ տարեվերջին թույլատրեց  քաղաքացիների՝ 3-րդ դեղաչափի ընդունումը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչի համար է անհրաժեշտ պատվաստվել խթանիչ դեղաչափով և ինչ փորձ է առկա այլ երկրներում:

Ո՞ր դեպքում է անձը համարվում ամբողջովին պատվաստված

Ամբողջովին պատվաստված համարվելու համար պարտադիր է ստանալ կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերի երկու դեղաչափ, բացառությամբ Janssen-ի, որի դեպքում մեկ չափաբաժինը բավարար է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորելու համար: Հայաստանում այս պատվաստանյութը չի օգտագործվում։

Ներկայումս էլ երկու դեղաչափը բավարար է ամբողջովին պատվաստված համարվելու համար, սակայն շատ երկրների առողջապահական գերատեսչություններ խորհուրդ են տալիս խթանիչ ներարկումներ կատարել:

Ի՞նչ է խթանիչ պատվաստումը և ինչպես է ազդում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը բավականին արդյունավետ պայքարում են վիրուսի դեմ՝ կանխելով հիվանդության ծանր ընթացքը և էապես նվազեցնելով մահվան դեպքերը, սակայն ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի պաշտպանում մարդուն վարակվելուց:

Բացի այդ, վիրուսը ժամանակի ընթացքում մուտացվում է, և այդ պատճառով անհրաժեշտ է լինում ուժեղացնել իմունիտետը: Մասնավորապես, այն տարածքներում, որտեղ կորոնավիրուսն ակտիվ է, իսկ մարդկանց պատվաստված լինելու ցուցանիշները ցածր են, աճում է նաև պատվաստվածների վարակման հավանականությունը: Ավելին՝ ժամանակի ընթացքում COVID-19-ի դեմ կատարված պատվաստման շնորհիվ ձեռքբերված իմունիտետը սկսում է անկում ապրել, և այդ պատճառով կարիք է լինում լրացուցիչ ներարկման՝ խթանիչ դեղաչափերի:

Դեղաչափը ստանալուց հետո իմունային համակարգը «կարծում է», թե վիրուսը նորից ներխուժել է օրգանիզմ, և սկսում է հակամարմիններ արտադրել: Հակամարմինների քանակը և որակը բարձրանում է: Այս գործընթացի շնորհիվ իմունային համակարգը սովորում է ավելի լավ ճանաչել վիրուսը: Խթանիչ պատվաստման հակամարմիններն ավելի արդյունավետ են պայքարում վիրուսի ենթատեսակների դեմ:

Հատկանշական է, որ 3-րդ պատվաստման դեպքում ներարկվող չափաբաժինը կարող է տարբերվել նախորդ երկուսից: Այսպես, օրինակ, Moderna-ի 3-րդ չափաբաժինը կազմում է առաջինի կեսը: 

Ի՞նչ այլ հիվանդությունների դեպքում են պահանջվում խթանիչ պատվաստումներ

Կան երկար տարիների պատմություն ունեցող հիվանդություններ, որոնց դեմ պահանջվում է մի քանի անգամյա պատվաստում: Այսպես, անհրաժեշտ է տասը տարին մեկ պատվաստվել դիֆթերիայի, տետանուսի, փայտացման և բջջային կապույտ հազի դեմ:

Բացի այդ, մի քանի անգամ պատվաստում է պահանջում նաև սեզոնային գրիպը, քանի որ դրա վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և հետևաբար՝ գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան։ 

Խթանիչ ներարկումների համաշխարհային փորձը 

Բազմաթիվ երկրներում կորոնավիրուսից պաշտպանելու համար վաղուց կատարում են 3-րդ և 4-րդ լրացուցիչ՝ խթանիչ ներարկումներ:

2022 թվականի հունվարին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ 4-րդ անգամ լրացուցիչ պատվաստելու են 60-ն անց քաղաքացիներին: Առաջիններից մեկը 4-րդ անգամ պատվաստվեց երկրի առողջապահության նախարարը: Իսրայելցի գիտնականները պարզել էին, որ իմունային համակարգի պաշտպանությունը զգալիորեն նվազում է COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափն ընդունելուց 3 ամիս անց:

Ռուսաստանում բուստեր ներարկումները թույլատրվել են 2021 թվականի հունիսից այն անձանց համար, որոնց լիարժեք պատվաստումից անցել է 6 ամիս: Ընդ որում՝ ՌԴ առողջապահական գերատեսչությունը հորդորում է 3-րդ պատվաստման համար ընտրել միայն «Սպուտնիկ Լայթի» դեղաչափ: Նախորդ տարվա նոյեմբերին խթանիչ դեղաչափով պատվաստվել է նաև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Գերմանիայում կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո մարդկանց հորդորում են պատվաստվել խթանիչ դեղաչափերով: Հունվարի տվյալներով՝ երկրի բնակչության 75 տոկոսն ամբողջովին պատվաստված է, իսկ 45 տոկոսն ընդունել է խթանիչ չափաբաժին: 

Նիդերլանդներում որոշում է կայացվել, որ երկիր մուտք գործող անձանցից չի պահանջվի երկու շաբաթով մեկուսանալ, եթե նրանք խթանիչ դեղաչափով պատվաստվել են ժամանումից 1 շաբաթ առաջ: 

ԱՄՆ-ում 2022-ի հունվարի դրությամբ ամբողջովին պատվաստված է համարվում երկու դեղաչափ ստացած անձը, սակայն խրախուսվում է 3-րդ դեղաչափի ընդունումը:

Վրաստանում թույլատրվել էին խթանիչ դեղաչափով պատվաստումները 2021 թվականի հոկտեմբերի 13-ին՝ 50-ն անց և ռիսկի խմբում գտնվող անձանց համար, իսկ ահա նոյեմբերից կարող են պատվաստվել 18-ից բարձր անձինք:

Խթանիչ ներարկումները Հայաստանում

Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափով կարող են պատվաստվել 18-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիները՝ երկրորդ դեղաչափն ընդունելուց 6 ամիս անց:

Հունվարին խթանիչ դեղաչափով պատվաստվել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի պատվաստանյութ

Հարակից հոդվածներ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ
Սխալ

«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ

22:09, 24 Փտր, 2022

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում: Դրանցից մեկը...

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Համավարակների ժամանակ պատվաստանյութերի գրանցումը պարտադիր չէ․ Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է

18:08, 7 Փտր, 2022

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ...

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

11:10, 29 Հնվ, 2022

Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, որը համարվում է վիրուսի ավելի հեշտ...

Երեխաները և կորոնավիրուսը․ ամփոփ տվյալներ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխաները և կորոնավիրուսը․ ամփոփ տվյալներ

19:20, 29 Նյմ, 2021

Կորոնավիրուսի տարածման առաջին շրջանում երեխաները վարակի ռիսկային խմբերում չէին և հիվանդությունը տանում էին կա՛մ առանց ախտանշանների, կա՛մ առանց լուրջ բարդությունների։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens