ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում

18:48, 11 Փտր, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին շրջանում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ և հետաքրքիր բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանցի փաստեր ստուգողներն ուշադրության կենտրոնում են պահում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության թեման: Այս անգամ Factcheck.ge-ն ուսումնասիրել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ հնչում է միտք, թե կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութը պարունակում է արհեստականորեն ընդհատված հղիության սաղմի բջիջներ:   Իրականում, տեսանյութի բովանդակությունը խեղաթյուրվել է: Պաատա Իմնաձեն հենց նույն ելույթի ընթացքում բացատրում է, թե ինչ տեխնոլոգիայով է ստեղծվում պատվաստանյութը և ընդգծում, որ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը չեն պարունակում պտղի բջիջներ:

Ադրբեջանական Fakt Yoxla կայքը շաբաթվա ընթացքում ստուգել է ադրբեջանական հարթակներում տարածված մի քանի նկարների իսկությունը: Այսպես, Խաղաղ օվկիանոսում արևի խավարումը պատկերող նկարը կեղծ էր: Բնօրինակ նկարն արվել էր 2009 թվականին, իսկ օգտատերերը պարզապես հավելել էին արևի պատկերը հորիզոնում։

«90-ամյա ամուսնուն կորցրած կնոջ արցունքները հուղարկավորության ժամանակ» վերտառությամբ նկարն էլ իրականում տեսարան էր Նատալի Փորթմանի մասնակցությամբ Ժակլին Քենեդու մասին «Ջեքի» ֆիլմից:

Փետրվարի առաջին օրերին սոցցանցերի թուրքական հարթակներում տարածվեցին պնդումներ, թե նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 17 տարեկանից երկու տարի աշխատել է Ստամբուլում՝ Հայդարփաշա երկաթուղային կայարանում: Սակայն թուրք փաստեր ստուգողները՝ Doğruluk Payı կայքից, ուսումնասիրել էին Հիտլերի կենսագրությունը և պարզել, որ այդ տեղեկությունները սխալ են: Իր կյանքի նշված երկու տարիներին Հիտլերը փորձել է շարունակել դպրոցը, հոր մահից հետո որոշ ժամանակ ապրել մոր հետ Գերմանիայում, իսկ հետո տեղափոխվել Վիեննա՝ իրականացնելու նկարիչ դառնալու  երազանքը: Թուրքական կայքը եզրակացրել էր՝ Հիտլերի կենսագրություններում և ինքնակենսագրությունում տեղեկություններ չկան, որ նա իր երիտասարդության տարիներին կարող էր լինել Ստամբուլում։

Միջազգային

Ամերիկյան Snopes-ը ստուգել է Ձմեռային օլիմպիական խաղերի վերաբերյալ տարածված տեղեկությունը, որին կցված լուսանկարը կասկածներ էր առաջացրել, թե սպորտային այդ իրադարձությունը տեղի է ունենում Չեռնոբիլի ատոմակայանին նման կառույցի հարևանությամբ: Թեև Թվիթերի օգտատերերի գրառումները նախապես հումորային բնույթ են կրել, շատ ընթերցողներ հավատացել են դրանց:

Կայքը պարզել է, որ թեև լուսանկարը իրական է, սակայն խաղերը տեղի են ունենում Պեկինում, իսկ նկարում երևում են հարևանությամբ գտնվող պողպատի լքված գործարանի վառարանները և ծխնելույզները:  

Reuters-ը ստուգել էր Թվիթերում հրապարակված գրառումն այն մասին, որ Apple ընկերությունը պատրաստվում է ստեղծել ամուսնական մատանիներ, որոնք կօգնեն ամուսիններին՝ հետևելու ու տեղեկանալու միմյանց գտնվելու վայրի մասին: Հումորային բնույթ ունեցող գրառումն ապակողմնորոշել էր հազարավոր օգտատերերի, որոնք տարածել էին տեղեկությունը: Սակայն Reuters-ի փաստեր ստուգողները պարզել էին, որ Apple-ը չի աշխատում նման մատանիներ արտադրելու ուղղությամբ և գրառումն իրականությանը չի համապատասխանում: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckԱդրբեջանԹուրքիակորոնավիրուսՎրաստանՕլիմպիական խաղեր

Հարակից հոդվածներ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

14:22, 9 Հնս, 2026

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ...

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին
Տվյալների լրագրություն

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

10:17, 27 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող ակտիվիստները

13:53, 27 Օգս, 2024

Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens